Սունիլ Չետրի (անգլ.՝ Sunil Chhetri, օգոստոսի 3, 1984(1984-08-03)[1][2], Secunderabad, Հայդարաբադ, Անդհրա-Պրադեշ, Հնդկաստան), հնդիկ ֆուտբոլիստ, հարձակվող, հանդես է գալիս Բենգալուրու ֆուտբոլային ակումբի և Հնդկաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։

Սունիլ Չետրի
Քաղաքացիությունը  Հնդկաստան
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 3, 1984(1984-08-03)[1][2] (39 տարեկան)
Ծննդավայր Secunderabad, Հայդարաբադ, Անդհրա-Պրադեշ, Հնդկաստան
Հասակ 170 սանտիմետր
Դիրք հարձակվող

Ֆուտբոլային կարիերա խմբագրել

Սունիլ Չետրին ֆւտբոլային կարիերան սկսել է 18 տարեկանում՝ կնքելով պայմանագիր Կալկաթայի Մոխուն Բագան ակումբի հետ։ Երեք մրցաշրջան անց տեղափոխվել է Փանջաբի նահանգի «ՋԿԹ» ակումբ։ Նույն ակումբում Հնդկաստանի 2006/07 թվականների առաջնության ընթացքում 11 խաղում դարձել է 12 գոլի հեղինակ և Հնդկաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից ճանաչվել 2007 թվականի լավագույն ֆուտբոլիստ[4]։

Լավագույն արդյունքների շնորհիվ ֆուտբոլիստով հետաքրքրվել են մի քանի եվոպական ակումբ[5], սակայն նա մնացել է Հնդկաստանում և տեղափոխվել Կալկաթայի «Իստ Բենգալ» ակումբ։

Այնուամենայնիվ 2012 թվականին Չետրին տեղափոխվել է Եվրոպա և երկու տարվա պայմանագիր կնքել Սպորտինգ (ֆուտբոլային ակումբ, Լիսաբոն)«Սպորտինգի» հետ։

Կարիերան հավաքականում խմբագրել

Սունիլ Չետրինի ծնողները գաղթել են Նեպալից, սակայն նա որոշեց հանդես գալ Հնդկաստանի ազգային հավաքականում։ Առաջին խաղը հավաքականում տեղի է ունեցել 2005 թվականին՝ Պակիստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում։ Առավել արդյունավետ խաղ Սունիլ Չետրին ցուցադրել է Տաջիկստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում, երբ դա դարձավ հեթ-տրիկի հեղինակ[6]։ Իր ցուցադրած արդյունավետ խաղի համար ճանաչվել է Հնդկաստանի տարվա ֆուտբոլիստ։ Տաջիկստանի ազգային հավաքականի դարպասին խփած նրա երեք գոլն ընդգրկվել է 2007 թվականի Հնդկաստանի հիշարժան մարզական պահերի ցանկում։

Հավաքականի կազմում 2019 թվականին մասնակցել է Ֆուտբոլի Ասիայի գավաթին, որտեղ Թաիլանդի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ անցկացվող խաղում դարձել է երկու գոլի հեղինակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. National Sports Awards 2021 announcedPIB.
  4. «www.hinduonnet.com». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 6-ին.
  5. «sports.timesofindia.indiatimes.com». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
  6. www.telegraphindia.com

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սունիլ Չետրի» հոդվածին։