Սոցիալական շարժունություն

Սոցիլական շարժություն, անձնավորության կամ սոցիալական խմբի դիրքի փոփոխությունը հասարակության շերտակառուցվածքում։ Առանձնացվում են սոցիլական շարժության հորիզոնական (տեղափոխություն մի քաղաքից մյուսը, աշխատանքի փոփոխություն, երբ անփոփոխ է մնում մասնագիտությունը, պաշտոնը, աշխատավարձը և այլն) և ուղղահայաց (տեղափոխություն գյուղից քաղաք, աշխատավարձի, պաշտոնի բարձրացում կամ իջեցում և այլն) ձևերը։ Երկու դեպքում էլ հասարակությունը կարգավորում է տեղաշարժման ուղիները։

Ստրկատիրական և ավատատիրական հասարակարգերի օրոք սոցիլական շարժությունը բացառիկ երևույթ էր, իսկ արդյունաբերական հասարակարգում՝ օրինաչափ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 25
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոցիալական շարժունություն» հոդվածին։