Սուսաննա Հարությունյան

հայ արձակագիր

Սուսաննա Հարությունյան (փետրվարի 15, 1963(1963-02-15)[1], Կարճաղբյուր, Բասարգեչարի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ արձակագիր։

Սուսաննա Հարությունյան
Ծնվել էփետրվարի 15, 1963(1963-02-15)[1] (61 տարեկան)
ԾննդավայրԿարճաղբյուր, Բասարգեչարի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մասնագիտությունգրող
Քաղաքացիություն Հայաստան[2]
Սուսաննա Հարությունյան Վիքիդարանում
 Susanna Harutyunyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Երևանի թիվ 159 դպրոցը, ապա՝ Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ Առաջին՝ «Երբ ես հեքիաթ էի» պատմվածքը տպագրվել է 1974 թվականին «Պիոներ կանչ» թերթում։ Դպրոցական տարիներին հաճախել է«Շավիղ» մանկապատանեկան գրական խմբակը։ Նրա «Լուրեր կյանքից» և «Խոսքը աշնան մասին է» ժողովածուներն արժանացել են գրական մրցանակների։ 2010 թվականին «Քարտեզ առանց ցամաքի և ջրերի» վիպակը՝ Համաշխարհային կոնգրեսի, Ռուսահայերի միության, Հայաստանի գրողների միության՝ «Հայը 21-րդ դարասկզբին» մրցանակին։ Սուսաննա Հարությունյանի ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, պարսկերեն, հունարեն, ռումիներեն, ադրբեջաներեն, վրացերեն, արաբերեն, հունարեն, ղազախերեն և այլ լեզուներով։ Տպագրվել են «Դռուժբա Նարոդով», «Լիտերատուրնայա Գազետա», «Զվեզդա», «Յուժնիյ Կավկազ» և այլ օտարալեզու հանդեսներում։ «Ներդաշնակությունը» պիեսը թարգմանվել է պարսկերեն, բեմադրվել Իրանի Իսլամական Հանրապետությունում[3]։

2012 թ․ «Էդիտ Պրինտ» հրատարակչության հետ հիմնել է արձակագիրների «Կայրան» ակումբը և համանուն գրական հանդեսը, որի խմբագիրն է։ 2015 թ․ «Կայրան» գրական ակումբը, «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը և «Անդին» հանդեսը հիմնել և անցկացնում են դպրոցահասակ երեխաների «Հասկեր» գրական ստեղծագործությունների ամենամյա մրցույթը, հրատարակում «Հասկեր» ժողովածուն։

Երկեր խմբագրել

  • Հավերժությունը - Երևան, 1996 թ.
  • Դարավերջի երկուշաբթին, Երևան, 2002 թ.
  • Լուրեր կյանքից, Երևան, 2006 թ.
  • Ժառանգաբար փոխանցվող գարուն, Երևան, 2007 թ.
  • Խոսքը աշնան մասին է, Երևան, 2009 թ.
  • Քարտեզ առանց ցամաքի և ջրերի, Երևան, 2010 թ.
  • Խմբանկար մեռյալներով և անմահներով, Երևան, 2013թ․
  • «Ագռավները Նոյից առաջ» (ժողովածու)[4], Երևան, 2015թ․
  • «Անհաշտ վեպեր» (ժողովածու), Երևան, 2018թ.
  • «Երկրորդ կիրակին ներառյալ» (ժողովածու), Երևան, 2018թ.

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

  • «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» գրական հիմնադրամի մրցանակ «Լուրեր կյանքից» ժողովածուի համար, 2006 թ․
  • Հայաստանի գրողների միության Դերենիկ դեմիրճյանի անվան մրցանակ «Խոսքը աշնան մասին է»ժողովածուի համար, 2008 թ․
  • Հայաստանի գրողների միության Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակ «Ագռավները Նոյից առաջ» ժողովածուի համար, 2016[5]
  • Հայաստանի նախագահի 2015 թվականի մրցանակ «Ագռավները Նոյից առաջ» գրքի համար, 2016[6]
  • Պարգևատրվել է Հայաստանի մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» Հուշամեդալով, 2014 թ․

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://avproduction.am/?ln=am&page=person&id=2078
  2. https://mirrorspectator.com/2021/05/20/haratunyans-ravens-before-noah-towards-an-armenian-baroque/
  3. «Սուսաննա Հարությունյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
  4. «Ագռավները Նոյից առաջ» ժողովածուի առցանց տարբերակը
  5. «Մտավորականը մեր երկրում նույն պրոբլեմները ունի, ինչ որ ծանր հաշմանդամություն ունեցողը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 27-ին.
  6. «Սուսաննա Հարությունյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.