Սովորական դաշտամուկ (լատին․՝ Microtus arvalis), համստերանմանների ընտանիքի դաշտամկների ենթաընտանիքի կրծող կաթնասուն կենդանի։ Հայաստանում տարածված է բոլոր կլիմայական գոտիներում, հազվադեպ հանդիպում է նաև անտառներում և մերձարևադարձային կիսաանապատներում (830-3200 մ բարձրություններում)։ Բնակվում է խոպան տարածքներում, վարելահողերում, այգիներում, հացահատիկային և այլ մշակաբույսերի ցանքերում, թփուտներում, քարակույտերում, երբեմն՝ բնակավայրերում։

Սովորական դաշտամուկ
Սովորական դաշտամուկ
Սովորական դաշտամուկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Կրծողներ
Ընտանիք Համստերանմաններ
Ցեղ Մոխրագույն դաշտամկներ
Տեսակ Սովորական դաշտամուկ
Լատիներեն անվանում
Microtus arvalis
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 632856
NCBI 47230

Արտաքին կառուցվածք խմբագրել

Մարմնի երկարությունը մինչև 140 մմ է, պոչինը՝ 49 մմ, կենդանի զանգվածը՝ մինչև 55 գ։ Մեջքի մորթին մուգ գորշագույն է, փորինը՝ մուգ մոխրագույն։ Պոչը երկգույն է, վերևից՝ մուգ դարչնավուն, ներքևից՝ սպիտակավուն կամ դեղնավուն։ Հետին թաթի տակ կա 6 կոշտուկ։

Սննդառություն խմբագրել

Սնվում է բուսական կերով, երբեմն՝ միջատներով։

Կենսակերպ խմբագրել

Գաղութային կենդանի է։ Բները խորը չեն, ունեն բարդ ճյուղավորումներ։ Ձմռանը բույնը և բնուղիները կառուցում է անմիջապես ձյան շերտի տակ՝ հողի մակերեսին։

Բազմացում և զարգացում խմբագրել

Բազմանում է տարին 4-5 անգամ։ Հղիությունը տևում է 18-20 օր։ Ունենում է մինչև 11 ձագ։ Ակտիվ գործում է տարվա բոլոր եղանակներին։

Վնասում է գյուղատնտեսական բույսերին։ Մի շարք վարակիչ հիվանդությունների (ժանտախտ, տուլարեմիա և այլն) հարուցիչների կրող է։  

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։