Բոլշայա ռոսիյսկայա էնցիկլոպեդիա (հրատարակչություն)

Բոլշայա ռոսիյսկայա էնցիկլոպեդիա (ռուս.՝ Большая российская энциклопедия - Ռուսական մեծ հանրագիտարան, մինչև 1992 թվականը՝ «Սովետսկայա էնցիկլոպեդիա» [Советская энциклопедия - Խորհրդային հանրագիտարան]), սկզբնապես խորհրդային, հետագայում՝ ռուսական գիտա-տեղեկատու գրականության խոշորագույն հրատարակչություն։

Բոլշայա ռոսիյսկայա էնցիկլոպեդիա
Изображение логотипа
Տեսակհրատարակչություն
Երկիր Ռուսաստան
Հիմնադրվածփետրվարի 13, 1925
Գլխադասային գրասենյակՄոսկվա, Ռուսաստան
Կայքgreatbook.ru

Հիմնադրվել է 1925 թվականին, Մոսկվայում՝ հանրագիտարանների հրատարակման համար[1], 1930 թվականին վերակառուցվել է Պետական՝ բառարանա-հանրագիտական հրատարակչության, 19351949 թվականներին՝ «Խորհրդային հանրագիտարան» պետական ինստիտուտի, 19491959 թվականներին՝ «Խորհրդային մեծ հանրագիտարանի» պետական գիտական հրատարակչության, 19591963 թվականներին՝ «Խորհրդային հանրագիտարան» պետական գիտական հրատարակչության, 1963 թվականից՝ «Խորհրդային հանրագիտարան» հրատարակչության։ Լույս է ընծայել բազմահատոր համապարփակ և ճյուղային միահատոր հանրագիտարաններ, հանրագիտական բառարաններ, գիտության, տեխնիկայի և մշակույթի տարբեր բնագավառների գծով տեղեկատուներ։

Համապարփակ հանրագիտական հրատարակություններն են եղել Սովետական մեծ հանրագիտարանը (3 հրատարակություն), Խորհրդային փոքր հանրագիտարանը (3 հրատարակություն), Հանրագիտական բառարանը (3 հրատարակություն) Խորհրդային մեծ հանրագիտարանի տարեգիրքը (1957 թվականից)։ Ճյուղային հանրագիտական հրատարակություններից են՝ Սովետական պատմական, Փիլիսոփայական, Մանկավարժական, Տնտեսագիտական, Բժշկական մեծ (3 հրատարակություն), Բժշկական փոքր, Գյուղատնտեսական, Անասնաբուժական, Գրականության համառոտ, Թատերական, Երաժշտական և այլ հանրագիտարաններ։

Հետխորհրդային տարիներին գործում է որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն[2]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Учредители и списки пайщиков указаны на обороте титульных листов всех томов энциклопедий, вышедших до 1930 года.
  2. «Распоряжение Правительства РФ № 2804-р от 26.11.2019». Официальный интернет-портал правовой информации (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 9-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 14