Սուլթանիկ Արևշատյան

հայ ճարտարապետ

Սուլթանիկ Սուրենի Արևշատյան (մայիսի 5, 1925(1925-05-05), Թավրիզ, Իրան - հուլիսի 27, 2017(2017-07-27), Երևան, Հայաստան), հայ ճարտարապետ։ Հայաստանի ճարտարապետների միության անդամ (1974)[1]։

Սուլթանիկ Արևշատյան
Ծնվել էմայիսի 5, 1925(1925-05-05)
ԾննդավայրԹավրիզ, Իրան
Մահացել էհուլիսի 27, 2017(2017-07-27) (92 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ

Ճարտարապետ Էդուարդ Արևշատյանի կինը, արվեստաբան, համադրող Ռուբեն Արևշատյանի մայրը։

Կենսագրություն խմբագրել

Սուլթանիկ Արևշատյանը ծնվել է 1925 թվականին Թավրիզում։ 1949 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, այնուհետև աշխատել «Երևաննախագիծ» ինստիտուտում։

Ստեղծագործություններ խմբագրել

  • Երևանի Արևմտյան №1 բնակելի թաղամաս
  • Երևանի Շահումյանի շրջանի №2 միկրոշրջան
  • Գրողների միության բնակելի շենք Երևանի Անտառային փողոցում
  • «Շինանյութ» գործարանի բնակելի շենք Երևանի Հերացու փողոցում
  • Մսամթերքի և կաթնամթերքի արդյունաբերության նախարարության բնակելի շենք Երևանի Ղուկասյան փողոցում
  • Ստորգետնյա հանրախանութ Երևանի Աբովյան փողոցում[2][3]
  • Ստորգետնյա գետնանցում Երևանի բժշկական ինստիտուտի հարևանությամբ
  • Մանկավարժների կատարելագործման ինստիտուտ Երևանում
  • Երևանի էլեկտրոտեխնիկական ինստիտուտի վարչական և լաբորատոր մասնաշենքեր
  • Միջդպրոցական արվեստանոցեր Երևանի Լենինյան թաղամասում
  • Երևանի քաղկրթության տան բարեկարգում
  • Երևանի Միքայել Նալբանդյանի անվան դպրոցի վերակառուցում
  • Իջևանի գործադիր կոմիտեի շենք
  • Արչուտ աղետի գոտու գլխավոր հատակագծի նախագծում
  • Հայկական ճարտարապետական հուշարձանների չափումներ

Մրցանակներ խմբագրել

  • «Տարվա լավագույն կառույց» համամիութենական ստուգատեսի դափնեկիր (1985)

Անդամակցություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սուլթանիկ Արևշատյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 2-ին.
  2. «Ստորգետնյա իրականություն». ImYerevan.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 28-ին.
  3. ««Երիտասարդական» գետնանցումն ու կայարանը, Իսահակյանի արձանը` կենդանի պատմություն». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 28-ին.