Սուսո

իսպանացի ֆուտբոլիստ

Խեսուս Ֆերնանդես Սաես դե լա Տոռե կամ Սուսո (իսպ.՝ Jesús Joaquín Fernández Sáez de la Torre, իսպ.՝ Suso, նոյեմբերի 19, 1993, Կադիս, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հադնես է գալիս իտալական «Միլան»-ի կազմում։

Սուսո
իսպ.՝ Suso
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 19, 1993(1993-11-19)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր Կադիս, Անդալուզիա, Իսպանիա
Հասակ 177 սանտիմետր
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Եվրոպայի Մ19 առաջնության չեմպիոն է։

Ակումբային կարիերա խմբագրել

«Լիվերպուլ» խմբագրել

2010 թվականի նոյեմբերի 19-ին 17-ամյա Սուսոն իր առաջին պայմանագիրն է կնքել անգլիական «Լիվերպուլ»-ի հետ։ Թիմի կազմում հանդես է եկել մինչև 2013 թվականը։

«Ալմերիա» խմբագրել

2013 թվականի հուլիսի 12-ին Սուսոն վարձակալական հիմունքներով տեղափոխվել է իսպանական «Ալմերիա»[3]։ Թիմի կազմում իր առաջին գոլը իսպանացին խփել է 2013 թվականի սեպտեմբերի 21-ին՝ «Լևանտե»-ի դեմ խաղում։

Այդ մրցաշրջանում նա մասնակցել է 35 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ։

«Միլան» խմբագրել

2015 թվականի հունվարի 12-ին Սուսոն 4-ամյա պայմանագիր է կնքել իտալական «Միլան»-ի հետ։ Թիմը նրա համար վճարել է 1.3 միլիոն եվրո։

Թիմի կազմում իր դեբյուտը նա նշել է հունվարի 27-ին՝ «Լացիո»-ի դեմ խաղում։

«Ջենոա» խմբագրել

2016 թվականի հունվարի 4-ին իսպանացի ֆուտբոլիստը վարձակալական հիմունքներով տեղափոխվել է «Ջենոա»։Թիմի կազմում անցկացրել է կես մրցաշրջան։

Միջազգային կարիերա խմբագրել

2012 թվականի Իսպանիայի Մ19 հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի առաջնությանը, և դարձել չեմպիոն։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Եվրոպայի չեմպիոն (Մ19) - 2012
  • Իտալիայի սուպերգավաթակիր - 2016

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «El Almería se hace con los servicios de Suso, una de las perlas del fútbol español» [Almería signs Suso, one of the Spanish football wonderkids] (Spanish). 2013 թ․ հուլիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուսո» հոդվածին։