Սոսո Պավլիաշվիլի

Վրացական ծագմամբ ռուսաստանցի երգիչ և դերասան

Իոսիֆ (Սոսո) Ռամինովիչ Պավլիաշվիլի (վրաց.՝ სოსო პავლიაშვილი, ռուս.՝ Ио́сиф (Сосо) Рами́нович Павлиашви́ли, հունիսի 29, 1964(1964-06-29), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացական ծագմամբ ռուսաստանցի երգիչ և դերասան։

Սոսո Պավլիաշվիլի
Բնօրինակ անունվրաց.՝ იოსებ (სოსო) რამინის ძე პავლიაშვილი
Ծնվել էհունիսի 29, 1964(1964-06-29) (59 տարեկան)
Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Վրաստան,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ժանրերէստրադա, կապուտաչյա սոուլ, փոփ֊ֆոլք, փոփ ռոք, շանսոն և փոփ
Մասնագիտությունկոմպոզիտոր, երգիչ և դերասան
Երգչաձայնբարիտոն
Գործիքներկիթառ, ջութակ, դաշնամուր և վոկալ
Պարգևներ
Պատվո շքանշան
Կայքsosopavliashvili.ru
 Soso Pavliashvilli Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Իոսիֆ Ռամինովիչ Պավլիաշվիլին ծնվել է 29 հունիսի 1964 թվականին Թբիլիսիում։ Ազգությամբ վրացի է։ Հայրը՝ Ռամին Իոսիֆովիչ Պավլիաշվիլին, ճարտարապետ է, մայրը՝ Ազա Ալեքսանդրովնա Պավլիաշվիլին (օրիորդական ազգանունը՝ Կուստովա), տնային տնտեսուհի[1][2]։

Սոսո Պավլիաշվիլին 6 տարեկանում սկսել է սովորել ջութակ նվագել։ Թբիլիսիում ավարտել է վրացական կոնսերվատորիայի ջութակի բաժինը։ Բանակում ծառայելուց հետո 24 տարեկան հասակում սկսել է երգել։

Հետագայում դարձել է «Իբերիա» անսամբլի անդամ, որտեղ աշխատել է մոտ 1 տարի[3]։ 1989 թվականին մասնակցել է Յուրմալայի երգի մրցույթին, որտեղ դարձել է գրան-պրի մրցանակի հաղթող՝ կատարելով Վրաստանի ազգային ազատությունը գովերգող «Հայրենիք» («Սամշոբլո») երգը[4]։

Սոսո Պավլիաշվիլին, որպես կանոն, իր երգերի հեղինակն է, բայց երբեմն դիմում է այլ երգահանների օգնությանը։

Բացի Ռուսաստանից, աշխատում և ապրում է նաև Վրաստանում[5]։

Սկավառակագրություն խմբագրել

  1. 1993 — «Музыка друзьям» («SNC рекордз»)
  2. 1996 — «Пой со мной» («Becar Records»)
  3. 1998 — «Я и ты» («ОРТ рекордз»)
  4. 2001 — «О моей любви» («Мистерия звука»)
  5. 2003 — «Ждёт тебя грузин!» («Мистерия звука»)
  6. 2005 — «Лучшие песни для Вас» («Проф мьюзик»)
  7. 2007 — «Вспоминайте грузина» («Монолит»)
  8. 2010 — Восточные песни

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Инна Фомина. Сосо Павлиашвили: «Я заново влюбился в жену». Сетевое издание «7 дней» // 7days.ru (3 декабря 2010 года)
  2. София Прокопиду (для газеты «Омония»). Сосо Павлиашвили: «Любите и всё у вас будет хорошо». Արխիվացված 2017-10-10 Wayback Machine «Русский портал в Греции» // russiangreece.gr (13 июля 2007 года)
  3. Отар Кушанашвили. Сосо Павлиашвили: «По убеждениям я закоренелый добряк». Издательский дом «Новый взгляд» (статья из газеты «Музыкальная правда», № 09, 6 мая 1995 года) // newlookmedia.ru
  4. Фестиваль молодых исполнителей Юрмала-Ялта-Москва. — Проведён впервые в июле 1986 года в Юрмале (Латвийская ССР), после проявления сепаратистских настроений в 1990 году — в Юрмале и параллельно в Ялте, в 1991 году — в Ялте, с 1992 по 1996 годы — в Москве. Архив с сайта «Песня года» (pesnyagoda.nm.ru) // archive.li
  5. «Сосо Павлиашвили строит в Грузии на свои деньги церковь». teleprogramma.pro. 2020 թ․ հունվարի 28.