Սոոմա (էստ․՝ Soomaa rahvuspark), զբոսայգի Էստոնիայի Վիլյանդիմաա նահանգում։ Սոոմա զբոսայգին ստեղծվել է 1993 թ.-ի դեկտեմբերի 8-ին՝ ճահճային տարածքների, անտառների ու մարգագետինների պահպանման համար։ Զբոսայգու բառացի թարգմանությունը էստոներենից նշանակում է «ճահիճների երկիր»։ Այն զբաղեցնում է 390 կմ² տարածք և մեծության առումով Էստոնիայում երկրորդն է Լահեմմա զբոսայգուց հետո։ Սոոմա զբոսայգում գտնվում են բազմաթիվ ճահիճներ, որոնք սնվում են Պյառնու գետի վտակներով։ Այստեղ է գտնվում նաև հանրահայտ Կուրեսսո ճահիճը, 524 բուսատեսակ, 172 թռչնատեսակ, այդ թվում՝ արձիվներ, ինչպես նաև 46 տեսակ կաթնասուններ, այդ թվում՝ եղջերու, կուղբ, գայլ, արջ։

Soomaa ազգային պարկի անօդաչու սարքի տեսանյութը 2023

Արտաքին հղումներ խմբագրել