Սուլթանաձուկ

ձկների տեսակներ
Սուլթանաձուկ
Սուլթանաձուկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Ճառագայթալողակ
ձկներ
Կարգ Պերկեսազգիներ
Ընտանիք Մորաձկնայիններ
Լատիներեն անվանում
Mullus barbatus Linnaeus, 1758
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Կարմիր սուլթանաձուկ կամ սովորական մորավաձուկ (լատին․՝ Mullus barbatus), պերկեսազգիների կարգի մորվաձկնայինների ընտանիքին պատկանող ձկնատեսակ։

Տարածման արեալը չափազանց մեծ է։ Կենդանիները տարածված են Սկանդինավյան թերակղզու ափերից՝ Նորվեգիայից մինչև հեռավոր Աֆրիկա՝ մինչև Սենեգալի ափերը։ Ունի համեղ միս։

Հին աշխարհում՝ Հռոմեական կայսրությունում ձուկը մեծ արժեք է ունեցել։ Նրան վաճառել են իր քաշին հավասար արծաթով։

Ձվադրում է մայիսից մինչև սեպտեմբեր՝ 1-2 օր մեկ։ Ապրում է 10-12 տարի[1]։

Տարածվածություն խմբագրել

Մեծ քանակությամբ տարածված է Սև, Մարմարա և Միջերկրական ծովերում՝ հատկապես Հունաստանի, Թուրքիայի, Իտալիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Բելգիայի, Դանիայի, Նորվեգիայի և Շվեդիայի ափերի մոտ։

Որոշ պոպուլյացիաներ ապրում են նաև Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում։ Ծովերում և օվկիանոսներում ապրում է 15-ից մինչև 30 մետր խորություններում։ Որոշ տեսակներ ապրւմ են մինչև 100 մետր խորություններում։

Նկարագրություն խմբագրել

Սուլթանաձկան երկարությունը հասնում է 10-15 սմ։ Որոշ տեսակների երկարությունը հասնում է մինչև 30 սմ։ Հատակային ձուկ է։

Ստորին ծնոտից կախված երկար բեղիկներն օգտագործում են որս բռնելու համար։ Գլուխը կարճ է և բարձր։ Ունի խոշոր չափերի աչքեր։ Կրծքային լողակները թիականման են, որոնցով կարող է հենվել հատակին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 114-115 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։