Սուրբծննդյան քարանձավ, Ծննդյան անձավ, Սուրբ քարայր[1], քրիստոնեական մեծագույն սրբություններից, անձավ ժայռի մեջ, որտեղ Մարիամ Աստվածածնից ծնվել է Հիսուս Քրիստոսը:

Սուրբծննդյան քարանձավ Բեթղեհեմում

Այն գտնվում է Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարում՝ խորանի տակ։ Պահպանված գրավոր հիշատակարաններում այս քարանձավի մասին հիշատակվում է մոտավորապես 150 թվականին։ Ստորգետնյա տաճարն այստեղ հիմնադրվել է դեռևս Սուրբ Հեղինեի ժամանակներից։ Պատկանում է Երուսաղեմի ուղղափառ եկեղեցուն։

Ծննդյան վայր խմբագրել

 
Արծաթյա աստղը
 
Արծաթյա աստղը նշում է այն վայրը, ուր ծնվել է Քրիստոսը

Քրիստոսի ծննդյան վայրը նշված է արծաթյա աստղով, որը զետեղված է հատակին և մի ժամանակ ոսկեջրված է եղել ու ագուցված թանկագին քարերով։ Աստղն ունի 14 ճառագայթներ և խորհրդանշում է Բեթղեհեմյան աստղը[2]։ Աստղի մեջ լատիներենով շրջանաձև գրված է. «Hic de virgine Maria Iesus Christus Natus est» («Այստեղ ծնվել է Հիսուս Քրիստոսը Մարիամ Աստվածածնից»)։ Աստղի վերևի մասում, կիսաշրջանաձև կախված են 16 կանթեղներ, որոնցից 6-ը Երուսաղեմի ուղղափառ եկեղեցու, 6-ը Հայ առաքելական եկեղեցուն և 4-ը կաթոլիկ եկեղեցուն են պատկանում[3]։ Կանթեղների հետնամասում՝ կրկին կիսաշրջանաձև նիշայի վրա փակցված են ուղղափառ սրբապատկերներ։ Եվս երկու ոչ մեծ ապակյա կանթեղներ էլ դրված են հենց հատակին՝ աստղի հարևանությամբ։

Անմիջականորեն Ծննդյան վայրի մոտ գտնվում է մարմարյա Սուրբ սեղանը։ Այդ սեղանին հավասարապես իրավունք ունեն պատարագներ մատուցել միայն ուղղափառները և հայերը։ Առջևից երկու մարմարյա սյուներ պահում են սուրբ սեղանը, որոնց վերի մասում պահպանվել են բյուզանդական խճանկարների հատվածներ։ Երբ եկեղեցում ծառայություն չի մատուցվում սեղանը փակվում է հատուկ հանովի վանդակով։ Խորանին ամրացված են 6 ոչ մեծ ուղղափառ սրբապատկերներ[4]։

Մսուրի բաժին խմբագրել

 
Քրիստոսի մսուրը

Քարանձավի հարավային մասում՝ մուտքի ձախ կողմում, գտնվում է մսուրի բաժինը։ Սա քարանձավի միակ վայրն է, որը գտնվում է կաթոլիկների հսկողության ներքո։ Այն նման է փոքրիկ մատուռի՝ մոտավորապես 2×2 մ չափերով։ Հատակի մակարդակը քարանձավի հատակից երկու աստիճանով ավելի ցածր է։ Այս բաժնում՝ մուտքի աջ կողմում, տեղակայված է մսուրի տեղը, որտեղ ծնվելուց անմիջապես հետո դրվել է Քրիստոսը[5]։ Բուն Մսուրն իրենից ներկայացնում է կենդանիների համար նախատեսված կերակրաման։ Այն Սուրբ Աստվածածինն ըստ անհրաժեշտության օգտագործում էր որպես օրորոց։ Մսուրի ներքին մասը որպես մեծագույն սրբություն տեղափոխվել է Հռոմ և դրվել է Սանտա Մարիա Մաջորե եկեղեցում։ Այնտեղ այն հայտնի է Sacra culla, Cunambulum կամ Praesepe անվանումով։ Դա արվել է 7-րդ դարի կեսերին Թեոդորոս 1-ին պապի ժամանակ, երբ մուսուլմանները գրավել էին Ավետյաց Երկիրը, ու պապը տեղափոխել է այն, որպեսզի հանկարծ սրբությունը չեղծվի։ Մսուրի հենց այն մասը, որը մնացել էր Բեթղեհեմում, երեսպատվել է մարմարով և այսօր իրենից ներկայացնում է հատակի վրա խորություն՝ պատրաստված օրորոցի նման, որի վրա կախված են 5 անշեջ կանթեղներ։ Կանթեղների հետնամասում պատից կախված է սրբապատկեր, որտեղ ներկայացված է մոգերի երկրպագությունը նորածին Հիսուսին։

