Սոչի (ֆուտբոլային ակումբ)

«Սոչի», ռուսական համանուն քաղաքի ֆուտբոլային ակումբ։ Ստեղծվել է 2018թ. հուլիսի 4-ին։ Տնային հանդիպումները անց է կացնում «Ֆիշտ» մարզադաշտում։ 2019թ. հուլիսից հանդես է գալիս ռուսական Պրեմիեր լիգայում։

Ռուսաստան Սոչի
Ամբողջական անուն ՍՊԸ «Սոչի» ֆուտբոլաիյն ակումբ
Հիմնադրում 2018 հունիսի 6
Սեփականատեր Ռուսաստան Բորիս Ռոմանովիչ Ռոտենբերգ
Երկիր Ռուսաստան Ռուսաստան
Քաղաք Սոչի
Մարզադաշտ «Ֆիշտ» մարզադաշտ
Նախագահ Ռուսաստան Դմիտրի Ռուբաշկո
Մարզիչ Ռուսաստան Վլադիմիր Ֆեդոտով
Ավագ Ռուսաստան Սոսլան Ջանաև
Կայք
Ֆուտբոլի Ազգային Լիգայի 2018/2019 առաջնություն Երկրորդ տեղ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

Պատմություն խմբագրել

Ակումբը ստեղծվել է 2018թ. հուլիսի 4-ին[1]։ 2017/2018 մրցաշրջանի ավարտից հետո հայտնվեց ինֆորմացիա՝ Սանկտ-Պետերբուրգի «Դինամո» ակումբի հնարավոր Սոչի տեղափոխման մասին։ Հունիսի 15-ին «Դինամո»-ի խաղացողները սկսեցին վերակնքել պայմանագրերը նորաստեղծ «Սոչի»-ի հետ։

Մինչև դեբյուտային մրցաշրջանի սկսվելը ակումբը անց է կացրել 5 ընկերական խաղ՝ Ռուստաստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի ակումբների հետ։ Առաջին մրցակիցը ԱԳՄԿ Ալմալիկն էր (1:0)[2]։

Առաջին պաշտոնական խաղերը ակումբն անց էր կացնում Սլավա Մարտելի անվան Կենտրոնական մարզադաշտում, որովհետև «Ֆիշտ» մարզադաշտը 2018թ. Աշխարհի Առաջնությունից հետո դեռևս պատրաստ չէր ընդունել խաղեր[3]։

Հուլիսի 17-ին մրցաշրջանի առաջին խաղում ՖԱ «Սոչի»-ին տան դաշտում պարտվեց մոսկովյան «Սպարտակ 2»-ին 1:0 հաշվով[4]։ Երկրորդ խաղաշրջանում ակումբին հաջողվեց տանել առաջին հաղթանակը պաշտոնական խաղերում՝ 2:1 հաշվով առավելության հասնելով «Ֆակել»-ի նկատմամբ[5][6]։ Առաջին երեք հյուրընկալված խաղերում «Սոչի»-ն պարտություն չկրեց և վաստակեց 5 միավոր։ Ձմեռային դադարից հետո թիմը սկսեց հաջող հանդես գալ և նույնիսկ հայտնվեց Ֆուտբոլի Ազգային Լիգայի առաջին հորիզոնականում, իսկ «Շիննիկ»-ի հետ խաղում ոչ-ոքիից հետո հայտնվելով երկրորդ հորիզոնականում ակումբը ապահովեց տեղը Պրեմյեր-Լիգայում 2019-2020 մրցաշրջանի համար։ Մրցաշրջանի ավարտից հետո մի քանի ֆուտբոլիստ տեղափոխվեցին «Սոչի»` «Զենիթ»-ում քիչ խաղաժամանակ ստանալու պատճառով։ Պատմության մեջ Պրեմիեր-Լիգայի շրջանակներում իր առաջին հանդիպման ժամանակ ակումբը պարտվեց մոսկովյան «Սպարտակ»-ին՝ գնդակ բաց թողնելով միակ գոլը մրցավարի կողմից ավելացված ժամանակում։ Ակումբի առաջին գոլը Պրեմիեր-Լիգայում խփել է Դմիտրի Պոլոզը։ Մրցակցի դաշտում առաջին հաղթանակը թիմը տարել է 8-րդ խաղաշրջանում «Ռուբին»-ի նկատմամբ՝ 3:0 հաշվով։ Իսկ տան դաշում առաջին հաղթանակը տարել է «Ախմատ»-ի նկատմամբ 2:0 հաշվով՝ 11-րդ տուրում։

