Սուդիպ Սանջիվ, ավելի հայտնի է որպես Սուդիպ (կան. ಸುದೀಪ್, հինդի՝ सुदीप, անգլ.՝ Sudeep, սեպտեմբերի 2, 1973(1973-09-02), Shimoga, Bangalore division, Կառնատակա, Հնդկաստան), հնդիկ դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, դերեր հնչյունավորող և հեռուստահաղորդավար։ Լավագույն դերասան անվանակարգում Filmfare Award մրցանակի եռակի դափնեկիր։

Սուդիպ
կան. ಸುದೀಪ್
անգլ.՝ Sudeep
Ծնվել էսեպտեմբերի 2, 1973(1973-09-02) (50 տարեկան)
ԾննդավայրShimoga, Bangalore division, Կառնատակա, Հնդկաստան
ԿրթությունDayananda Sagar College of Engineering?
Քաղաքացիություն Հնդկաստան
Մասնագիտությունկինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, կինոպրոդյուսեր և հեռուստատեսային դերասան
Ամուսին(ներ)Priya Radhakrishnan?
Պարգևներ և մրցանակներ
kicchasudeepkksfa.com

Կենսագրություն խմբագրել

Սուդիպը ծնվել է Կարնատակա նահանգի Շիմոգա քաղաքում։ Ավարտել է Բանգալորի Դայանանդա Սագարի անվան ինժեներական քոլեջը, ստացել է բակալավրի կոչում և արտադրական և արդյունաբերական սարքավորումների ոլորտում։ Հանդես է եկել քոլեջի՝ 17-ից մինչև 19 տարեկանների կրիկետի հավաքականում։ Նաև հաճախել է Մումբայի Ռոհան Թանեջի դպրոցը, որտեղ հաղթահարել է «ամաչկոտությունը»[1][2]։

1996 թվականին նկարահանվել է երկու ֆիլմում, որտեղ աշխատավարձ չի ստացել, և միայն Thayavva ֆիլմով է սկիզբ դրվել նրա դերասանական գործունեության[3]։

2006 թվականին Սուդիպը իրեն փորձել է որպես ռեժիսոր, թողարկել է «Իմ ինքնագիրը» ֆիլմը, որը թամիլյան Autograph ֆիլմի ռիմեյքն էր, ֆիլմը ունեցել է առևտրային հաջողություն[4]։

2008 թվականին նա Phoonk սարսափ ֆիլմով առաջին անգամ հանդես է եկել Բոլիվուդում[5], որն ունեցել է առևտրային հաջողություն, և նրան դարձրել է համահնդակական աստղ, իսկ 2010 թվականի թողարկված «Phoonk 2» նախագիծը ձախողել է վարձույթը[6]։

2012 թվականին դերասանը իր նորամուտն է ունեցել Տոլիվուդում «Ճանճ» ֆիլմով, որտեղ նրա հերոսը արդյունաբերող էր, որը սիրահարվում է մի աղջկա ու սպանում նրա սիրեցյալին, հետո նրան սկսում են հետապնդել և նա դառնու է ճանճ։ Նրա դերը բարձր են գնահատել քննադատները[7]։

2014 թվականին թողարկվել է նրա «Maanikya» ֆիլմը, որը տելուգու լեզվով «Կծու պղպեղ» ֆիմի ռիմեյքն էր, ֆիլմը ունեցել է առևտրային հաջողություն։

2015 թվականին Սուդիպը խաղացել է պարսիկ վաճառական Ասլամ Խանի դերը «Բահուբաբլի։ Սկիզբ», որը դարձել է տարվա ֆիլմը։

Սուդիպը ոչ միայն դերասան է, ռեժիսոր ու երգիչ, այլև Bigg Boss Kannada հաղորդման անփոխարինելի հաղորդավարը, որը հեռուստատեսային հայտնի շոու է դարձել նահանգում։

2017 թվականին Սուդիպը նկարահանվել է Hebbuli մարտաֆիլմում, որն ունեցել է առևտրային հաջողություն։

Նույն թվականին նկարահանվել է «Վագրը ողջ է» ֆիլմում, որում պետք է խաղար գլխավոր չարագործ Զահիրի դերը, բայց երբ ֆիլմը թողարկվեց, նրա մասնակցությամբ ոչ մի տեսարան չկար։

2018 թվականին էկրան է բարձրացել Villain ֆիլմը, որտեղ դերասանը նկարահանվել է Շիվա Ռաջկումարի հետ, որը ևս ունեցել է առևտրային հաջողություն։

Սուդիպը եղել է նաև առաջին կաննադալեզու դերասանը, որը նկարահանվել է արտասահմանյան ֆիլմում։

Սուդիպն այժմ խաղում է Dabangg 3 ֆիլմում, որտեղ խաղում է բացասական դեր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Sudeep — An Interview with the latest heart throb of the Kannada film industry | BangaloreBest.com». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 31-ին.
  2. «ZEE5». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 23-ին.
  3. «Guaranteed Quality — Generic Cialis Canada — chitraloka.com». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 23-ին.
  4. My Autograph: Sudeep manages to score — Rediff.com Movies
  5. Review: Phoonk — Rediff.com
  6. Kerala, Karnataka actors are sidelined in Bollywood: Sudeep — The Hindu
  7. K Rajani Kanth and Varada Bhat (2012 թ․ հուլիսի 10). «Eega 'flies high' at box office». Business Standard (անգլերեն).