Սոմչայ Վոնգսավատ (թաի.՝ สมชาย วงศ์สวัสดิ์, օգոստոսի 31, 1947(1947-08-31), Nakhon Si Thammarat, Թաիլանդ), 2008 թվականի սեպտեմբերի 18-ից մինչև դեկտեմբերի 2-ը եղել է Թաիլանդի վարչապետը։

Սոմչայ Վոնգսավատ
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 31, 1947(1947-08-31) (76 տարեկան)
ԾննդավայրNakhon Si Thammarat, Թաիլանդ
Քաղաքացիություն Թաիլանդ
Կրոնբուդդայականություն
ԿրթությունFaculty of Law, Thammasat University? և National Institute of Development Administration?
Մասնագիտությունքաղաքական գործիչ, բարիսթեր և դատավոր
ԱմուսինYaowapa Wongsawat?
Զբաղեցրած պաշտոններMinister of Education of Thailand?, Prime Minister of Thailand? և Minister of Defence of Thailand?
ԿուսակցությունPeople's Power Party?
Ստորագրություն
Изображение автографа
 Somchai Wongsawat Վիքիպահեստում

Ընտանիք խմբագրել

Սոմչայ Վոնգսավատի կինը Թաիլանդի նախկին վարչապետ Թաքսին Չիննավատի քույրն է։

Կարիերա խմբագրել

Սոմչայ Վոնգսավատն իրավաբանական կրթություն է ստացել, երկար ժամանակ աշխատել է Թաիլանդի դատական համակարգում, ավելի ուշ զբաղվել է Արդարադատության նախարարության և Աշխատանքի նախարարության մշտական քարտուղարի պաշտոնով։ 2006 թվականին հեռացել է պետական ծառայությունից` տարիքի պատճառով և նվիրվել է հանրային գործունեությանը։ Սակայն, շուտով նա վերադարձել է մեծ քաղաքականությանը, 2007 թվականին զբաղվել է Ժողովրդական իշխանության կուսակցության առաջնորդի տեղակալի պաշտոնով, իսկ հաջորդ տարի նա զբաղեցրել է կառավարության առաջին փոխվարչապետի պաշտոնը։

Թաիլանդում տեղի ունեցած լուրջ քաղաքական ճգնաժամի ընթացքում վարչապետ Սամակ Սունթհարավետի հարկադրական պաշտոնաթողությունից հետո, 2008 թվականի սեպտեմբերի սեպտեմբերի 2-ից նա կատարել է Թաիլանդի վարչապետի պարտականությունները։ 2008 թվականի սեպտեմբերի 17-ին Ազգային ժողովի կողմից ընտրվել է երկրի նոր վարչապետ։ 2008 թվականի սեպտեմբերի 18-ին Թաիլանդի արքա Ադուլյադեդ Պումիպոնը հրամանագիր է հրատարակել Սոմչայ Վոնգսավատի այդ պաշտոնի նշանակման մասին։

2008 թվականի հոկտեմբերին հակակառավարական ցուցարարները փորձել են բռնությամբ պահել 320 խորհրդարանականների և սենատորների Խորհրդարանի շենքում։ Սոմչայ Վոնգստավատը փախել է` բարձրանալով ցանկապատի վրա։ Այլ օրենսդիրներ բանտարկված են մնացել ներսում։ Սոմչայն արտոնել է ոստիկանությանը զենք կիրառել ընդդիմադիրների ուղղությամբ։ Հազարավոր մարդիկ լրջորեն վնասվել են, երկու ցուցարար, որոնցից մեկը` երիտասարդ կին, մահացել են. նրանց դեմ ոստիկանությունը նռնակներ է կիրառել, ինչի արդյուքնում շատ ցուցարարներ զրկվել են վերջույթներից[1][2]։

Ընդդիմության չդադարող զանգվածային բողոքի պայմաններում, Սոմչայ Վոնգսավատի` հինգ տարի կառավարական պաշտոններ զբաղեցնելու անհնարինության մասին Թաիլանդի սահմանադրական դատարանի որոշման մասին հայտարարությունից և Ժողովրդական իշխանության կուսակցության գործունեության արգելքից հետո, 2008 թվականի դեկտեմբերի 2-ին Սոմչայ Վոնգսավատը ստիպված էր հրաժարական տալ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Seth Mydans; Thomas Fuller (2008 թ․ հոկտեմբերի 7). «Thai protesters trap legislators». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 7-ին.
  2. «Thai PM jumps fence to flee protesters». The Age. AFP. 2008 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 12-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոմչայ Վոնգսավատ» հոդվածին։