Սիմվոլիկա և մարզահագուստ խմբագրել

Ակումբային գույները խմբագրել

Մուգ կապույտ Սպիտակ

Խորհրդանիշը խմբագրել

Խորհրդանիշը ընտրվել է 2018թ. հուլիսի 4-ին ՝ «Վկոնտակտե» սոցցանցում՝ պաշտոնական քվեարկությամբ։ Այն իրենից ներկայացնում է եռանկյունաձև սուրանկյուն մուգ կապույտ վահան՝ դեղնա-մոխրագույն եզրավորումով, որի վերևի մասում գտնվում է գտնվում է ակումբի խորհրդանիշը՝ հովազը։ Կենտրոնում գտնվում է «ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ Սոչի» գրառումը, իսկ ներքևում արծաթագույն ֆուտբոլային գնդակն է։ Խորհրդանիշը նման է «Սոչի» հոկեյի ակումբի խորհրդանիշին։

Հանդերձանքը և հովանավորները խմբագրել

Գործունեության տարիներ Մարզահագուստի արտադրող Հովանավորներ
2018թ․- մեր օրեր   Nike Առանց հովանավոր

Ներկայիս կազմը խմբագրել

Հիմնական կազմը խմբագրել

2019 թվականի օգոստոսի 10-ի դրությամբ
Դիրքը Անունը Ծննդյան տարեթիվը
12 Դպ Նիկոլայ Զաբալոտնի 1990
35 Դպ Սոսլան Ջանաև 1987
20 Պշտ Իգոր Յուրգանով 1993
24 Պշտ Էլմիր Նաբիուլին 1995
25 Պշտ Իվան Նոբոսելցև 1991
26 Պշտ Նիկիտա Կալուգին 1998
27 Պշտ Կիրիլ Զաիկա 1992
32 Պշտ Միխա Մելյա 1990
34 Պշտ Տիմոֆեյ Մարգասով 1992
45 Պշտ Իվան Միլադինովիչ 1994
90 Պշտ Պավել Շակուրո 1997
Դիրքը Անունը Ծննդյան տարեթիվը
5 Կիս Ալեքսեյ Պոմերկո 1990
15 Կիս Իբրահիմ Ցալագով 1990
16 Կիս Կրիստիան Նոբոա 1985
17 Կիս Անդրեյ Մոստովոյ 1997
18 Կիս Նիկիտա Բուրմիստրով 1989
77 Կիս Դմիտրի Պոլոզ 1991
94 Կիս Դուշան Լագատոր 1994
9 Կիս Անտոն Զաբալոտնի 1991
10 Հրձ Մակսիմ Բարսով 1993
21 Հրձ Ակմալ Բախտիյարով 1998
87 Հրձ Ալեքսնադր Կարապետյան 1987

Տեղափոխություններ 2019/2020 խմբագրել

2019 Ամառ խմբագրել

Եկել են

Դիրքը Խաղացող Նախորդ ակումբը
Դպ Սոսլան Ջանաև Պոլշի Մեձ
Դպ Եվգենի Ֆրոլով Օրենբուրգ
Պշտ Էլմիր Նաբիուլլին Զենիթ (ֆուտբոլային ակումբ, Սանկտ Պետերբուրգ)
Պշտ Միխա Մևլյա Զենիթ (ֆուտբոլային ակումբ, Սանկտ Պետերբուրգ)
Պշտ Ֆյոդոր Կուդրյաշով Իստանբուլ Բաշակշեհիր
Պշտ Պավել Շակուրո Տյումեն
Պշտ Տիմոֆեյ Մարգասով Լոկոմոտիվ (ֆուտբոլային ակումբ, Մոսկվա)
Պշտ Իբրահիմ Ցալլագով Զենիթ (ֆուտբոլային ակումբ, Սանկտ Պետերբուրգ)
Պշտ Իվան Նովոսելցև Զենիթ (ֆուտբոլային ակումբ, Սանկտ Պետերբուրգ)
Կիս Անդրեյ Մոստովոյ Զենիթ (ֆուտբոլային ակումբ, Սանկտ Պետերբուրգ)
Կիս Քրիստիան Նոբոա )Զենիթ (ֆուտբոլային ակումբ, Սանկտ Պետերբուրգ)
Հրձ Ալեքսանդր Կարապետյան (ֆուտբոլիստ) Պրոգրես
Հրձ Դմիտրի Պոլոզ Զենիթ (ֆուտբոլային ակումբ, Սանկտ Պետերբուրգ)
Հրձ Անտոն Զաբալոտնիյ Զենիթ (ֆուտբոլային ակումբ, Սանկտ Պետերբուրգ)
Հրձ Վլադիմիր Օբուխով Մորդովիա

