Սուլթան Հասանի մզկիթ

մզկիթ

Սուլթան Հասանի մզկիթ (արաբ․՝ جامع السلطان حسن‎‎), համարվում է ոճային ամենակոմպակտ և ընդհանրացված հուշարձանը ողջ Կահիրեում։ Սա մամլուքյան ճարտարապետության գլուխգործոցներից մեկն է։ Շինությունը կառուցվել է սուլթան Հասան իբն ալ-Նասիր Մուհամմադ Կալաունի կողմից 1356 թվականին, որպեսզի այն դառնա մզկիթ ու կրոնական դպրոց բոլոր չորս սուննի իրավական դպրոցների համար (շաֆիտներ, մալիքիներ, հանաֆիներ և հանբալներ).

Սուլթան Հասանի մզկիթ
արաբ․՝ جامع السلطان حسن‎‎
Տեսակմզկիթ
Երկիր Եգիպտոս
ՎարչատարածքԿահիրե
Մասն էԻսլամական Կահիրե
Հիմնվել է1363
Կառուցման սկիզբ1356
Կառուցման ավարտ1362
Ճյուղ/ավանդույթՍունիական
Կարգավիճակգործող
Ճարտարապետություն
Ոճիսլամական ճարտարապետություն
Գմբեթ1
Մինարեթներ2
Շինանյութշթաքար, աղյուս, փայտ, մարմար
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Շինարարությունը սկսվել է 1356 թվականին և ավարտվել է վեց տարի անց՝ 1362 թվականին։ Մինարեթների մեկն ավերվել է շինարարության ժամանակ, որի արդյունքում մահացել են մեդրեսի հարյուրավոր աշակերտներ[1]։ Պետությունը կարող էր ֆինանսավորել այդքան խոշոր շինարարության համար, չնայած ժանտախտի զորհերին։

Սուլթանը սպանվել է նախքան մզկիթի կառուցման ավարտը։ Դամբարանում, որը նախատեսված էր սուլթան Հասանի համար, նրա փոխարեն թաղել են նրա երկու որդիներին։

Ճարտարապետություն խմբագրել

Շինության ճակատամասը ունի 76 մետր երկարություն և 36 մետր բարձրություն։ Քիվերը, մուտքի դուռը, դամբարանը և մոնումենտալ սանդուղքը հատկապես նշանավոր են։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Низовский А.Ю. Мечеть султана Хасана в Каире // Величайшие храмы мира: Энциклопедический справочник. — М.: Вече, 2006. — 576 с.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուլթան Հասանի մզկիթ» հոդվածին։