Սոցիալական ձեռնարկատիրություն

Սոցիալական ձեռնարկատիրություն, վենչուրային բիզնեսի մեթոդների օգտագործում սոցիալական, մշակութային կամ էկոլոգիական խնդիրների նորարարական որոշումների ներդրման, ֆինանսավորման, վերամշակման համար։ Այս դեպքում սոցիալական ձեռնարկատիրությունը մոտենում է կամավոր (ոչ կոմերցիոն, կամավորական) սեկտորին[1]։ Սոցիալական ձեռնարկատիրության հայեցակարգը կարող է գործածական լինել կազմակերպությունների լայն շրջանակի համար, որոնք տարբեր են իրենց չափերով, հետապնդվող նպատակներով[2]։

Եթե սովորական ձեռնարկատերերը, որպես կանոն, գնահատում են իրենց գործունեության հաջողությունը` կողմնորոշվելով դեպի շահույթը, եկամուտը (վաճառքների ծավալ) կամ բաժնետոմսերի արժեքը, ապա սոցիալական ձեռնարկատիրոջ համար հաջողության գլխավոր չափանիշը դառնում է «սոցիալական նվիրումը»[3]։ Շահույթը կարող է ուշադրության տակ առնվել, սակայն ոչ թե որպես ինքնանպատակ, այլ ավելի շուտ որպես հետագա առաջխաղացման միջոց կազմակերպության մշակութային կամ սոցիալական նպատակներին հասնելու համար։

Սոցիալական ձեռնարկատիրության հայեցակարգ խմբագրել

 
Տնտեսագետ Փիթեր Դրաքերը հավատում էր սոցիալական հարմոնիայի առկայությամբ տնտեսական առաջընթացի հնարավորությանը

Սոցիալական ձեռնարկատիրության գաղափարը նշանակալիորեն տարբերվում է ավանդական ձեռնարկատիրության հիմունքներից, սակայն գործնական ակտիվության տեսակների միջև կան մի շարք նմանություններ։ Դեռ 19-րդ դարի սկզբին ֆրանսիացի դասական տնտեսագետ Ժան Բատիստ Սեյը բնորոշել է ձեռնարկատիրոջը՝ որպես մարդու, որը «ձեռնարկում է» որոշակի գաղափար և վերափոխում է այն այնպես, որ այն սկսում է փոխել հասարակությունը[4]։ Ավելի ուշ Սեյը բնորոշում է ձեռնարկատիրոջը որպես մարդու, ով «տնտեսական ռեսուրսները տեղափոխում է ցածր արտադրողականության բնագավառից դեպի ավելի բարձր արտադրողականության և եկամուտի բնագավառ»[5]։ Ինչպես ավանդական ձեռնարկատերը (օրինակ, Հենրի Ֆորդը, Սթիվ Ջոբսը) փոխում է ավանդական տնտեսական ռեսուրսների արտադրողականությունը, սոցիալական ձեռնարկատերը, ինչպես նշում է մենեջմենթի տեսաբան Փիթեր Դրաքերը, փոխում է ողջ հասարակության արտադրողականությունը[5]

Ժամանակակից հասարակությունում սոցիալական ձեռնարկատիրությունը ենթադրում է բիզնեսի վարման ալտրուիստական ձև, որը կենտրոնացած է հասարակական շահերի վրա[6]։ Ավելի պարզ ասած` ձեռնարկատիրությունը դառնում է սոցիալական, երբ այն փոխում է սոցիալական կապիտալն այնպես, որ այն սկսում է դրական ազդեցություն ունենալ հասարակության վրա[7]։ Այդ ազդեցությունը սոցիալական ձեռնարկատիրոջ կողմից դիտարկվում է որպես շահի ձեռքբերում, քանի որ սոցիալական ձեռնարկատիրոջ հաջողությունը կախված է մի շարք գործոններից, որոնք կապված են սոցիական փոխազդեցության հետ։ Սոցիալական ձեռնարկատերերը ձգտում են վերափոխել հասարակությունն ամբողջապես, այլ ոչ թե քաղել նրանից առավելագույն շահույթ, ինչպես դասական ձեռնարկատերերը[8]։

Հասարակության վերափոխման գործընթացում սոցիալական ձեռնարկատերերը, որպես կանոն, գործ են ունենում անմիջականորեն սուր սոցիալական խնդիրների հետ, բացի այդ` ձգտում են դիտարկել դրանք լայն ենթատեքստում, գիտելիքների, տեսությունների, հայեցակարգերի տարբեր ոլորտների զուգակցման կետում։ Նման մոտեցումը ավելի լավ հասկացողություն է տալիս հասարակական խնդիրների արմատների մասին, թույլ է տալիս մշակել նորարարական որոշումներ և մոբիլիզացնել գոյություն ունեցող և ձեռքի տակ գտնվող ռեսուրսները հասարակության վրա առավել մեծ ազդեցության համար համաշխարհային մասշտաբով[7]։ Ինչպես մասնավոր, այնպես էլ պետական գործակալությունները ողջ աշխարհում աջակցություն են ցուցաբերում կարիքավոր խմբերին և անձանց, ընդհանուր առմամբ` տարեկան միլիարդներ դոլարների չափով։ Նման աջակցությունը կարող է նպաստել նորարարական գաղափարների ձևավորմանն ու լայն տարածմանը[7]։

Պատմություն խմբագրել

Նախապայմաններ խմբագրել

Մտածե'ք ձեզ ծանոթ բոլոր սոցիալական ձեռնարկատերերի մասին, լինի դա Ֆլորենս Նայթինգեյլը (բուժքրոջ մասնագիտության սկզբնավորողը), Ջիմի Ուելսը (Wikipedia) կամ Բենդի Քոփը (Teach For America): Նրանցից ոչ ոքի համար չպահանջվեց աստղաֆիզիկան կամ նման այլ երևույթի գիտելիքներ, որպեսզի տեսնեին մեծ խնդիր և պատկերացնեին հնարավոր լուծում[9]

Բիլ Դրեյթոն` «Աշոկա» ֆոնդի հիմնադիր

Չնայած «սոցիալական ձեռնարկատիրություն» եզրն ունի մի քանի տասնամյակի պատմություն, նրա ծագման աղբյուրները բավականին հին են։ Այն մարդկանց թվին,ում գործունեությունը կարող է ծառայել սոցիալական ձեռնարկատիրության նախակերպար, հետազոտողներն ու էնտուզիաստները դասում են Սուրբ Ֆրանցիսկոս Ասիսկացուն[10], Ֆլորենս Նայթինգեյլին՝ Մեծ Բրիտանիայում բուժքույրերի համար առաջին ուսումնարանի հիմնադրին[11], Ռոբերտ Օուենին՝ կոոպերատիվ շարժման հիմնադրին, Վենոբա Բհավեին՝ «Հողը՝ շնորհ» հնդկական շարժման հիմնադրին և այլոց։ 19-րդ և 20-րդ դարի հաջողակ սոցիալական վերափոխիչներից ոմանք նպաստում էին նորարարությունների տարածմանը, որոնց օգտակարությունը սոցիալական-մշակութային, կրթական և առողջապահական ոլորտներում գնահատվել է այնքան բարձր, որ դրանք ներդրվել են ազգային մասշտաբներով պետության կամ բիզնեսի աջակցության ժամանակ[12]։

