«Սուպեր մամա», հայկական ռոմանտիկ կատակերգություն, գրված Վարդան Զադոյանի կողմից, ռեժիսորներ՝ Արման Մարության և Վահագն Խաչատրյան։

Սուպեր մամա
Սուպեր մամա
Երկիր Հայաստան
Ժանրկինոկատակերգություն
Թվական2014
Պրեմիերա2014, հոկտեմբերի 7
Լեզուհայերեն
ՌեժիսորԱրման Մարության
Վահագն Խաչատրյան
ՊրոդյուսերՀայկ Մարության
Սցենարի հեղինակՎարդան Զադոյան
Հայկ Մարության
ԴերակատարներՀայկ Մարության
Գարիկ Պապոյան
Անի Խաչիկյան
Արման Մարտիրոսյան
ՕպերատորՄկրտիչ (Արգո) Բարոյան
ՄոնտաժՀայկ Մարության
ԿինոընկերությունKargin Studio
Eskiz Studio
Տևողություն1 ժամ 48 րոպե
Բյուջե250 հազար դոլար
ՀաջորդՍուպեր մամա 2

Ֆիլմի նկարահանումներն ավարտվել են 2014 թվականին, 2014 թվականի հոկտեմբերի 7-ին Մոսկվա կինոթատրոնում տեղի է ունեցել շնորհանդեսը, 2014 թվականի հոկտեմբերի 8-ից ցուցադրվել է կինոթատրոններում և 2015 թվականի մարտի 8-ին հեռաձարկվել է Արմենիա հեռուստաընկերության եթերում։ Ֆիլմի շարունակությունը «Սուպեր մամա 2»-ը կինոթատրոններում հասանելի է դարձել 2017 թվականին[1]։

Սյուժե խմբագրել

Կարենը երիտասարդ և տաղանդավոր դերասան է, բայց նա օգտագործում է իր ունակությունները հարուստներից փող ստանալու համար։ Նա աշխատում է որպես կեղծ բժիշկ, դատավոր, ոստիկան միայն փող ստանալու համար և ապրում է իր սիրուհիներից մեկի բնակարանում։ Փող և շատ աղջիկներ։ Ադպիսին է կյանքը Կարենի համար։ Մի օր նա թերթում կարդում է, որ բարեգործական կազմակերպությունը պատրաստ է բնակարան և գումար նվիրել միայնակ ու իսկապես աղքատ մայրիկներին։ Նա որոշում է կանացի հագուստ և շպարվել, գնալ այդ ընկերություն և ձևանալ որպես միայնակ մայր։ Բայց ամեն ինչ ավելի բարդ է, քան նա կարծում էր։ Ընկերությունը պետք է տեսնի իր «երեխային», «աշխատավայրը» և «տունը»։ Նա նաև մեծ սիրով է լցվում ընկերության ղեկավար Սոնայի հետ։ «Միայնակ մայրիկի»՝ Կարենի ճանապարհորդությունը պատմության ընթացքում ավելի զվարճալի և խառնաշփոթ է դառնում[2]։

Դերերում խմբագրել

Դերակատար Կերպար
Հայկ Մարության Կարեն / Կարինե
Գարիկ Պապոյան Մենուա
Անի Խաչիկյան Սոնա
Սամվել Սարգսյան Դավիթ Սուրենիչ
Արման Մարտիրոսյան Տիգրան
Արփի Գաբրիելյան Զառա
Լևոն Հարությունյան Տնօրեն
Անդրանիկ Հարությունյան Զուբ
Ռաֆայել Երանոսյան Զմե
Արման Նավասարդյան Աշոտ
Արմինե Պողոսյան Նունե
Ներսես Հովհաննիսյան Թոմ
Վրույր Հարությունյան Ուստա Հրաչ
Արմեն Սարգսյան Տյուշ
Աշոտ Մելոյան Ոստիկան
Աստղիկ Պողոսյան Փոքրիկ Կարինե
Էմմա Բայկովա Աղջնակ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել