Սուբյեկտ, դատողության տրամաբանական ենթական՝ մտքի առարկան, որին վերաբերվում է դատողության մեջ պարունակվող պնդումը՝ հաստատումը կամ ժխտումը։

Օրինակներ խմբագրել

Օրինակ, «Սևան քաղաքը գտնվում է Սևանա լճի ափին» դատողությունում կարելի է առանձնացնել «Սևան քաղաք»-ը որպես դատողության սուբյեկտ՝ իսկ մնացած մասը՝ որպես նրա պրեդիկատ։ Նշված դատողությունը կարելի է դիտարկել նաև որպես հարաբերական դատողություն, և Սևան քաղաք ու սեվանա լճի ափ բառակապակցությունները կլինեն նրա սուբյեկտները։

Աղբյուրներ խմբագրել

Հայկական Սովետական Հանրագիտարան, 11-րդ հատոր, էջ 175