Մսուրի բաժնում՝ մուտքի ձախ կողմում, կառուցված է կաթոլիկների Սուրբ սեղանը՝ մոգերի երկրպագության վայրը[6]։ Այստեղ նույնպես փակցված է մոգերի երկրպագությունը նորածին Հիսուսին պատկերը[7]։

Քարանձավի բնութագիր խմբագրել

 
Ծննդյան քարանձավի հարավային աստիճանները (7-րդ դար)

Քարանձավն ունի հետևյալ չափերը՝ 12,3×3,5 մետր և 3 մետր բարձրություն։ Այսինքն այն բավականին նեղ ու երկար է արևմուտքից արևելք ձգվածությամբ։ Ծննդյան վայրը գտնվում է քարանձավի արևելյան վերջնամասում։ Դեպի քարանձավ տանող երկու աստիճաններ կան, որոնք կառուցվել են դեռևս Հուստինիանոս I օրոք[2]՝ հյուսիսային և հարավային, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է 15 ծիրանաքարե սանդուղքներից։ Հյուսիսային աստիճանները պատկանում են կաթոլիկներին, իսկ հարավայինները՝ հայերին ու ուղղափառներին և տեղադրված են քարայրի արևելյան հատվածում՝ երկու կողմերից հավասարաչափ հեռավորության վրա։ Սովորաբար ուխտավորները իջնում են դեպի քարանձավ հարավային սանդուղքներով և բարձրանում հարավայիններով։ Այդ մուտքերը իրենց արտաքին տեսքը ստացել են դեռևս 12-րդ դարում, երբ 5-6-րդ դարերի բրոնզյա դարպասները փոխարինվեցին մարմարյա պորտալներով, իսկ դռների վերևի կամարամահիկները զարդարված են քանդակազարդ բարավորով։ Քարանձավի հատակը և պատերի ստորին հատվածները երեսապատված են բաց գույնի մարմարով։ Իսկ մնացյալ հատվածները 19-րդ դարի զարդապաստառներով ու գոբելեններով, իսկ պատերին կան շատ սրբապատկերներ։ Առաստաղը խիստ մրոտված է, որից կախված են 32 կանթեղներ։ Ընդհանուր առմամբ քարանձավում կանթեղների թիվը հասնում է 53-ի, և այդ թիվը հնուց ի վեր մնացել է անփոփոխ[8]։ Քարանձավը չունի բնական լուսավորություն և ներկայիս դրությամբ այն լուսավորվում է էլեկտրականության օգնությամբ, ինչպես նաև մասամբ կանթեղներից ու մոմերից։

Անձավի արևմտյան պատին կա մի դուռ, որը տանում է դեպի քարայրի հյուսիսային հատված. այն գտնվում է բազիլիկայի տակ։ Այստեղ է ապրել սուրբ Հիերոնիմոսը։ Որպես կանոն՝ այդ դուռը միշտ փակ է։

Հնագույն ոսկեզօծ արծաթյա խաչը 1847 թվականին գողացվեց (անհայտ է՝ ում կողմից, բայց ըստ էության թուրքերի)։ Սա առիթ հանդիսացավ ուղղափառ հույների և կաթոլիկների համար փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելու և նույնիսկ 1848 թվականին «Սրբավայրերի մասին հարց» առաջացավ։ Այժմ տեղադրված աստղը պատրաստված է հնի ճիշտ նմանողությամբ և 1847 թվականին տեղադրվեց սուլթան Աբդուլ Մեջիդի հրամանով և միջոցներով[8]։

Առաջին հիշատակումներ խմբագրել

Կանոնիկ տեքստերը քարանձավի մասին ուղիղ իմաստով չեն հայտնում։ Այն մասին, որ Քրիստոսը ծնվել է Բեթղեհեմում, հայտնում են ավետարանիչներ Ղուկասը և Մաթեոսը։ Սակայն նրանցից միայն Ղուկասն է հայտնում այդ քարանձավի մասին, նշելով որ. «Աստվածածինը դրեց Նրան մսուրի մեջ, քանի որ հյուրատներում տեղ չկար»։

