Սուբդոմինանտ (լատին․՝ sub ՝ ենթամերձ և դոմինանտ), մաժոր և մինոր լադերի IV աստիճանը և այդ աստիճանի վրա կառուցված ակորդը։ Տոնիկայի մեջ լուծվելու ձգտումը համեմատաբար թույլ է, իսկ դրան հաջորդելիս առաջ է բերում լադային ձգտողականության կենտրոնի փոփոխության զգացում և դոմինանտի միջոցով հավասարակշռությունը վերականգնելու անհրաժեշտություն։ Սուբդոմինանտի դեր են կատարում նաև նույն լադերի II և VI աստիճանները։ Նշվում է Տ տառով։

սուբդոմինանտ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուբդոմինանտ» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 175