Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Աստվածածին եկեղեցի, հայկական եկեղեցի, որը գտնվում է Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում։ Կառուցվել է 1861 թվականին։ Առաջին պատարագն անցկացվել է նույն թվականի օգոստոսին (այդ ժամանակ էլ կատարվել է տաճարի օծումը)[1]։

Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԱրմավիր
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ
 Armenian Church, Armavir, Russia Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին Կուբանի հնագույն տաճարներից է։ Նրա կառուցումը սկսվել է 1840 թվականին։ Տաճարի կառուցման գաղափարը պատկանում է Արմավիրի աուլի հիմնադիր Գրիգորի Զասին, սակայն այդ գաղափարը ծնվել է շատ ավելի վաղ։ Եկեղեցու շինարարության համար միջոցները հատկացրել է անձամբ կայսր Նիկոլայ I-ը, եկեղեցին մասամբ կառուցվել է նաև աուլի բնակիչների նվիրատվություններով։ Եկեղեցին կառուցվել է փայտից՝ քարե հիմքի վրա։ Շինարարությունն ընթացել է բավական արագ։ Բառացիորեն օծումից հետո եկեղեցին ամբողջությամբ այրվել է հրդեհից։ Որոշվել է կրկին կառուցել փայտե եկեղեցի, սակայն շինարարությունն անհայտ պատճառներով ձգձգվել է[1]։

1842 թվականի օգոստոսին կայսրը որոշում է կայացրել կառուցել նոր՝ քարե եկեղեցի, որի շինարարության համար անհրաժեշտ գումարը հատկացվել է պետական գանձարանից։ Քարե եկեղեցու նախագիծը ստեղծել է Աֆանասի Ֆարաֆոնտևը, այն հաստատվել է 1844 թվականին։ Շինարարությունն սկսվել է 1846 թվականին[1]։

Գծագիրը կազմելիս թույլ տրված բավական լուրջ անճշտությունների պատճառով շենքը սկսել է ճաքճքել և քանդվել։ Առաստաղի մի մասը փլվել է։ 1857 թվականին նախագիծը վերամշակվել է։ Աղոթասրահում, նախկին փլուզվածների փոխարեն, տեղադրվել է չորս սյուն[1]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եկեղեցին ռմբակոծություններից չի տուժել։ Եկեղեցում գործում է կիրակնօրյա դպրոց[1]։

Հոգևորականություն խմբագրել

Ներկայում եկեղեցու վանահայրն է ավագ քահանա տեր Մակարը[2]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Церковь Успения Пресвятой Богородицы в Армавире». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.
  2. Արմավիրում (Կրասնոդարի երկրամաս) կայացավ հայկական մշակույթի օրը(չաշխատող հղում)