Սուզակներ, սուզականմանների կարգի ջրլող թռչունների ընտանիք։ Հայտնի է 21, Հայաստանում՝ 5 տեսակ՝ մեծ սուզակ, մոխրաայտ սուզակ, փոքր սուզակ, կարմրավիզ սուզակ, սևավիզ սուզակ (վերջին 3-ի կենսակերպն ուսումնասիրված է մասնակի)։ Կենդանի զանգվածը 120-2000 գ է։ Օժտված են ջրում սուզվելու կատարյալ ունակությամբ։ Գլուխը փոքր է, կտուցը՝ կարճ, սրածայր, վիզը՝ երկար, մարմինը՝ ամփոփ, կլորավուն, մատները՝ եգրալողաթաղանթավոր, ոտքերը դասավորված են մարմնի հետին մասում։ Գլուխը և վիզը սև են՝ ոսկեգույն, կարմիր զարդափետուրներով։ Սնվում են ջրային միջատներով, ձկներով։

Սուզակ
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուզակներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուզակներ» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։