Սուլֆադիազին

քիմիական միացություն

Սուլֆադիազին, հակաբիոտիկ[1], օգտագործվում է պիրիմեթամինի հետ միասին։ Այն համարվում է ընտրության դեղամիջոց տոքսոպլազմոզի բուժման համար[2]։ Այն երկրորդ շարքի պրեպարատ է միջին օտիտների բուժման, ռևմատիկ տենդի կանխարգելման, շանկրոիդոզի, խլամիդիոզի և Հեմոֆիլուս ինֆլուենզայի կողմից հարուցված ինֆեկցիոն հիվանդությունների բուժման համար[1]։ Այն կիրառվում է ներքին ընդունման եղանակով[1]։

Սուլֆադիազին
Նույնացուցիչներ
CAS համար68-35-9
PubChem CID5215
DrugBank00359
CompTox Dashboard (EPA)
ECHA InfoCard100.000.623 Խմբագրել Վիքիդատայում

Հիմնական կողմնակի ազդեցությունները ներառում են սրտխառնոցը, փորլուծությունը, գլխացավը, ջերմությունը, ցանավորումը, դեպրեսիան և պանկրետիտը[1]։ Այն պետք է օգտագործվի այն անձանց կողմից, ովքեր ունեն լուրջ խնդիրներ լյարդի, երիկամների հետ, կամ հիվանդ են պորֆիրիայով[3]։ Եթե կիրառվում է հղիության ընթացքում՝ կարող է բարձրացնել նորածնի մոտ դեղնուկի առաջացման հավանականությունը[1]։ Թեև այս պրեպարատը արտադրող ընկերությունը խորհուրդ չի տալիս այն կիրառել կրծքով կերակրման ընթացքում, բայց համարվում է, որ այս դեղամիջոցի օգտագործումը չի վնասի երեխային, եթե նա ընդհանուր առմամբ առողջ է։ Այն դասվում է սուլֆանիլամիդային պատրաստուկներին[1]։

Սուլֆադիազինը հաստատվել է 1941 թվականին Միացյալ Նահանգներում բժշկական օգտագործման համար[1][4]։ Այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր դեղերի ցանկում է, առողջապահական համակարգում անհրաժեշտ ամենաարդյունավետ և անվտանգ դեղամիջոցներից մեկն է համարվում[5]։ Զարգացող երկրներում մեծածախ գինը կազմում է ամսական 2.70 ԱՄՆ-ից մինչև 7.32 ԱՄՆ դոլար[6]։ ԱՄՆ-ում բուժումը արժե ավելի քան 200 դոլար ամսական[7]։

Բժշկական կիրառում խմբագրել

Այն վերացնում է բակտերիան, որն առաջացնում է ինֆեկցիոն հիվանդությունը, դադարեցնելով բակտերիալ բջիջների ներսում ֆոլաթթվի արտադրությունը, և սովորաբար օգտագործվում է միզային համակարգի վարակների և այրվածքների բուժման նպատակով։ Պիրիմեթամինի հետ զուգակցման պարագայում այն կիրառվում է տոքսոպլազմոզի բուժման համար։

Այդ հիվանդությունը հարուցվում է Տոքսոպլազմա գոնդիի կողմից։

Ազդեցության մեխանիզմ խմբագրել

Սուլֆադիազինը աշխատում է դիհիդրոպտերոատ ֆերմենտի արգելակման միջոցով։

Կողմնակի ազդեցություններ խմբագրել

Կողմնակի ազդեցությունները ներառում են սրտխառնոցը, ախորժակի կորուստը և գլխապտույտը։

Վաճառքային անուններ խմբագրել

Այս դեղամիջոցը վաճառվում է Լանտրիսուլ, Նեոտրիզին, Սուլֆա-Տրիփլ #2, Սուլֆադիազին, Սուլֆալոիդ, Սուլֆոնամիդս Դուպլեքս, Սուլֆոզ, Տերֆոնիլ, Տրիփլ Սուլֆա, Տրիփլ Սուլֆաս և Տրիփլ Սուլֆոիդ անվանումների ներքո։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Sulfadiazine». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  2. WHO Model Formulary 2008 (PDF). World Health Organization. 2009. էջեր 126, 205. ISBN 9789241547659. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  3. WHO Model Formulary 2008 (PDF). World Health Organization. 2009. էջեր 126, 205. ISBN 9789241547659. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  4. «Drugs@FDA: FDA Approved Drug Products». www.accessdata.fda.gov. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 11-ին.
  5. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  6. «Sulfadiazine». International Drug Price Indicator Guide. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  7. Hamilton, Richart (2015). Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition. Jones & Bartlett Learning. էջ 104. ISBN 9781284057560.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուլֆադիազին» հոդվածին։