Սուլֆաթթուներ, սուլֆոնաթթուներ, , սոււֆախումբ՝ — պարունակող օրգանական միացություններ, որտեղ ծծմբի ատոմը կապված է ածխածնի հետ (R-ը օրգանական ռադիկալ է)։ Բյուրեղային ջրում լավ լուծվող, խոնավածուծ նյութեր են, ուժեղ թթուներ։ Արոմատիկ Սուլֆաթթուներ ստացվում են համապատասխան ածխաջրածինները կամ նրանց ածանցյալները խիտ ծծմբական թթվով սուլֆացնելով, օրինակ, ։ Ալիֆատիկ Սուլֆաթթուներ ստանում են ածխաջրածինների սուլֆաքլորացմամբ կամ հալոգենը սուլֆախմբով փոխարինելով։ Սուլֆաթթուների վրա ֆոսֆորի պենտաքլորիդ՝ ազդելիս ստացվում են սուլֆաքլորիդներ։ Սուլֆաթթուները վերականգնելիս ստացվում են սուլֆանաթթուներ՝ և մերկապտաններ՝ ։

մեթանսուլֆոնաթթվի մոդելը


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուլֆաթթուներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 186