Սոցիալական ձեռնարկատիրության բուռն զարգացումը սկզբում գաղափարի, որը ավելի շատ կողմնակիցներ էր ձեռք բերում, ապա սեփական տերմինաբանությամբ և տեսական բազայով հայեցակարգի տեսքով, տեղի ունեցավ 1980-1990-ական թվականներին[13]։ Հենց 20-րդ դարի վերջին երկու տասնամյակներում կայացավ ոչ առևտրային կազմակերպությունների պայթյունային աճը։ Եթե 1980-ական թվականների սկզբին ողջ աշխարհում ոչ առևտրային կազմակերպությունների թիվը չէր գերազանցում 100000-ը, և ճնշող մեծամասնությունը ամերիկյան ոչ առևտրային կազմակերպությւոններն էին, ապա 1990-ական թվականների վերջին հաշվարկվում էին միլիոնավորները, բացի այդ՝ ԱՄՆ-ն դարձել էր «աճի հիմնական կենտրոնը»։ Արդյունքում ստեղծվեց տնտեսության նոր բազմամիլիարդանոց ոլորտ՝ քաղաքացիական ոլորտ, կամ, ինչպես հաճախ անվանում են, երրորդ սեկտոր՝ պետական և մասնավոր սեկտորի տնտեսությունների հետ միասին։ Նրա ստեղծման խթան դարձավ «նոր ֆեդերալիզմի» հայեցակարգը, որը ներկայացվեց Ռոնալդ Ռեյգանի կողմի 1980-ական թվականների կեսերին, երբ փորձ արվեց նվազեցնել դաշնային կառավարության վարչակազմի չափերը և կրճատել բյուջեն։ Բազում սոցիալական ծառայությունների համար պատասխանատվությունը դրվեց շրջանների վրա, բացի այդ՝ բազմաթիվ «բարեգործական կազմակերպություններ» (ոչ առևտրային կազմակերպություն) զրկվեցին իրենց ֆինանսավորման գլխավոր աղբյուրից և նրանց ծառայությունների նկատմամբ անընդհատ աճող պահանջարկի պայմաններում ստիպված եղան աշխատանք փնտրել։ Դա բերեց սոցիալական ձեռնարկատիրության ժամանակակից ձևի երևույթի ստեղծմանը[14]։

Միևնույն ժամանակ աշխարհի շատ երկրներում գոյություն ունեն սոցիալական ձեռնարկատիրության զարգացման առավել հիմնարար պատճառներ։ Դա այսպես կոչված «համաշխարհային մոբիլիզացիան» է[15] և իր կողմից առաջացրած «սոցիալական հեղափոխությունը», որի արմատները հարկ է փնտրել Երկրի բնակչության բարեկեցության աճի, կրթության մակարդակի բարձրացման, տեղեկացվածության և իրավագիտակցության, ֆեմինիստական և այլ իրավապաշտպան շարժումների, այլ սոցիալական խմբերի և միությունների համախմբման մեջ։ Որոշիչ դեր կատարեց կապի նորագույն միջոցների առաջացումը, տրասնպորտի, ֆինանսական ինստիտուտների զարգացումը և, որպես հետևանք, մարդկանց, գաղափարների և դրամական միջոցների տեղաշարժման համար ավելի վաղ բարդ կերպով հաղթահարվող արգելքների թուլացումը կամ վերացումը․ տարածքային, ժամանակային, տեղեկատվական և, մասնավորապես, լեզվական։ Միևնույն ժամանակ այդ բոլոր բարիքների հետ միասին՝ շատ մարդկանց մոտ եկավ ժամանակակից հասարակության բազմաթիվ թերությունների սուր գիտակցումը, ինչպես նաև հիասթափությունը պետական և մասնավոր ինստիտուտներում՝ անընդունակ, իրենց կարծիքով, ժամանակի մարտահրավերներին պատասխանելու։ Արդյունքը դարձավ քաղաքացիների ձգտումը փոխել կյանքը դեպի լավն իրենց ուժերով[16]։

Կայացում և զարգացում խմբագրել

 
Սոցիալական ձեռնարկատիրության կազմակերպիչ Բիլ Դրեյթոն (ձախից), որին են վերագրում այդ եզրույթի հեղինակությունը
 
Չարլզ Լիդմիթեր՝ «Սոցիալական ձեռնարկատիրոջ գալուստ» հոդվածի հեղինակ (1997)

«Սոցիալական ձեռնարկատիրություն» (անգլ.՝ social entrepreneurship) և «սոցիալական ձեռնարկատեր» (անգլ.՝ social entrepreneur) եզրույթներն առաջին անգամ հիշատակվում են 1960-1970-ական թվականներին անգլալեզու գրականության մեջ՝ նվիրված սոցիալական փոփոխությունների հարցերին[17]։ Նրանք սկսել են լայնորեն կիրառվել 1980-ական թվականներին՝ շնորհիվ սոցիալական ձեռնարկատիրության հանրաճանաչ «գուրու»-ի՝ Բիլ Դրեյթոնի։

1980 թվականին Դրեյթոնը հիմնադրել է «Աշոկա» հիմնադրամը, որը դարձել է առաջին կազմակերպությունը, որ նպատակաուղղված զբաղվում է ողջ աշխարհով սոցիալական ձեռնարկատերեր գտնելով և նրանց աջակցելով[18]։ 2016 թվականին հիմնադրամի անդամ դրամաշնորհառուների թվաքանակը հասավ 3000-ի, նրանց թվում են 89 երկրների ներկայացուցիչներ[19][20]։ «Աշոկա» հիմնադրամը չի օգտվում պետական ֆինանսավորումից[21], բոլոր միջոցները, ըստ հիմնադրամի տվյալների, կազմակերպությունը ստանում է արևմտյան բարեգործական հիմնադրամներից և խոշոր մասնավոր հանգանակողներից[21]։ 1987 թվականին «Աշոկա» հիմնադրամի մոդելի հիման վրա ներդրող Էդ Քոուենը հիմնադրեց մեկ այլ խոշոր հիմնադրամ՝ Echoing Green[22]։

1984 թվականին բրիտանացի հասարակական և կրոնական գործիչ Էնդրյու Մոսոնը տեղական տարածքների և համայնքների վերափոխման նպատակով հիմնադրեց և գլխավորեց Լոնդոնի Իսթ Էնդում գտնվող «Բրոմլի բայ Բոու կենտրոնը» (անգլ.՝ Bromley by Bow Centre), որը գործում էր սոցիալական ձեռնարկատիրության սկզբունքներին համապատասխան։ Նա հիմնեց նաև «Էնդրյու Մոսոն և գործընկերներ» կազմակերպությունը (անգլ.՝ Andrew Mawson Partnerships), որը տարածում էր իր փորձը[23]։ Սոցիալական ոլորտում նվաճումների համար Էնդրյու Մոսոնը 2000 թվականին դարձել է Բրիտանական կայսրության շքանշանակիր, ստացել է բարոնի տիտղոս և 2007 թվականին դարձել է Լորդերի պալատի անդամ[23][24][25][26]։

 
Կլաուս Շավբը 2008 թվականին Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ

Սոցիալական ձեռնարկատիրության ճանաչվածության պատմության առանցքային կետերից մեկը դարձավ բրիտանացի լրագրող Չարլզ Լիդբիթերի՝ 1997 թվականի հրապարակումը[27] «The Rise of the Social Entrepreneur» («սոցիալական ձեռնարկատիրոջ գալուստը)[6], և նույն թվականին բրիտանացի սոցիոլոգ, հասարակական և քաղաքական գործիչ Մայքլ Յանգը Լոնդոնում բացեց «Սոցիալական ձեռնարկատերերի դպրոցը»։ 2016 թվականին «Սոցիալական ձեռնարկատերերի դպրոցն» ուներ մասնաճյուղեր ողջ Մեծ Բրիտանիայով, ինչպես Ավստրալիայում, Կանադայում և Իռլանդիայում։ Հարվարդի պրոֆեսոր Դենիել Բելը Յանգին անվանել է «սոցիալական նախաձեռնությունների բնագավառում աշխարհում ամենահաջողակ մարդը»։

