Սուրբծննդյան Էլֆ, ամերիկյան բանահյուսական փոքրիկ արարած է (էլֆ), ով ապրում է Սանտա Կլաուսի հետ Հյուսիսային բևեռում և գործում է որպես նրա օգնական։ Սուրբծննդյան Էլֆերը հաճախ պատկերվում էին որպես կանաչ կամ կարմիր թաղանթով, սուր ականջներով և սրածայր գլխարկով։ Սանտայի Էլֆերը, ինչպես հաճախ ասվում է, աշխատում են որպես խաղալիքներ սարքողներ Սանտայի արհեստանոցում և, այլ խնդիրների հետ համատեղ, հոգ են տանում նրա եղջերուների մասին։

Սուրբծննդյան Էլֆը որպես Ամանորյա զարդարանք

Նրանք առաջին անգամ գրականության մեջ պատկերվել են Լուիզա Մեյ Օլկոտի կողմից 1856 թվականին։ Սանտա Կլաուսը ավելի վաղ կերպար է, որը ծագել է ԱՄՆ-ի ֆոլկլորում XVII դարի սկզբին՝ եվրոպական Սուրբ Ծննդի ավանդույթների համախմբումից, հատկապես անգլիական Ձմեռ Պապի և հոլանդական Սինտերկլաուսի։ Սուրբծննդյան նվերների ասոցացումը էլֆերի հետ նախադրյալներ ունի XIX դարի առաջին կեսից՝ նման շվեդական Նիսեի և դանիական Նիսեի, իսկ Սուրբ Նիկոլայը էլֆ է անվանվում Կլարկ Կլիմենտ Մուրի «Սուրբ Նիկոլայի այցը» պոեմում (1823 թվական

Ծագում խմբագրել

Սուրբծննդյան Էլֆը գրականության մեջ հայտնվել է 1850 թվականի սկզբին, երբ Լուիզա Մեյ Օլկոտը ավարտում, բայց չի հրատարակում «Սուրբծննդյան Էլֆ» անվանումով գիրքը։ Էլֆի կերպարը արհեստանոցում հանրահայտ էր «Godey's Lady's Book» ամսագրում՝ նրա 1876 թվականի Սուրբծննդյան թողարկման կազմի վրա նկարով, ցուցադրելով Սանտային, շրջապատված խաղալիքներով և էլֆերով, «Այստեղ մենք պատկերացում ունենք իրերի հետ, որոնք պատրաստվել են երիտասարդ մարդկանց կողմից որպես Սուրբ Ծննդի խաղալիքներ» մակագրությամբ[1]։ Այդ ժամանակատվածում «Godey»-ն շատ ազդեցիկ էր սուրբծննդյան ավանդույթների ծննդյան հարցում, ցուցադրելով առաջին լայն տարածում ստացած ժամանակակից տոնածառի նկարը 1850 թվականի ամանորյան համարի կազմին։ Լրացուցիչ ճանաչում ձեռք է բերել շնորհիվ Օստին Թոմփսոնի 1876 թվականի «Սանտա Կլաուսի տունը, հեքիաթային հրաշք կիրակնօրյա դպրոցների համար» աշխատանքի[1]։

Սուրբ Նիկոլայը որպես էլֆ խմբագրել

Կլիմենտ Կլարկ Մուրի «Սուրբ Նիկոլայի այցը» (առավել հայտնի որպես «Սուրբ Ծննդի նախորդ գիշերը») 1823 տողից բաղկացած բանաստեղծությունում անձամբ Սանտա Կլաուսը նկարագրվում է 45-րդ տողում, որպես. «Նա թմփլիկ էր և հաստլիկ, ուղղակի ուրախ տարեց էլֆ»[2]։ Մինչ Շվեդիայում Սուրբ Նիկոլայի ազդեցությունը, նվերների հանձնման գործը իրականացնում էր սուրբծննդյան այծը։ 1891 թվականին սուրպբը այնքան հանրահայտ է դառնում, որ նա չէր կարող այլևս անտեսվել։ Նա միաձուլվում է Tomten-ի հետ, ով նախկինում եղել է ֆերմաների կախարդական, թզուկ հովանավոր։ Նկարիչ Ջենի Նյուստրեմի աշխատանքից հետո այդ հիբրիդային կերպարը դառնում է հայտնի որպես Jultomten[3]։

