Սոորի ճակատամարտ, Ավստրիական ժառանգության պատերազմների ճակատամարտերից մեկը, որ տեղի է ունեցել 1745 թվականի սեպտեմբերի 30-ին պրուսական բանակի և ավստրո-սաքսոնական բանակների միջև։ Պրուսական բանակը գլխավորում էր Ֆրիդրիխ II-ը, իսկ հակառակորդ բանակը` Կարլ Լոթարինգացին։

Ավստրո-թուրքական պատերազմ 1552-1559
Ֆրիդրիխ և Կարլ
Թվական սեպտեմբերի 30, 1745
Վայր Բոհեմիա, ներկայումս` Չեխիայի Հանրապետություն
Արդյունք Պրուսական բանակի հաղթանակ
Հակառակորդներ
* Պրուսիայի թագավորություն Պրուսիա * Ավստրիա Ավստրիա
Հրամանատարներ
* Պրուսիայի թագավորություն Ֆրիդրիխ II * Կարլ Լոթարինգացի
Կողմերի ուժեր
22.000[1] (26.000)[2] 40.000[3] (60.000)[2]
Կորուստներ
5.600 սպանված ու վիրավոր 6.700 սպանված ու վիրավոր, 3.300 գերի

Նախապատմություն խմբագրել

Բոհեմիա տանող ճանապարհին պրուսական բանակը պատշաճ ուշադրություն չէր դարձրել ճանապարհի հետախուզմանը։ Բացի այդ` տարբեր բնույթի հանձնարարություններ ստացած ջոկատների գործուղման պատճառով պրուսական բանակի թիվը նվազել էր 22.000-ի։ Դաշնակցային ուժերը ղեկավարող Կարլ Լոթարինգացին որոշում է օգտվել այդ հանգամանքից և շրջապատելով Ֆրիդրիխի բանակը` նրան անակնկալ հարված հասցնել սեպտեմբերի 30-ին։ Եղանակը բարենպաստ էր ավստրիացիների համար. թեթև մշուշ էր իջել, որը թաքցնում էր նրանց մոտեցումը։

Ճակատամարտ խմբագրել

Վաղ առավոտյան (5:00) Ֆրիդրիխը խորհրդակցություն է անցկացնում իր հրամանատարների հետ, երբ առաջին զեկուցումն է հասնում թշնամու զորաջոկատի ակտիվության վերաբերյալ։ Ֆրիդրիխը շտապում է ամեն ինչ իր աչքերով տեսնել և հայտնաբերում է, որ ավստրիացիներն արդեն շարվել են մարտական դիրքով, իսկ նահանջի բոլոր ճանապարհները փակել են։ Չպատրաստվելով սպասել հարմար ժամանակի` պրուսացի զորահրամանատարը փորձում է օգտվել ավստրիացիների դանդաղկոտությունից և նախահարձակ լինել: 8:00 ավստրիացիները դեռևս հարձակման չէին անցել, իսկ պրուսական զորքերը միաժամանակյա երկու հարված են հասցնում` հեծելազորը աջ թևում, հետևակը` կենտրոնում։ Կենտրոնի գրոհը հանդիպում է մուշկետների ու հրետանու կրակին ու հետ է շպրտվում։ Պրուսացիները մեծ կորուստներ են կրում, սակայն երրորդ անգամից հաջողվում է ջարդել ավստրիացիներին։

Կարլի մտադրության համաձայն` Ֆրիդրիխի հարձակման անցնելու ժամանակ նրա վրա թիկունքից պետք է հարձակվեին ավստրիացիների թեթև հեծելազորը, սակայն նրանք, գրավելով պրուսական ճամբարը, չկարողացան հրաժարվել իրենց սովորությունից և թալան սկսեցին։ Դա պրուսական զորքին հնարավորություն է տալիս զարգացնելու հարձակումը։

Կենտրոնում ունեցած հաջողությունից հետո ավստրիացիների դիմադրությունը կոտրվում է, և նրանք սկսում են անտառ նահանջել։ Պրուսական զորքերը նրանց հետապնդում են մինչև անտառի ծայրը։ Վերջին դիրքերը, որտեղից ավստրիացիները դուրս են մղվում, գտնվում էին Սոոր գյուղի մոտ, ինչից էլ առաջացել է ճակատամարտի անվանումը[4]։ Կեսօրին մարտի դաշտը Պրուսիայի տիրապետության տակ էր։

Արդյունք խմբագրել

Ավստրիացիները նահանջում են Յարոմիր, պրուսական զորքերը վրան են խփում մարտի դաշտում և հինգ օր մնում են այնտեղ` պատրաստվելով Արշավել Սիլեզիա։

  Ես վաստակել էի այն վիճակը, որ մեզ պետք է հարվածեին, և այդպես էլ կլիներ, եթե չլինեին իմ գեներալների արվեստը և իմ զինվորների խիզախությունը[5]։  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Duffy, 1988, էջ 69
  2. 2,0 2,1 Ellis, 1832, էջ 360
  3. Browning, 1995, էջ 236
  4. Ellis, 1832, էջ 361
  5. «Vie de Frederic II: roi de Prusse», 1787

Գրականություն խմբագրել