 
Ջեֆրի Սքոլ

Որպես մասնագիտություն և ուսուցման բնագավառ՝ սոցիալական ձեռնարկատիրությունը առաջին անգամ ներկայացրել է Գրեգորի Դիզը՝ Դյուքի համալսարանի Սոցիալական ձեռնարկատիրության զարգացման կենտրոնի տնօրենը, 1990-ական թվականներին[28]։

1998 թվականին շվեյցարացի տնտեսագետ, Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր և անփոփոխ նախագահ Կլաուս Մարտին Շվաբը և իր կինը՝ Հիլդան, ստեղծեցին «Շվաբի սոցիալական ձեռնարկատիրության հիմնադրամը» «նշանակալի սոցիալական ձեռնարկատերերի համաշխարհային միության» աջակցության համար։ «Շվաբի հիմնադրամը» ղեկավարում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախկին անդամ Պամելա Հարթիգանը[29]։ 2007 թվականին հիմնադրամը աջակցություն է ապահվել 72 սոցիալական ձեռնարկատերերի համար ողջ աշխարհում։ 2016 թվականին, հենց հիմնադրամի խոսքերով, նրանց թիվը գերազանցել է 260-ը։ Ամեն տարի Հիմնադրամը ընտրում է 20-25 սոցիալական ձեռնարկատիրոջ համաշխարհային «Տարվա սոցիալական ձեռնարկատեր» մրցույթի շրջանակներում[30]։ Հիմնադրամն անցկացնում է տարածաշրջանային տնտեսական համաժողովներ, ինչպես նաև Համաշխարհային տնտեսական ֆորումը Դավոսում, որտեղ սոցիալական ձեռնարկատերերը ևս հնարավորություն ունեն մասնակցելու[29]։

 
Մուհամադ Յունուս՝ Grameen Bank-ի հիմնադիր և Նոբելյան մրցանակակիր

«Շվաբի հիմնադրամի» ստեղծումից մեկ տարի անց՝ 1999 թվականին, ԱՄՆ-ում հայտնվեց ևս մեկ խոշոր հիմնադրամ, որը հիմնադրվել է Ջեֆրի Սքոլի՝ հյուսիսամերիկացի ներդրողի և մարդասերի, eBay ընկերության առաջին նախագահի կողմից։ Սքոլը վաճառեց իր բաժինը eBay-ում 2 միլիարդ դոլարով, այդ գումարի կեսը հանգանակեց իր անվան հիմնադրամին և գլխավորեց այն։ «Սքոլի հիմնադրամը» մասնագիտանում է զարգացող երկրներում առողջապահության և կրթության ոլորտներում ներդրումներում։ «Սքոլի հիմնադրամի» դրամաշնորհների ծրագրով երեք տարվա ընթացքում մինչև 1 միլիոն ԱՄՆ դոլար է տրվում նախագծերին՝ հասցնելով դրանք «փորձարարա-կոնստրուկտորական փորձությունների» փուլին, ինչին հետևում է ոչ միայն իրագործումը, այլև հետագա ընդլայնումն ու մասշտաբացումը[31]։ Այսպես, 2003 թվականին Սքոլի հիմնադրամը 55 միլիոն դոլար է տրամադրել սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում վերամշակումներ կատարելու նպատակով[29]։

 
Պիեր Օմիդյար՝ eBay ինտերնետ-աճուրդի ստեղծող և «Օմիդյարի ցանցի» հիմնադիր

2004 թվականին eBay-ի տնօրենների խորհրդի նախագահ և հիմնադիր Պիեր Օմիդյարը հետևեց իր նախկին աշխատակցի օրինակին և հիմնադրեց «Օմիդյարի ցանցը» ՝ մասնավոր ոչ առևտրային վենչուրային ներդրումային հիմնադրամ, որը մասնագիտանում է գրեթե բոլոր բնագավառներում սոցիալական ձեռնարկատիրության ստարտափների մեջ ներդրումներում։ Հիմնադրամը նախընտրում է ներդրումներ կատարել 1-ից մինչև 10 միլիոն դոլար առևտրային կազմակերպություններում և 0,5-ից մինչև 5 միլիոն՝ ոչ առևտրային կազմակերպություններ և նախագծեր։ Ներդրումների ընդհանուր ծավալը հաշվարկվում է հարյուրավոր միլիոնների դոլարների չափով, «Օմիդյարի ցանցը» հատուկ ուշադրություն է դարձնում միկրոֆինանսավորման համար պայմանների ստեղծմանը։

Մեծ ճանաչում բերեց նաև 2006 թվականին Նոբելյան մրցանակի շնորհումը Մուհամադ Յունուսին Բանգլադեշից։ Յունուսը հիմնադրեց Grameen Bank-ը, որը կարևոր առանցք դարձավ Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի զարգացող երկրների նորարարների միկրովարկավորման հայեցակարգի համար։ Նոբելյան մրցանակը ստանալուց հետո Յունուսը դարձավ սոցիալական ձեռնարկատիրության առանցքային և կենտրոնական կերպարներից մեկը․ նրա անվան հետ են կապված բազում նախաձեռնություններ, ներառյալ 2010 թվականից անցկացվող Սոցիալական բիզնեսի միջազգային օրը, որը, որպես կանոն, մի շարք երկրներում նշվում է հունիսի 28-ին՝ նրա ծննդյան օրը[32]։

2009 թվականին փոխազդեցությունների ներդրումների շուկայի բազմաթիվ առաջատար խաղացողներ, ներառյալ՝ սոցիալական ձեռնարկատիրության մի շարք խոշոր կազմակերպիչների, միավորվեցին Global Impact Investing Network-ում (GIIN, «Փոխազդեցության ներդրումների համաշխարհային ցանց»), որը ստեղծվել է Ռոքֆելերի հիմնադրամի, JPMorgan Chase բանկի և Միջազգային զարգացման ամերիկյան ծառայության (USAID) նախաձեռնությամբ՝ ստանդարտների և մեթոդոլոգիական բազայի վերամշակման, համատեղ ռազմավարության, գործունեության կոորդինացման, նրա մասշտաբների ընդլայնման, փոխազդեցության արդյունավետության բարձրացման և կազմակերպությունների անդամների գործառնական ծախսումների նվազեցման նպատակով։ GIIN-ի գլխավոր գրասենյակը տեղակայված է Նյու Յորքում[33][34][35]։

