Սոնյա Գանդի

հնդիկ քաղաքական գործիչ

Սոնյա Գանդի (հինդի՝ सोनिया गाँधी, դեկտեմբերի 9, 1946(1946-12-09)[2][3][4], Լուզիանա, Վիչենցա, Վենետո, Իտալիա), հնդիկ քաղաքական գործիչ, Հնդկական ազգային կոնգրեսի առաջնորդ, Հնդկաստանի նախկին վարչապետ Ռաջիվ Գանդիի կինը[7][8][9][10]։

Սոնյա Գանդի
 
Կուսակցություն՝ Հնդկական ազգային կոնգրես[1]
Կրթություն՝ Քեմբրիջի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր դեկտեմբերի 9, 1946(1946-12-09)[2][3][4] (77 տարեկան)
Ծննդավայր Լուզիանա, Վիչենցա, Վենետո, Իտալիա
Դինաստիա Ներու-Գանդի
Քաղաքացիություն  Իտալիա և  Հնդկաստան[5]
Ամուսին Ռաջիվ Գանդի
Զավակներ Ռահուլ Գանդի և Պրիանկա Գանդի
 
Կայք՝ soniagandhi.org
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ի ծնե տրված անունը՝ Սոնյա Անտոնիա Մանյո (ըստ այլ տվյալների՝ Էդվիգե Անտոնիա Ալբինա Մայնո[11]): Նրա նախահայրերը ծագել են Տիրոլի Յոթ համայնքների դաշնությունից։ Ծնողներն են Անտոնիո և Պաոլա Մայնոները։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերի է եղել Խորհրդային Միությունում, սակայն, ունենալով մեծ հարգանք ռուսական պատմությանը և մշակույթին, իր երեք աղջիկներին անվանել է ռուսական անուններով։

Սոնյան ծնվել է 1946 թվականի դեկտեմբերի 9-ին իտալական Օրբասանո քաղաքում (Թուրինից 20 կմ հեռավորության վրա), հաճախել է կաթոլիկ դպրոց։ Նրա հայրը մահացել է 1983 թվականին, իսկ մայրը երկու աղջիկների հետ մինչև այժմ ապրում է Օրբասանոյի մերձակայքում[12][13][14]։

1965 թվականին՝ Քեմբրիջ քաղաքում անգլերենի դասընթացն անցնելու ժամանակ, Սոնյան հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ Ռաջիվ Գանդիին, որը սովորում էր Քեմբրիջի համալսարանում։ Համեստ ամուսնական արարողությունը տեղի է ունեցել 1968 թվականին Նյու Դելիում, որից հետո Սոնյան տեղափոխվել է ապրելու սկեսուրի՝ Ինդիրա Գանդիի տանը (1966-1977 և 1980-1984 թվականների Հնդկաստանի վարչապետ)[15][16][17]։

1970 թվականին ծնվել է Սոնյայի որդի Ռահուլ Գանդին, իսկ 1972 թվականին՝ դուստր Պրիանկա Գանդին։ Ինդիրա Գանդին որպես ժառանգ տեսնում էր իր կրտսեր որդի Սանջայ Գանդիին։ Ռաջիվ Գանդին մտնում էր քաղաքական գործերից դուրս՝ «Հնդկական ավիագծերում» օդաչու աշխատելով։ Սակայն 1980 թվականին՝ Սաջայի մահից հետո, Ռաջիվ Գանդին ակտիվորեն սկսել է զբաղվել քաղաքականությամբ։ 1984 թվականին՝ մոր սպանությունից հետո, Ռաջիվ Գանդին գլխավորել է կառավարությունը[18][19][20]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 General Election 2014 — Election Commission of India
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 Munzinger Personen (գերմ.)
  5. https://eci.gov.in/files/category/97-general-election-2014/
  6. https://cavavub.be/nl/eredoctoraten
  7. «Sonia Gandhi retires as Congress president, to remain active in politics». The Indian Express. 2017 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 15-ին.
  8. Chowdhary, Neerja (2017 թ․ դեկտեմբերի 16). «As Sonia Gandhi makes way». The Indian Express. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
  9. Naqshbandi, Aurangzeb (2017 թ․ դեկտեմբերի 16). «Sonia Gandhi's 19 years as Congress president: From husband Rajiv's death to son Rahul's elevation». Hindustan Times. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 20-ին.
  10. Chandra, Rina (2009 թ․ ապրիլի 14). «Sonia Gandhi keeps Congress hopes alive in India polls». Reuters. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
  11. Sonia Gandhi // Encyclopædia Britannica
  12. «Fourth time in a row, Sonia Gandhi is Congress chief». The Times of India. 2010 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2014 թ․ մայիսի 25-ին.
  13. Robinson, Simon. «India's Most Influential». Time. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.
  14. «Sonia: and yet so far». The Economist. 2004 թ․ մայիսի 20. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.
  15. Roy, Aruna (2017 թ․ դեկտեմբերի 15). «Movements and governments». The Indian Express. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 15-ին.
  16. «End of the longest regency». Outlook. 2017 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.
  17. Ramaseshan, Radhika (2002 թ․ օգոստոսի 30). «BJP sees Gujarat ammo in Sonia origins». The Telegraph. Calcutta, India. Վերցված է 2010 թ․ փետրվարի 2-ին.
  18. Manoj, CL (2017 թ․ հոկտեմբերի 13). «The Sonia Gandhi years and what Rahul Gandhi can learn». The Times of India. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.
  19. Riedel, Bruce (2012 թ․ հունիսի 24). «Sonia Gandhi Health Mystery Sets India Leadership Adrift». The Daily Beast. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.
  20. Richard Sandbrook; Ali Burak Güven (2014 թ․ հունիսի 1). Civilizing Globalization, Revised and Expanded Edition: A Survival Guide. SUNY Press. էջեր 77–. ISBN 978-1-4384-5209-8.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոնյա Գանդի» հոդվածին։