Սոտիրիս Կայաֆաս (հուն․՝ Σωτήρης Καϊάφας, դեկտեմբերի 17, 1949(1949-12-17)[1], Mia Milia, Նիկոսիայի շրջան, Կիպրոս), կիպրացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, որ հանդես է գալիս հարձակվողի դիրքում։ 2003 թվականին արժանացել է ՈւԵՖԱ-ի հոբելյանական պարգևի որպես 50-ամյակի (1954—2003) կիպրացի ֆուտբոլիստ։ Հաանդես է գալիս «Օմոնիա» ակումբի ու Կիպրոսի ազգային հավաքականի կազմում։ Կիպրոսի կրկնակի չեմպիոն է ու Կիպրոսի գավաթի վեցակի մրցանակակիր։

Սոտիրիս Կայաֆաս
Անձնական տվյալներ
Ազգությունը կիպրացի
Քաղաքացիությունը Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 17, 1949 (74 տարեկան)
Ծննդավայր Նիկոսիա, Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս
Հասակ 176 սմ
Դիրք հարձակվող
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1966—1984 Կիպրոսի Հանրապետություն Օմոնիա 388 (261)
Ազգային հավաքական
1972—1980 Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս 19 (6)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

1966 թվականից հանդես է եկել Նիկոսիայի «Օմոնիա» ակումբի կազմում, որի համար խաղացել է խաղացողի իր ողջ կարիերայի ընթացքում (այն տևել է 19 տարի)։ «Օմոնիայի» կազմում խաղալիս մեծ մասամբ հանդես է եկել թիմի հիմնական կազմում՝ խաղալով հարձակվողական դիրքում։ Սոտիրիս Կայաֆասը եղել է «Օմոնիայի» գլխավոր ռմբարկուներից մեկը՝ ցույց տալով միջին արդյունավետություն՝ 0,67 գոլ մեկ խաղում։

Հավաքականի կազմում խմբագրել

1972 թվականին պաշտոնական խաղերում առաջին անգամ հանդես է եկել Կիպրոսի ազգային հավաքականի կազմում։ Հավաքականի կազմում խաղացել է 9 տարի, մասնակցել է 19 խաղերի և խփել 6 գոլ։

Տիտղոսներ ու նվաճումներ խմբագրել

Թիմային խմբագրել

  • Կիպրոսի չեմպիոն (9) - 1971-72, 1973-74, 1975-76, 1976-77, 1978-79, 1980-81, 1981-82, 1982-83, 1983-84
  • Կիպրոսի գավաթակիր (6) - 1971-72, 1973-74, 1979-80, 1980-81, 1981-82, 1982-83

Անձնական խմբագրել

  • Կիպրոսի առաջնության լավագույն ռմբարկու (8) - 1971/72, 1973/74, 1975/76, 1976/77, 1978/79, 1979/80, 1980/81, 1981/82
  • «Ոսկե խաղակոշիկի» մրցանակակիր - 1976
  • 2003 թվականի ՈւԵՖԱ-ի հոբելյանական պարգևի դափնեկիր
  • Կիպրոսի առաջնության ռեկորդակիր մեկ սեզոնում խփած գոլերի քանակով - 44 գոլ

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոտիրիս Կայաֆաս» հոդվածին։