Հեռացել են

Դիրքը Խաղացող Նոր ակումբը
Պշտ Ալան Կասաև Լոկոմոտիվ (ֆուտբոլային ակումբ, Մոսկվա)
Պշտ Ռոման Կոսիչուկ Ֆակել
Պշտ Եվգենի Պեսեգով Ռոտոր
Հրձ Նիկոլայ Աբոլսկի Դինամո

Ձմեռ 2019/2020 խմբագրել

Եկել են

Դիրքը Խաղացող Նախորդ ակումբը
Պշտ Ադիլ Ռամի Ֆեներբահչե ՖԱ
Կիս Էրիկ Վարդանյան Փյունիկ ՖԱ
Հրձ Ալեքսանդր Կոկորին Զենիթ (ֆուտբոլային ակումբ, Սանկտ Պետերբուրգ)

Հեռացել են

Դիրքը Խաղացող Նոր ակումբը
Դրպ Եվգենի Ֆրոլով Կռիլյա Սովետով
Պշտ Ֆեոդոր Կուդրյաշով Անտալյասպոր

Ակումբի ղեկավարությունը խմբագրել

Ղեկավարող կազմ խմբագրել

  •   Բորիս Ռոտենբերգ - սեփականատեր
  •   Դմիտրի Ռուբաշկո - գլխավոր տնօրեն
  •   Անդրեյ Օրլով - սպորտային տնօրեն
  •   Սերգեյ Ցվետկով - Գլխավոր տնօրենի պաշտպանության մասով տեղակալ

Մարզչական անձնակազմ խմբագրել

Հիմնական կազմը խմբագրել

  •   Վլադիմիր Ֆեդոտով - գլխավոր մարզիչ
  •   Ռադիկ Յամլիխանով - ավագ մարզիչ
  •   Օլեգ Ֆոմենկո - մարզիչ
  •   Դմիտրի Բորդոին - մարզիչ, դարպասապահների մարզիչ

Երիտասարդական կազմը խմբագրել

  •   Միխայիլ Պիլիպկով - գլխավոր մարզիչ
  •   Դմիտրի Ստիպիդի - գլխավոր մարզչի օգնական
  •   Նիկիտա Կովալչուկ - գլխավոր մարզչի օգնական
  •   Ալեքսանդր Պերով - դարպասապահների մարզիչ

Թիմի ավագը խմբագրել

Ժամանակահատվածը Ավագ
2018-2019 Եվգենի Պեսեգով
2019-մեր օրեր Սոսլան Ջանաև

Խաղերի այցելությունը խմբագրել

2019թ.-ի մայիսի 25-ի դրությամբ
Մրցաշրջան Ընդամենը Միջինում Ընդամենը Միջինում Ընդամենը Միջինում
Բոլոր խաղերը Տնային հանդիպումներ Հյուրային հանդիպումներ
2018/19 143 889 3787 71 377 3757 72 512 3816

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ФК "Сочи" начал подготовку к сезону». pfcsochi.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 16-ին.
  2. «Победа в первом матче в истории!». pfcsochi.ru. 2018 թ․ հունիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին.
  3. ТАСС (2017 թ․ հուլիսի 10). «ФНЛ: для проведения матчей "Сочи" на "Фиште" нужно решить проблему с допуском фанатов».
  4. «Протокол матча «Сочи» — «Спартак-2»». 1fnl.ru. 2018 թ․ հուլիսի 17.
  5. «Протокол матча «Факел» — «Сочи»». 1fnl.ru. 2018 թ․ հուլիսի 22.
  6. «Есть первая победа!». pfcsochi.ru. 2018 թ․ հուլիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոչի (ֆուտբոլային ակումբ)» հոդվածին։