Հնագույն, մինչև մեր օրերը հասնող առաջին գրավոր հիշատակարանը Քրիստոսի ծննդյան վայրի մասին պատկանում է սուրբ Հուստինոս Փիլիսոփային։ Իր ստեղծագործության մեջ, որը գրել է 150—155 թվականներին, սուրբը հավաստիացնում է որ Սրբազան ընտանիքը ապաստան է գտել Բեթղեհեմի մոտ մի քարանձավում[9]։ «Երբ արդեն Բեթղեհեմում պիտի ծնվեր մանուկը, ապագա երեխայի հայրը՝ Հովսեփը քաղաքում տեղ չգտնելուց հետո մոտակա քարանձավն է ընտրում։ Ու երբ նրանք այնտեղ էին, Մարիամը ծնեց Քրիստոսին և դրեց Նրան խանձարուրի մեջ, որտեղ էլ նրանց գտան մոգերը, որոնք եկել էին Արաբիայից»։

Քարանձավի առաջացում խմբագրել

 
Հին տուն Բեթղեհեմում, 1898 թիվ

Այն, թե ինչ քարանձավ է եղել ու, թե այն ում է պատկանել, թերևս ցայսօր էլ մնում է անհայտ։ Ամենայն հավանականությամբ քարանձավն առաջացել է բնական եղանակով։ Հետագայում այն օգտագործել են տնտեսական նկատառումներից ելնելով, այդ թվում և այդտեղ պահել են ընտանի կենդանիներ։ Բեթղեհեմում շատ հին տներ կառուցապատված են կրաքարե քարայրների ու ժայռերի վրա։ Շատ հաճախ այդ տների առաջին հարկերը հենց քարանձավներն են, որոնց մուտքը հավասար է փողոցի մակարդակին։ Այդ հարկն օգտագործվում է որպես փարախ իսկ ընտանիքը ապրել է երկրորդ հարկում։ Շատ այդպիսի բնակարաններում հանդիպում են քարե մսուրներ՝ փորված անձավի մեջ, ինչպես նաև երկաթյա օղակներ՝ գիշերները անասուններին կապելու նպատակով։ Այդպիսի քարանձավները, որոնք լրիվությամբ նման են Սուրբծննդյան քարանձավին, օգտագործվել են մինչև XX դարը։ Հենց այսպիսի քարանձավներից մեկում էլ ծնվել է Հիսուս Քրիստոսը[10]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Горбунов-Посадов, М.М. (2020). «БОЛЬШАЯ СОЮЗНАЯ ЭНЦИКЛОПЕДИЯ». Проектирование цифрового будущего. Научные подходы. АО "РИЦ "ТЕХНОСФЕРА". doi:10.22184/978.5.94836.575.6.82.87. ISBN 978-5-94836-575-6.
  2. 2,0 2,1 Святая Земля. Исторический путеводитель по памятным местам Израиля, Египта, Иордании и Ливана / Ред. М. В. Бибиков. М., 2000. С.96
  3. Pravoslavnai︠a︡ ėnt︠s︡iklopedii︠a︡. Aleksiĭ II, Patriarch of Moscow and All Russia, 1929-2008,, Kirill, Patriarch of Moscow and All Russia, 1946-, Алексий II, Patriarch of Moscow and all Russia, 1929-2008,, Кирилл, Patriarch of Moscow and All Russia, 1946-. Moskva. ISBN 978-5-89572-005-9. OCLC 46632361.{{cite book}}: CS1 սպաս․ այլ (link)
  4. Мокань, Шандор (2007-04). «Когда, где и у кого были заимствованы венгерские диалектные словаmontиkonta?». Studia Slavica Academiae Scientiarum Hungaricae. 52 (1–2): 283–288. doi:10.1556/sslav.52.2007.1-2.42. ISSN 0039-3363.
  5. «Попова С.М. От менеджериализма к "медленной науке": что полезного может дать опыт Нидерландов?». Политика и Общество. 6 (6): 41–54. 2019-06. doi:10.7256/2454-0684.2019.6.31714. ISSN 2454-0684.
  6. Тимаев Н. Иерусалим и Палестина. Гл. 85.
  7. ИОГАНСОН, Лидия Ивановна (2020). «ПУТЕШЕСТВИЕ А. ГУМБОЛЬДТА В РОССИИ, "Земля и Вселенная"». Земля и Вселенная (1): 51–63. doi:10.7868/s0044394820010065. ISSN 0044-3948.
  8. 8,0 8,1 Архимандрит Леонид Кавелин. Старый Иерусалим и его окрестности. Из записок инока-паломника. М.:Индрик, 2008. С.269-276
  9. «Диалог с Трифоном иудеем». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 3-ին.
  10. Мортон Генри В. Святая земля. Путешествие по библейским местам. М.:Эксмо; СПб.:Мидгард, 2007. С.174-176

Արտաքին հղումներ խմբագրել