Ժամանակակից փոփ արվեստ խմբագրել

 
USS Harry S. Truman (CVN-75) ավիակրի նավաստիները դիտում են Էլֆի մասին պատմող ֆիլմը

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեծ Բրիտանիայում, Սանտա Կլաուսի ժամանակակից մանկական ֆոլկլորը, որպես օրենք, Ամանորին ներառում է փոքրիկ և նրբագեղ էլֆերի՝ կանաչ հագնված էլֆերը սուր ականջներով և սրածայր գլխարկներով որպես Սանտայի օգնականներ կամ վարձու աշխատողներ։ Նրանք խաղալիքներ էին պատրաստում արհեստանոցում, որը գտնվում էր Հյուսիսային բևեռում։ Վերջին տարիներին այլ խաղալիքներ, հիմնականում բարձր տեխնոլոգիական խաղալիքներ, ինչպիսին են համակարգիչները, տեսախաղերը, DVD և DVD-փլեերները, նաև բջջային հեռախոսները, նույնպես պատկերվում են որպես առաքման համար պատրաստ, բայց ոչ պարտադիր։ Այդ պատկերներում էլֆերը թեթևակիորեն հիշեցնում են արագաշարժ և սկանդինավյան առասպելների թզուկների նուրբ տարբերակ։

Կինոյում և հեռուստատեսությունում խմբագրել

Սուրբծննդյան Էլֆերի դերը լայն տարածում է ստացել ժամանակակից ֆիլմերում և հեռուստատեսությունում։ Օրինակ.

  • «Santa Claus: The Movie» ֆիլմում էլֆերը ներկայացված են որպես ձեռքով ավանդական խաղալիքներ պատրաստողներ և Սանտա Կլաուսի եղջերուների մասին հոգ տանողներ[4]։
  • Էլֆերի արհեստանոցը մշտապես օգտագործվում է ֆիլմերում, օրինակ «Elf» (2003 թվական), գլխավոր դերում Ուիլ Ֆերրել[5]։
  • 1932 թվականին Դիսնեյը նկարահանում է կարճամետրաժ ֆիլմ՝ «Սանտայի արհեստանոցը», որը նկարագրում է Սանտա Կլաուսին և նրա էլֆերին, ովքեր պատրաստվում են Սուրբ Ծննդին[6]։
  • Էլֆերի թիմը հատուկ տեղ է գրավում «Rankin/Bass Productions, Inc.»-ի 1964 թվականի «Rudolph the Red-Nosed Reindeer» (Ռուդոլֆ-Կարմիր Հյուսիսային եղջերու) հատուկ թողարկումում, այդ թվում «անհամապատասխան» Hermey անունով էլֆը, ով չի ցանկանում խաղալիքներ պատրաստել և դրա փոխարեն ցանկանում է շարունակել կարիերան որպես ատամնաբույժ։
  • Սուրբծննդյան Էլֆերը նկարագրվում են 1998 թվականի «Like Father, Like Santa» հեռուստաֆիլմում։
  • «Քնի պահապանները» ֆիլմում էլֆերը շատ կարճահասակ արարածներ են, ովքեր կրում են սրածայր գլխարկներ և հագուստ և օգնում են Սանտային Հյուսիսային բևեռում, սակայն նրանք խաղալիքներ չեն պատրաստում, էլֆերը միայն հավատարիմ լուսատտիկներ են, իսկ ֆիլմում, իրականում, յետիներն են պատասխանատու խաղալիքների պատրաստման համար։
  • Դիսնեյը շոշափում է Սուրբծննդյան Էլֆերի թեման 2009 թվականի «Prep & Landing» կարճամետրաժ ֆիլմում, որը պատմում է էլֆերի էլիտար խմբի պատմությունը, ովքեր պատրաստում են տներ և պատրաստվում են հանձնել Սանտային։ Դա «Walt Disney Animation Studios»-ի առաջին տոնական հեռուստատեսային հատուկ թողարկումն էր[7]։
  • Սուրբծննդյան Էլֆերը ներկայացված են «Arthur Christmas» ֆիլմում։

Գրականությունում խմբագրել

  • Վալենտինա Դ'Արսի Շելդոնի «The Christmas Tree Elf»[8] մանկական նկարազարդ գրքում պատմվում է Սանտայի և նրա էլֆերի հանդիպման յուրահատուկ պատմությունը։ Նա նաև ներմուծում է Blink էլֆին, ով Սանտային հանդիպեցնում է էլֆերի հետ և պահպանում է Ամանորը՝ հանգցնելով այրվող Ամանորյա ծառը։

Բջջային հավելվածներում խմբագրել

Կապված սմարթֆոնների աճի հետ, որոնք ունակ են հասցնել հարուստ ինտերակտիվ մասսայական լրատվություն, Սուրբծննդյան Էլֆերը նույնպես տարածվում են բջջային խաղերում։ Օրինակ.

