Սոս Ջանիբեկյան

հայ դերասան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ջանիբեկյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սոս Կարենի Ջանիբեկյան (ապրիլի 8, 1988(1988-04-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։

Սոս Ջանիբեկյան
Ծնվել էապրիլի 8, 1988(1988-04-08) (36 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան և հեռուստատեսային դերասան
Ժանրերդրամա, կոմեդիա
Ծնողներհայր՝ Կարեն Ջանիբեկյան, մայր՝ Անահիտ Աղասարյան

Կենսագրություն խմբագրել

2004 թվականին ավարտել է Երևանի Գ․ Հովսեփյանի անվան թիվ 30 միջնակարգ դպրոցը։ Այնուհետև մինչև 2008 թվականը սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոօպերատորական բաժնում, բայց չի ավարտել։ Ամուսնալուծվել է երկու անգամ, ունի դուստր։ Ուսանողական տարիներին նկարահանել է ֆիլմեր, որը արժանացել է «Լավագույն ռեժիսորական աշխատանք» մրցանակին։ 2009 թվականին հանդես է եկել Ագուտագավայի «Թավուտում» պիեսի մեջ, սպանված ամուսնու գլխավոր դերով։ 2010 թվականից «Ֆուտու» պրոդյուսերական կենտրոնի սցենարիստն ու ռեժիսորն է։ 2010 թվականին «Ոտքի', դատարանն է գալիս» բեմադրությունով հանդես է եկել Թեհրանում, Սողոմոն Թեհլիրյանի դերով[1][2]։

 
«Կենտ զույգը» ներկայացումը Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում

Ֆիլմեր խմբագրել

Ներկայացումներ խմբագրել

Հեռուստասերիալներ խմբագրել

  • «Կյանքի գինը», 2008 թ.
  • «Վերադարձ», 2010 թ.
  • «Եղբայրներ», 2012 թ.
  • «Բախտաբեր», 2015 - 2016 թթ.
  • «Դոմինո», 2015-2017 թթ. սիթքոմ
  • «Հետհաշվարկ», 2017 թ.
  • «Քաոս», 2019 թ.
  • «Թողություն», 2019թ.
  • «Պատվի համար», 2020 թ.
  • «Անատոլիական պատմություն», 2020 թ.
  • «Կորած օրագիրը», 2021 թ.
  • «Պոեմէ», 2021 թ.
  • «Սիրելի սահմի», 2024

Ընտանիք խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Baghdasaryan, Aram. «AV Production - Սոս Ջանիբեկյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 4-ին.
  2. «Сос Джанибекян — фильмы — КиноПоиск». www.kinopoisk.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 4-ին.
  3. «Սոս Ջանիբեկյան + Արման Նշանյան = Կենտ զույգը». ArmStar. Վերցված է 2017 թ․ հունվարի 4-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոս Ջանիբեկյան» հոդվածին։