Տեխնոլոգիաների դեր խմբագրել

Համացանցը, սոցիալական կայքերը և սոցիալական մեդիան ռեսուրսների առանցքային դեր են խաղացել բազում սոցիալական ձեռնարկատերերի համագործակցության և հաջողության համար[36]։ 21-րդ դարում Համացանցը առավել օգտակար է դարձել տեղեկատվության արագ տարածման համար։ Բացի այդ` Համացանցը թույլ է տալիս համատեղ ստեղծել նոր ռեսուրսներ բաց կոդի սկզբունքներով։ Քրաուդսորսինգի ներգրավումը, մասնավորապես` վիքի-տեխնոլոգիաների, հնարավորություն է տալիս հարյուրավոր ձեռնարկատերերի ամբողջ երկրից (կամ նույնիսկ տարբեր երկրներից) միավորել ուժերն օնլայն, օրինակ, համատեղ կազմելով բիզնես ծրագրեր կամ համաձայնեցնելով նորարարական նախագծերի մարքեթինգի ռազմավարությունը։ Քրաուդսորսինգային վեբ ռեսուրսները օգնում են սոցիալական ձեռնարկատերերին տարածել իրենց գաղափարները առավել լայն լսարանի շրջանակներում, ձևավորել և զարգացնել նույն կերպ մտածողների ցանցերը, կապել պոտենցիալ ներդրողներին, դոնորներին և կամավորներին սոցիալական ձեռնարկատիրության կազմակերպությունների հետ։ Հայտնվում են հնարավորություններ հասնելու այդ բոլոր նպատակներին շատ փոքր սկզբնական կապիտալով կամ ընդհանրապես առանց սկզբնական կապիտալի, ինչպես նաև ունենալով ոչ մեծ մակերեսով տարածքներ կամ չունենալով ընդհանրապես։ Օրինակ, բաց ծրագրային ապահովման գաղափարախոսության զարթոնքը` որպես հաստատուն զարգացման պարադիգմա, թույլ է տալիս ողջ աշխարհում համագործակցել տեղական խնդիրների որոշման համար այնքան արդյունավետ, որքան նոր ծրագրային ապահովման ժամանակ։

Սոցիալ-ձեռնարկատիրական գործունեության պաշտոնականացման փորձեր խմբագրել

Ծայրահեղ ընդհանուր ձևով ներկայացված սոցիալական ձեռնարկատիրության հայեցակարգից անցումը նրա որոշակի պաշտոնական ձևակերպմանը հեշտ չէ։ Որպես հետևանք սոցիալական ձեռնարկատիրության՝ որպես երևույթի և սոցիալական ձեռնարկատիրոջ՝ որպես այն անցկացնողի, սահմանումը փոփոխվում և առավել որոշակիանում է վերջին տասնամյակների ընթացքում՝ սոցիալական ձեռնարկատիրության ոլորտի զարգացմանը զուգընթաց։

Ներկայումս բարձրագույն սոցիալական նշանակության բազմաթիվ ձևեր կամ հասարակության հետ կապված որոշ ձևեր հաջողությամբ տեղավորվում են սոցիալական ձեռնարկատիրության ժամանակակից հասկացության մեջ։ Մասնագետների թվում նախկինի պես գոյություն չունի այդ երևույթի համընդհանուր կերպով ընդունված սահմանում և, համապատասխանաբար, չկա մեկ միասնական կարծիք՝ ում կարելի է համարել սոցիալական ձեռնարկատեր[37]։ Հաճախ նրանց են թվին են դասում բարեգործներին, հասարակական գործիչներին, էկոլոգներին և սոցիալական կողմնորոշում ունեցող այլ գործիչների։ Վերը նշված գործիչներից սոցիալական ձեռնարկատերերի թվին դասելու բարդությունը պայմանավորված է նաև նրանով, որ նրանցից յուրաքանչյուրի կարիերայի ուղին լիովին տարբերվում է մյուսից[38][39]։

Դասական[37][40] է համարվում սոցիալական ձեռնարկատիրության այն սահմանումը, որը ներկայացրել է Գրեգորի Դիզը իր 1998 թվականի «The Meaning of „Social Entrepreneurship“» հիմնարար աշխատության մեջ[2].։ Այն ստացվել է Յոզեֆ Շումպետերի, Ժան Բատիստ Սեյի, Փիթեր Դրաքերի և Հովարդ Սթիվենսոնի ձեռնարկատիրության սահմանման մեջ սոցիալական ասպեկտի ավելացման միջոցով[40]։ Դիզի խոսքերով՝ սոցիալական ձեռնարկատերերը սոցիալական սեկտորում փոփոխությունների գործակալներն են, շնորհիվ․

  • առաքելությունների ընդունման ուղղված սոցիալական արժեքների ստեղծման ու աջակցության (այլ ոչ միայն անհատի արժեքների),
  • այդ առաքելության հետ կապված նոր հնարավորությունների հայնաբերման ու իրագործման,
  • անընդհատ նորարարությունների, հարմարումների և ուսուցման գործընթացքում մասնակցության,
  • համարձակ գործողությունների, որոնք սահմանափակված չեն արդեն գոյություն ունեցող ռեսուրսներով,
  • պատասխանատվության սրացված զգացման այն սոցիալական խմբերի նկատմամբ, որոնց համար նրանք աշխատում են, և սեփական գործունեության արդյունքի համար։[40]

Այդպիսով, ըստ Դիզի, սոցիալական ձեռնարկատիրությունը ավանդական ձեռնարկատիրության լավագույն ձևերի կիրառումն է սոցիալական նպատակներին հասնելու կամ սոցիալական առաքելության իրագործման համար։ Ջեր Բոշին «Merging Mission and Money: A Board Member’s Guide to Social Entrepreneurship» (1998) աշխատության մեջ լրացնում է [40] այդ սահմանումը՝ ընդգծելով երկու բաղադրիչների միջև հավասարակշռվածության անհրաժեշտությունը․

Սոցիալական ձեռնարկատերերը այն ղեկավարներն են, որոնք չափազանց մեծ ուշադրություն են դարձնում շուկայական մեխանիզմներին՝ բաց չթողնելով այդ դեպքում սեփական հիմնական առաքելությունը։ Նրանք ունակ են հավասարակշռվածություն ստեղծելու բարոյական իմպերատիվների և շահույթի ծարավի միջև․ և այդ գործընթացը սոցիալական շարժման սիրտն ու հոգին է։

Հաջորդող 10 տարիներին ձևավորվեցին սոցիալական ձեռնարկատիրության բազմաթիվ սահմանումներ։ Դեբի Բրոքը և Սյուզեն Սթեյները 2008 թվականի «Social Entrepreneurship education: Is it achieving the desired aims?» հոդվածում ներկայացնում են 13 նմանատիպ սահմանումներ, որոնք առաջարկվել են ինչպես հայտնի տեսաբանների՝ Ալեքս Նիքոլսի, Դևիդ Բորնշտեյնի, Փոլ Լայթի, Ջոանա Մեյրի, Շերիլ Ջոնսոնի և այլոց կողմից, այլև սոցիալական ձեռնարկատիրության գործնական կազմակերպիչների կողմից (Աշոկա հիմնադրամ, Շվաբի հիմնադրամ, Սքոլի հիմնադրամ և այլն)[42]։

Սոցիալական ձեռնարկությունների կազմակերպաիրավական ձևեր խմբագրել

Ջոն Էլքինգթոնը և Պամելա Հարթիգանը The Power of Unreasonable People գրքում դիտարկում են սոցիալական ձեռնարկությունների կազմակերպման երեք ձևեր․

  1. Ուժեղացված ազդեցության ոչ առևտրային (The Leveraged Non-Profit)․ օգտագործում է ավանդական հասանելի ռեսուրսները (վարկեր, դրամաշնորհներ, հանգանակություններ) այն բանի համար, որպեսզի արձագանքի սոցիալական կարիքներին։ Հիմքում առկա միջոցների նորարարական օգտագործումն է՝ հասարակության պահանջմունքների բավարարման հնարավորությունների ուժեղացման նպատակով։ Նման մոդելը մոտ է խնդիրների լուծման առավել ավանդական ձևերին, չնայած որ տարբերվում է նրանցից նորարարական մոտեցումներով[43]։
  2. Հիբրիդային ոչ առևտրային (The Hybrid Non-Profit)․ կարող է բազում ձևեր ընդունել, սակայն տարբերվումէ նախորդից սեփական գործունեությունը պահպանելու համար սեփական շահույթը օգտագործելու պատրաստակամությամբ։ Հիբրիդային ոչ առևտրային կազմակերպությունները հաճախ ստեղծվում են շուկայի ֆիասկոյի կամ ոչ արդյունավետ պետական կարգավորման հետևանքների վերացման համար, քանի որ դրանք եկամուտ են բերում ավանդական ֆինանսավորման վարկերի, դրամաշնորհների և այլ ձևերի սահմաններից դուրս գործունեության աջակցության համար[44]։
  3. Սոցիալական բիզնես ձեռնարկություններ (Social Business Venture)․ նախատեսված են հասարակական միջոցների հիմքով փոփոխությունների ստեղծման համար։ Սոցիալական բիզնես ձեռնարկությունները զարգանում են արտաքին ֆինանսավորման բացակայության պայմաններում և պարտադրաբար վերափոխվում են ՝ դառնալով առևտրային ձեռնարկություններ[45]։

Հանդիպում են նաև հիբրիդային առևտրային մոդելը, երբ սովորական բիզնեսը ծախսում է սեփական շահույթի մի մասը սոցիալական, մշակութային կամ էկոլոգիական գործունեության վրա; Կորպորացիաների աշխատակիցները կարող են նաև մասնակցել սոցիալական ձեռնարկատիրության մեջ՝ ընկերության ղեկավարության համաձայնությամբ կամ առանց դրա։ Նման գործունեությունը բնորոշվում է որպես կորպորատիվ սոցիալական ձեռնարկատիրություն (Corporate social entrepreneurship)[45]:

Քիքալը և Լայոնսը դիտարկում են սոցիալական ձեռնարկությունների կառուցվածքային ձևերի ողջ շրջանակը՝ ամբողջապես ոչ առևտրային կազմակերպությունների մինչև մաքուր առևտրային կազմակերպություններ, ներառյալ՝ բազում հիբրիդային ձևեր[46]։

Մաքուր առևտրային ձև խմբագրել

Սոցիալական ձեռնարկությունները` մաքուր առևտրային կառուցվածքների տեսքով, ոչնչով չեն տարբերվում սովորական առևտրային կազմակերպությունների` բացի չհայտարարված սոցիալական առաքելությունից։ Նրանք կարող են լինել հետևյալ ձևերի.

  • մասնավոր ձեռնարկատիրություն (անհատ ձեռնարկատեր), ամենատարածված կառուցվածնք է, մեկ սեփականատերով, որը վճարում է կազմակերպության հարկերը` որպես անձնական եկամտային հարկ և կրում է ողջ պատասխանատվությունը պարտքերի գծով նախագծի ոչ հաջող ընթացքի դեպքում։
  • առևտրային գործունեություն (գործընկերություն), նմանատիպ կառուցվածք, որը ստեղծվում է երկու կամ ավելի գործընկերների կողմից, որոնք կիսում են միմյանց միջև շահույթը, հարկային բեռը և պարտավորությունները։
  • սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ), ընկերություն մեկ կամ մի քանի սեփականատերերով` առանց բաժնետիրության հնարավորության։ Պատասխանատվությունը կրումէ անմիջապես ՍՊԸ-ն, ոչ թե իր սեփականատերերը։
  • բաժնետիրական ընկերություն (ԲԸ), կապիտալը բաժանված է բաժնետոմսերի, ղեկավարվում է տնօրենների խորհրդի կողմից։
  • վերը թվարկվածի այլ ձևեր և տարատեսակներ, որոնք հատուկ են տարբեր երկրների օրենսդրություններին։ Մասնավորապես, ԱՄՆ-ում գոյություն ունի կորպորացիաների փորձարարական ձև` կորպորացիաներ հասարակական հետաքրքրությունների ապահովման համար (benefit corporation, Benefit corporation): Նման կորպորացիաները արտոնագիր են ստանում և պարտավոր են ոչ միայն շահույթ ստանալ, այլև հետևել վառ արտահայտված սոցիալական առաքելությանը, որի կատարումը հետևում են անկախ դիտարկողները[47]` որոշ հարկային նվազեցումների փոխարեն[47]։ 2016 թվականին B-կորպորացիաների մասին օրենքը ընդունվել է 30 նահանգներում։

Առևտրային կազմակերպություններն եկամուտների հիմնական աղբյուրների առավել նեղ շրջանակ. սեփականատերերի, ընտանիքի անդամների և ընկերների միջոցներ, կոմերցիոն բանկերի վարկեր շրջանառու կապիտալի դեֆիցիտի փակման համար, միջանկյալ ֆինանսավորման համար կապիտալ (բրիջ վարկեր), մասնավոր վենչուրային ներդրողների միջոցներ (բիզնես հրեշտակներ), վենչուրային կապիտալ[48]։

Այսկերպ, սոցիալական ձեռնարկությունների սեփականատերերը հնարավորություն են ստանում թողնել շահույթը կամ նրա մի մասը իրենց, ինչպես նաև կատարել առավելագույն վերահսկողություն իրենց ձեռնարկությունների նկատմամբ, սակայն կիրառելով ներքին ֆինանսավորման և աջակցության ձևերի նվազագույն կազմ[47]։

Շահույթ ստանալու և սոցիալական առաքելություն կատարելու անհրաժեշտության միջև հավասարակշռվածության պահպանումը առաջադրանք է, որը չեն կարողանում իրագործել բոլոր ձեռնարկատերերը։ Նրանք ստիպված են լինեում ընտրել սոցիալական ձեռնարկատիրության այլ կառուցվածքային ձևեր։ Հաջող օրինակների թվին են պատկանում Քիքոլի և Լայոնսի անվանած առևտրային մթերային կազմակերպություններից մեկը` Newman's Own-ը, որի սեփականատերերը ուղղում են իրենց շահույթի 100 %-ը կրթական և բարեգործական կարիքները հոգալու համար։

Մաքուր ոչ առևտրային ձև խմբագրել

Ոչ առևտրային կազմակերպություններն իրենց գործունեությունից կարող են շահույթ ստանալ։ Բացի այդ՝ նրանք չեն կարող ստացած եկամուտը բաշխել ներդրողների և սեփականատերերի միջև, այլ պետք է ամբողջապես ուղղեն կազմակերպության նպատակների նվաճմանը։ Ստացված շահույթը չի կարող գերազանցել հաստատված մեծությունը։ Այսպիսով, սոցիալական ձեռնարկատերերի գործունեության ձեռնարկատիրական բաղկացուցիչը, որ ընտրում են ոչ առևտրային կազմակերպությունները, սկզբնապես ճանաչվում են էականորեն սահմանափակ[49]։

Միևնույն ժամանակ խոշոր մարդասերների ներդրումների հիմնական մասը (Ashoka, Echoing Green, Acumen Fund) տրվում է ոչ առևտրային կազմակերպություններին։ Նաև կարևոր է, որ նման մարդասերները, ինչպես և վենչուրային կապիտալիստները մասնավոր սեկտորից, ապահովում են ոչ առևտրային կազմակերպությանը ոչ միայն գումարներով, այլև կրթական ռեսուրսներով, ցուցաբերում են խորհրդատվական, տեղեկատվական և լոգիստիկ աջակցություն։ Մարդասերների աշխատանքի արդյունավետության գնահատման համար օգտագործվում է ներդրումների սոցիալական վերադարձելիության ցուցանիշը (Social return on investment, SROI)[50]:

Նման ձևի այլ առավելություններից է հարկերից ազատումն ու ֆինանսավորման աղբյուրների լայն ընտրությունը․ անդամավճարներ, հանգանակություններ, դրամաշնորհներ, պարտքեր։ Սակայն այդ լայնությամբ են պայմանավորված ոչ առևտրային կազմակերպությունների ձևի հիմնարար թերությունները․

  • նման ձեռնարկությունները ստիպված են գործել հանգանակողների, դրամաշնորհ տվողների և պարտատերերի հետաքրքրությունների շրջանակում, մինչև ստացած միջոցների ծախսման մասին մանրամասն հաշվետվությունների ներկայացումը
  • դրամաշնորհները, որպես կանոն, տրվում են կարճ ժամկետներով (1-3 տարի), մինչդեռ սոցիալական խնդիրները պահանջում են որոշումների ընդունման առավել երկար ժամանակ։ Համապատասխանաբար, սոցիալական ձեռնարկատերերի մոտ ծագում են բարդություններ դրամաշնորհ հատկացնողների հաշվետվողականության հետ կապված, որոնք սպասում են որոշակի չափվող արդյունքների ժամանակաշրջանի վերջում
  • դրամաշնորհ հատկացնողները պատրաստ են ֆինանսավորել սոցիալական ձեռնարկության ակտիվության որևէ որոշակի ձև, այլ ոչ թե նրա գործունեության բոլոր ուղղությունները
  • դրամաշնորհ հատկացողները, ինչպես մասնավորները, այնպես էլ կառավարականները, որոնք հետաքրքրված են «պրոգրեսիվների» վարկանիշում, հաճախ պատրաստ են ֆինանսավորել ռիսկային նորարական սոցիալական գործունեությունը ամենավաղ փուլում։ Սակայն շուտով նրանք դադարեցնում են աջակցությունը և տեղափոխվում են դեպի այլ նորարարական ստարտափներ՝ տրամադրելով սոցիալական ձեռնարկատերերին իրենք իրենց վերջին ժամանակների համար ամենակարևոր շրջանում։ Բացի այդ՝ նման դրամաշնորհները առանձնացվում են միայն բիզնես ինկուբատորների նյութական բազայի զարգացման համար, այլ ոչ թե հենց ընկերությունների և ձեռնարկատերերի ունակությունների զարգացման համար։ Արդյունքում շատ ձեռնարկություններ, որ նոր են սկսում իրենց գործունեությունը, փակվում են[51]

Այդպիսով, սոցիալական ձեռնարկությունների սեփականատերերը ոչ առևտրային կազմակերպությունների ձևում ստանում են իրենց կազմակերպությունների ֆինանսավորման առավելագույն հնարավորություններ, սակայն իրենց գործունեության, ինչպես նաև նոր ստացումների նկատմամբ նվազագույն վերահսկողություն[52]

Սոցիալական ձեռնարկությունների ոչ առևտրային կազմակերպությունների ձևերում բացասական կողմերի գործառնության վերջին միտումների մեջ կարելի է առանձնացնել․

  • այսպես կոչված «էլեկտրոնային մարդասիրությունը» (բարեգործություն Համացանցի միջոցով), որը թույլ է տալիս, միջինում, հանգանակությունների նշանակալիորեն ավելի մեծ գումար ներգրավվել՝ ծախսումների և ծախքերի նվազեցման պայմանով (ներառյալ ժամանակավորները)[53]։
  • երկարաժամկետ վարկեր (շրջանառու կապիտալի ապահովման համար), որ տրամադրվում են բանկերի հետ աշխատող ֆոնդերի կողմից հատուկ ֆինանսական գործիքների միջոցով (այպես կոչված «ծրագրային ներդրումներ»՝ program-related investments, PRI՝ հիբրիդային ձև դրամաշնորհների և ավանդական ներդրումների միջ)[54]
  • սահմանափակ պատասխանատվությամբ քիչ եկամուտ ունեցող կազմակերպություն (Low-profit limited-liability company, L3C) (ոչ առևտրային կազմակերպության ձև, որը ճանաչվածություն է ձեռք բերում ԱՄՆ-ում), որը թույլ է տալիս համատեղել հեռանկարային բարեգործական նպատակների հետապնդումը և շահույթի բաշխումը։ Այն դեպքում, երբ շահութային գործունեությունը դառնում է L3C հիմնական, նման կազմակերպությունը կարող է փոխել իր կարգավիճակը՝ դառնալով առևտրային[52]։

Հիբրիդային ձևեր խմբագրել

Հիբրիդային կառուցվածքները տարատեսակն ճկուն հնարավորություններ են ընձեռում սոցիլական ձեռնարկատերերի գործունեության համար, և այդ իսկ պատճառով հանդիսանում են ձեռնարկատիրության առավել հետաքրքիր և գրավիչ տարբերակ, որը հետապնդում է սոցիալական նպատակներ[55]։ Գոյություն ունեն նմանատիպ բազմաթիվ կառուցվածքներ, որոնցից կարելի է առանձնացնել հետևայլները.

  • առևտրային կազմակերպություններ ոչ առևտրային ստորաբաժանումներով: Նման ստորաբաժանմուները, ի տաբերություն «մայր» ընկերությունների, ունակ են ընդունել դրամաշնորհներ և հանգանակություններ։ Օրինակ. Pura Vida Coffee առևտրային կազմակերպությունը, որը զբաղվում է սուրճի վաճառքով, և նրա Pura Vida Partners ոչ առևտրային ստորաբաժանումը, որը կառավարում է բարեգործական նախագծեր Կոստա Ռիկայում, Եթովպիայում, Նիկարագուայում և Գվատեմալայում։ Pura Vida Partners-ը օգտվում է հարկային արտոնություններից, իսկ Pura Vida Coffee-ն կարող է իր ոչ առևտրային ստորաբաժանմանը տրամադրել շահույթի առանձին մաս` հարկային նվազեցումների տեսքով[56]
  • ոչ առևտրային կազմակերպություններ առևտրային ստորաբաժանումներով։ Նման ստորաբաժանումներն ի տարբերություն իրենց «մայրական» կազմակերպությունների, կարող են բաշխել ստացած եկամուտը իրենց ցանկությամբ։ Օրինակ. Greyston Bakery հացի գործարանը, որը մնում է ամերիկյան Greyston Foundation ոչ առևտրային կազմակերպության կազմում։ Հացի գործարանը տեղակայված է Նյու Յորքում, այն առևտրային ձեռնարկություն է B-կորպորացիայի տիպի տարեկան 5 միլիոն դոլար շրջանառությամբ։ Միջոցները, որոնք տրամադրվում են հացի գործարանի կողմից մայր կազմակերպությանը, չեն հարկվում[57]։
  • ոչ առևտրային կառուցվածքներ ոչ առևտրային ստորաբաժանումներով։ Նման ստորաբաժանումները կարող են ստեղծվել տարբեր նպատակներով. օրինակ, որպեսզի զբաղվեն բիզնեսի մեկ այլ ձևով, որը կապ չունի մայր հասարակական կազմակերպության գործունեության հետ, կամ որպեսզի բարձրացնեն ողջ կառուցվածքի հնարավորությունները` դրամաշնորհներ ստանալու նպատակով, կամ որպեսզի չկորցնեն դրամաշնորհները[58]։
  • գործընկերություններ ոչ առևտրային կազմակերպությունների միջև (կոնսորցիումներ)։ Կարող են լինել երկու հիմնական ձևերի. ոչ առևտրային կոոպերատիվներ և ռազմավարական միավորումներ (կոնսոլիդացիաներ)։ Լրագրության բնագավառում կոոպերատիվ նախագծի օրինակ է ալտերգլոբալիստների տեղեկատվական ցանցը` Indymedia-ը։ Երկու ձևերի գործընկերության համար, հատկապես` կոնսոլիդացիաների, կարևոր է երկու գործընեկրների առաքելությունների համադրումը[59]։
  • գործընկերություններ ոչ առևտրային և առևտրային կառուցվածքների միջև (ալյանսներ սեկտոների միջև)։ Հաջողակ են փոխադարձ շահավետության պայմաններում, ռազմավարությունների փոխլրացվելիության պայմաններում, կորպորատիվ մշակույթների մոտ լինելու դեպքում։ Օրինակներ. խոշորագույն ամերիկյան էներգետիկ կազմակերպություն Consolidated Edison-ի և Trees New York-ը, որը զբաղվում է քաղաքի կանաչապատմամբ, Susan G. Komen for the Cure ֆոնդը, որը զբաղվում է կրծքի քաղցկեղի խնդիրներով և ունի բազում առևտրային գործընկերներ[60]։

Միջազգային տարածում խմբագրել

Ներկայումս ոչ առևտրային և ոչ պետական կազմակերպությունները, հիմնադրամները, ներկայացուցչությունները և մասնավոր անձինք աջակցում, ֆինանսավորում և խորհրդատվություն են անցկացնում սոցիալական ձեռնարկատերերի համար ողջ աշխարհում։ Հայտնվում են սոցիլական ձեռնարկատերերի համար բարձրագույն կրթության առավել շատ ծրագրեր։

Այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Աշոկա ֆոնդը, Սկոլա ֆոնդը, Օմիդյարի ցանցը, Շվաբի սոցիալական ձեռնարկատիրության ֆոնդը, Սովիալական ձեռնարկատիրության կանադական ֆոնդը, New Profit կորպորացիան, Echoing Green ֆիրման, զբաղված են ողջ աշխարհում այնպիսի մարդկանց որոնմամբ, ում գործունեությունը փոխում է հասարակությունը, սակայն այժմ նրանք չունեն բավարարա միջոցներ։

Սոցիալական ձեռնարկատիրության զարգացման բնագավառում երկրների շրջանում ավանդապես առաջատար են Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ում, այդ թովւմ` սոցիալական ձեռնարկատիրոջ օրինական առանձնացված կարգավիճակի շնորհիվ։ Նման բարձր ցուցանիշներ գոյություն ունեն նաև Իտալիայում (շնորհիվ պատմականորեն ուժեղ կորպորատիվ շարժման), Սլովենիան, Սկանդինավյան երկրները, Հարավային Կորեան, Մալազիան, Հնդկաստանը, Բանգլադեշը, Աֆրիկայի որոշ երկրներ[61]։ Արևելյան Եվրոպայի և ԽՍՀՄ նախկին երկրները ամբողջապես գտնվում են այդ գործընթացների ծայրամասում։

Երիտասարդական սոցիալական ձեռնարկատիրությունը ստանում ավելի մեծ տարածում որպես երիտասարդներին` սոցիալական խնդիրների լուծման մեջ ներգրավելու մեթոդ։ Երիտասարդական կազմակերպությունները և ծրագրերն աջակցում են այդ ջանքերը` տարատեսակ խթանների շնորհիվ։ Դրա օրինակ կարող է ծառայել ավստրալիական Young Social Pioneers ծրագիրը, որը ներդրում է կատարում երիտասարդ մարդկանց նախաձեռնություններում, որոնք դրական փոփոխություններ են առաջացնում հասարակությունում[62]։

Fast Company ամսագիրն ամեն տարի հրապարակում է տարվա լավագույն 45 սոցիալական ձեռնարկատերերին, որոնց ամսագիրն անվանում է կազմակերպություններ, որոնք «օգտագործում են կորպորացիաների աշխարհի հայեցակարգը բարդ սոցիալական խնդիրներ լուծելու նպատակով»[63]։

Հասարակական քննարկումներ խմբագրել

Չնայած այն բանին, որ սոցիալական ձեռնարկատերերը ոչ մեծ համայնքի կամ խմբի մակարդակում իրագործում են բազում, նույնիսկ բավականին նորարարական ծրագրեր, հասարակության նոր մակարդակի մասշտաբավորման փուլում, հիմնականում, հաճախ ծագում են դժվարություններ[7]։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ շատ քիչ մարդիկ ունեն ձեռնարկատիրական տաղանդ և ունակություններ` սոցիալական կողմնորոշում ունեցող աշխարհայացքի հետ համադրությամբ[64]։ Այդպիսով, սոցիալական նախաձեռնությունները փոխզիջումային են դառնում և հաճախ չեն հասնում լայն լսարանին։ Քանի որ սոցիալական ձեռնարկատիրության հասկացությունը ավելի շատ հանրայնացված է համեմատաբար ոչ վաղուց, այդ հայեցակարգի կողմնակիցները խոսում են ողջ աշխարհում սոցիալական ձեռնարկատերերի նվաճումների տարածման ստանդարտացված մեթոդների մշակման անհրաժեշտության մասին[7]։

Սոցիալական նախաձեռնության որակական առաջընթացի համար անհրաժեշտ է համաշխարհային առավել մեծ թվով առաջնորդների ներգրավում, ինչի համար, իր հերթին, անհրաժեշտ է մեծ բացատրական և հանրայնացման աշխատանք[6]։ Մասնավոր կորպորացիաների և պետական մարմինների միջև համագործակցությունը թույլ է տալիս ներգրավել լրացուցիչ միջոցներ սոցիալական նախաձեռնությունների իրագործման նպատակով. զարգացնում են կարիքավոր համայնքների, առանձին մարդկանց կամ հաստատությունների միջև կապերը։ Օրինակ, մասնավոր կազմակերպությունները կամ ոչ առևտրային կազմակերպությունները անցյալում գործազրկության խնդիրներ էին լուծում միություններում[65]։ Այդ ամենից բացի` ներկայումս գոյություն ունեն միայն կարճաժամկետ որոշումներ կամ որոշումներ, որոնք չեն մասշտաբացվում մինչև անհրաժեշտ աստիճանը, որպեսզի գրավեն կարիքավորների առավելագույնս մեծ թիվ[65]։ Ֆինանսական սեկտորում պետական քաղաքականությունը կարող է լուծել այդ խնդիրը. սակայն, այդ կողմերի միջև ոչ բավարար համագործակցությունը, որի երկու կողմերն էլ ծառայում են հասարակությանը, բերում է սոցիալական ձեռնարկատիրության արդյունավետության նվազեցմանը։ Նման երևույթի պատճառները թաքնվում են ինչպես սոցիալական ձեռնարկատերերի մոտիվներում և նպատակներում, այնպես էլ քաղաքական գործիչների խթաններում ու նպատակներում[66]։ Վերջիններս, բնականաբար, որպես կանոն, ունեն հեռանկարներ, որոնք տարբերվում են սոցիալական ձեռնարկատերերի նպատակներից, ինչը բերում է սոցիալական նախաձեռնությունների չափազանց դանդաղ ընդլայնմանն ու անբավարար աճին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The New Heros, What is Social Entrepreneurship, Oregon Public Broadcasting, 2005
  2. 2,0 2,1 2,2 J. Gregory Dees (1998 թ․ հոկտեմբերի 31). «The Meaning of Social Entrepreneurship». CASE at Duke. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
  3. Thompson, J.L., The World of the Social Entrepreneur, The International Journal of Public Sector Management, 15(4/5), 2002, p.413
  4. Martin, R. L., & Osberg, S. (2007). Social entrepreneurship: The case for definition. Stanford social innovation review, 5(2), 28-39.
  5. 5,0 5,1 Борнштейн, 2015, էջ 30
  6. 6,0 6,1 6,2 Wee-Liang, Williams, John, and Tan, Teck-Meng. «Defining the ‘Social’ in ‘Social Entrepreneurship’: Altruism and Entrepreneurship.» The International Entrepreneurship and Management Journal. no. 3 (2005): 353—365.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Alvord, Sarah H., Brown, David L., and Letts, Christine W. «Social Entrepreneurship and Societal Transformation: An Exploratory Study.» The Journal of Applied Behavioral Science. no. 3 (2004): 260—282.
  8. Baron, David P. «Corporate Social Responsibility and Social Entrepreneurship.» Journal of Economics & Management Strategy. no. 3 (2007): 683—717.
  9. Кикал, Лайонс, 2014, էջ 9
  10. Борнштейн, 2015, էջ 32
  11. Борнштейн, 2015, էջ 88-89
  12. Борнштейн, 2015, էջ 15
  13. Борнштейн, 2015, էջ 33-34
  14. Кикал, Лайонс, 2014, էջ 140-141
  15. Борнштейн, 2015, էջ 34
  16. Борнштейн, 2015, էջ 36-41
  17. Օրինակ, սոցիալական ձեռնարկատեր է անվանվել անգլիացիա փիլիսոփա և 19-րդ դարի առաջին սոցիալական հեղափոխողներից մեկը՝ Ռոբերտ Օուենը, Ջեյ Բենքսի The Sociology of Social Movements(London, MacMillan, 1972) հրապարակման մեջ․
  18. «The Social Entrepreneur Bill Drayton». US News & World Report. 2005 թ․ հոկտեմբերի 31. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 1-ին.
  19. «About Ahoka» (անգլերեն). Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 5-ին.
  20. «Ashoka: Innovators for the Public (annual report 2013)» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.
  21. 21,0 21,1 Boris, Joseph. «Bridging Brazil’s digital divide». UPI NewsTrack. February 22, 2001.
  22. Борнштейн, 2015, էջ 403
  23. 23,0 23,1 «Andrew Mawson MAWSON» (անգլերեն). Debretts. Վերցված է 2015 թ․ ապրիլի 22-ին.
  24. «Lord Mawson». theyworkforyou.com. Վերցված է 2015 թ․ ապրիլի 22-ին.
  25. Dayner Proudfoot (2012 թ․ մայիսի 3). «Lord Mawson OBE fills closing speaker slot at APM Conference» (անգլերեն). APM. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 29-ին.
  26. «Lord Mawson» (անգլերեն). parliament.uk. Վերցված է 2015 թ․ ապրիլի 22-ին.
  27. C. Leadbeater, The Rise of the Social Entrepreneur, Demos, London, 1997.
  28. Кикал, Лайонс, 2014, էջ 26
  29. 29,0 29,1 29,2 Борнштейн, 2015, էջ 404
  30. «About us». Schwab Foundation for Social Entrepreneurship. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 11-ին.
  31. Фридрих Фурман Как работает филантропия в США. Идеи и практика, ресурсы и организация. — Litres, 2015. — ISBN 978-5-4577-4885-1
  32. «28-29 июля в г. Дакка, Бангладеш пройдет 7-ой Social Business Day, организуемый нобелевским лауреатом премии мира профессором Мухаммадом Юнусом». Высшая школа экономики. 2016 թ․ ապրիլի 4. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 11-ին.
  33. Kevin Davis, Angelina Fisher, Benedict Kingsbury, Sally Engle Merry Governance by Indicators: Global Power through Classification and Rankings. — OUP Oxford, 2012. — С. 405-409. — 504 с. — ISBN 0191632783, 9780191632785
  34. Marc J. Lane The Mission-Driven Venture: Business Solutions to the World's Most Vexing Social Problems. — John Wiley & Sons, 2015. — С. 215-220. — 288 с. — ISBN 1118336054, 9781118336052
  35. Georgia Levenson Keohane Social Entrepreneurship for the 21st Century: Innovation Across the Nonprofit, Private, and Public Sectors. — McGraw Hill Professional, 2013. — С. 97. — 263 с. — ISBN 0071801677, 9780071801676
  36. Malecki, E. J. (1997). Technology and economic development: the dynamics of local, regional, and national change. University of Illinois at Urbana-Champaign’s Academy for Entrepreneurial Leadership Historical Research Reference in Entrepreneurship.
  37. 37,0 37,1 Сидоров, 2015, էջ 10
  38. Այնպիսի նշանակալի մասնագետ սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում ինչպիսին Դևիդ Բորնշտեյնն է, նույնիսկ օգտագործում է «սոցիալական նորարար» եզրույթը որպես «սոցիալական ձեռնարկատիրոջ» հոմանիշ, քանի որ նրանցից շատերը, իրականում, իրենց գործունեության մեջ օգտագործում են տարատեսակ ստեղծագործական, ոչ ավանդական ռազմավարություններ
  39. Борнштейн, 2015, էջ 153
  40. 40,0 40,1 40,2 40,3 Кикал, Лайонс, 2014, էջ 30
  41. Boschee, Jerr (1998). «Merging Mission and Money: A Board Member's Guide to Social Entrepreneurship» (PDF). Social Enterprise Canada. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.(չաշխատող հղում)
  42. Debbi D. Brock, Susan D. Steiner (2008). «Social Entrepreneurship education: Is it achieving the desired aims?» (PDF). Universitat de Barcelona. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
  43. The Power of Unreasonable People, 2008. pg. 31
  44. The Power of Unreasonable People, 2008. pg. 42
  45. 45,0 45,1 Hemingway, Christine A. Corporate Social Entrepreneurship: Integrity Within. Cambridge: Cambridge University Press, 2013. pg.135 ISBN 978-1-107-44719-6.
  46. Кикал, Лайонс, 2014, էջ 140-159
  47. 47,0 47,1 47,2 Кикал, Лайонс, 2014, էջ 147
  48. Кикал, Лайонс, 2014, էջ 149
  49. Кикал, Лайонс, 2014, էջ 141
  50. Кикал, Лайонс, 2014, էջ 144-145
  51. Кикал, Лайонс, 2014, էջ 143-144
  52. 52,0 52,1 Кикал, Лайонс, 2014, էջ 146
  53. Кикал, Лайонс, 2014, էջ 145
  54. Кикал, Лайонс, 2014, էջ 145-146
  55. Кикал, Лайонс, 2014, էջ 159
  56. Кикал, Лайонс, 2014, էջ 149-150
  57. Кикал, Лайонс, 2014, էջ 151-152
  58. Кикал, Лайонс, 2014, էջ 153
  59. Кикал, Лайонс, 2014, էջ 153-155
  60. Кикал, Лайонс, 2014, էջ 156-158
  61. Ольга Рябова: развитие как тренд Արխիվացված 2016-08-03 Wayback Machine/ Портал «Новый бизнес: социальное предпринимательство»
  62. Lucas Walsh, Rosalyn Black, Naomi Berman. «Walking the Walk: Youth Reseach in Hard Times». Negotiating Ethical Challenges in Youth Research: Critical youth studies. Routledge. էջ 43. ISBN 0415808464. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  63. «45 Entrepreneurs who are changing the world». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 1-ին.
  64. Seelos, Christian, and Mair, Johanna. «Social entrepreneurship: Creating new business models to serve the poor.» Business Horizons. no. 3 (2005): 241—246.
  65. 65,0 65,1 Cook, Beth, Dodds, Chris, and Mitchell, William. «Social Entrepreneurship: False Premises and Dangerous Forebodings.» The Australian Journal of Social Issues. no. 1 (2003): 57-72.
  66. Drayton, William. «The Citizen Sector: BECOMING AS ENTREPRENEURIAL AND COMPETITIVE AS BUSINESS.» California management review 44, no. 3 (2002).

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոցիալական ձեռնարկատիրություն» հոդվածին։