  • «The Original Elf Finder: Search and Track Hidden Elves»-ը հանդիսանում է բջջային խաղային հավելվածներից առաջինը, որը ներառում է էլֆերի պատմությունը, որպես թաքնված հետախույզներ, ովքեր աշխատում են Սանտայի անունից և թույլ են տալիս երեխաներին հայտնաբերել իրենց։ Այդ հավելվածի օգնությամբ երեխաները կարողանում են որոնել Սանտայի էլֆերին, հիշելով, որ էլֆերը հետևում են նրանց, որպեսզի նկատեն, երբ նրանք չարաճճիություն են անում։

Ամբողջ աշխարհում խմբագրել

Տարբեր երկրներում Սանտայի օգնականները հանդես են գալիս տարբեր անուններով։ Իսլանդիայում դրանք են հանդիսանում Yule Lads-ները (Ծննդյան Տղաներ), ովքեր դեկտեմբերի 12-ի և 24-ի միջև ամեն օր այցելում են Սուրբծննդյան տներ, որպեսզի թողնեն նվերներ և խաղան երեխաների հետ։ Բելգիայում և Նիդերլանդներում Սանտայի ուղեկիցներն են հանդիսանում Zwarte Piet-երը (Սև Պիտ), Գերմանիայում հանդիսանում են Knecht Ruprecht-երը (Ասպետ Ռուպերտ), իսկ Լյուքսեմբուրգում նրանք հայտնի են որպես Hoesecker[9]։

Սկանդինավյան երկրներում էլֆերը, որպես օրենք, կրում են միայն կարմիր՝ կանաչի փոխարեն և կարմիր հագուստով նրանք հայտնի են անգլալեզու երկրներում[9]։

Ալթունայում, Փենսիլվանիայի նահանգ, և Բոստոնի շրջանի շատ համայնքներում, նոյեմբերի 11-ին տոնում են «Buzzlewitz Day»-ը։ Ըստ Լոուտերյան ավանդույթի, Buzzlewitz-ն էլֆ է, որն ուղարկված է Սանտայի կողմից հավաքելու երեխաների Սուրբծննդյան ցանկությունները։ Ամեն տարվա նոյեմբերի 11-ին, երեկոյան ժամը 11-ին, երեխաները իրենց Սուրբծննդյան ցանկությունները և թխվածքաբլիթները փաթեթավորում են և թողնում խոհանոցում։ Buzzlewitz-ը գալիս է գիշերը, որպեսզի հավաքի այդ ցուցակները։ Իր հերթին նա թողնում է անանուխ և կաղին[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Restad, Penne L. (1996). Christmas in America: A History. Oxford University Press. էջ 149. ISBN 978-0-19-510980-1. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 20-ին.
  2. Van Deusen, Mary S. «Account of a Visit from St. Nicholas». Intermedia Enterprises. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 20-ին.
  3. Swahn, Jan-Öjvind. «Christmas - Festival of gifts, candles and groaning tables». Christmas Magazine. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 20-ին.
  4. Ebert, Roger (1985 թ․ նոյեմբերի 27). «Santa Claus: The Movie». Chicago Sun-Times. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 20-ին.
  5. Wolski, C.A. «A Surreal Christmas Story». Box Office Mojo. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 20-ին.
  6. «Santa's Workshop». The Encyclopaedia of Disney Animated Shorts. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 20-ին.
  7. «"Disney Prep & Landing" : The making of a modern Christmas classic». Jim Hill Media. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 20-ին.
  8. Sheldon, Valentine D'Arcy. «The Christmas Tree Elf». book. The Valentine Sheldon Company. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 13-ին.
  9. 9,0 9,1 9,2 Rae, Jaci. «The History of Santa's Elves (Elf)». ChristmasWithLove.com. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել