Սոմերսեթ հաուս (անգլ.՝ Somerset House), կլասիցիզմի ոճով կառուցված հասարակական շենք։ Շենքը տարածվում է Լոնդոնի Թեմզա և Ստենդոմ թաղամասերի միջև, Վաթեռլոո կամրջից՝ հարավային կողմ։ Մտնում է աշխարհի ամենաշատ այցելվող թանգարանների ցուցակի առաջին քսանյակի մեջ[4]։

Սոմերսեթ հաուս
Տեսակշենք և տեսարժան վայր
Երկիր Միացյալ Թագավորություն
ՏեղագրությունՎեստմինստեր
ՀասցեStrand, London WC2R 1LA
ՓողոցՍտրենդ
Ճարտարապետական ոճԳեորգյան ճարտարապետություն և նեոդասական ճարտարապետություն
Մասն էSomerset House and King's College Old Building?
ԲնակիչՔորթոուլդ պատկերասրահ և Թագավորական գրական ընկերություն
Այցելողներ3 235 104 մարդ (2015)[1], 3 143 626 մարդ (2018)[2] և 2 841 772 մարդ (2019)[3]
ՃարտարապետWilliam Chambers?
Արժեք462 323 £
Փոխարինված էOld Somerset House?
Ժառանգության կարգավիճակ1-ին աստիճանի ցուցակագրված շենք
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Պատմություն խմբագրել

XVI դարի կեսին դուքս Էդվարդ Սեյմուրը կառուցեց իր քաղաքային առանձնատունը ներկայիս Սոմերսեթ հաուսի տեղում։ Էդվարդ Սեյմուրը Սոմերսեթի առաջին դուքսն է եղել, ով երիտասարդ Էդուարդ VI-ի հարազատ հորեղբայրն էր և խորհրդականը։ Իր քմահաճ և ինքնասածի բնավորության պատճառով՝ դուքսը բավականին շուտ խայտառակվեց, իսկ Սոմերսեթ հաուսը առգրավվեց պետական գանձարանի կողմից։ Մարի Թյուդորի գահակալության ժամանակ Սոմերսեթում ապրել է իր քույր՝ Եղիսաբեթ I-ը, իսկ XVII դարում թագավորներ՝ Հակոբ Ա-ի, Չարլզ I Ստյուարտի, Չարլզ II Ստյուարտի կանայք։ Հակոբ Ա-ի կինը՝ թագուհի Աննա Դանիացին, Սոմերսեթ Հաուսում իր բնակվելու ժամանակ, որոշեց վերակառուցել շենքը և այդ նպատակով հրավիրեց հայտնի ճարտարապետ Ինիգո Ջոնսին։ Վերակառուցման պատճառով, որոշակի ժամանակ Սոմերսեթ հաուսը վերանվանվել էր «Դանիայի տուն» (անգլ.՝ Denmark House1652 թվականին Ինիգո Ջոնսը մահացավ, ավարտին չհասցնելով պալատի վերակառուցումը։

 
Ստրենդենի կողմից Սոմերսեթ հաուսի ճակատային հատված

Նախագծի ազդեցություն խմբագրել

1795 թվականին ամերիկացի ճարտարապետ Չարլզ Բուլֆինչը Մասաչուսեթսի նահանգապետարանի շենքի համար օգտագործեց մի նախագիծ, որը «կատարելապես հիշեցնում էր» Սոմերսեթ հաուսի նախագիծը[5]։

Գրականություն խմբագրել

  • Humphreys, Rob (2003). The Rough Guide to London (5 ed.). Rough Guides Ltd. էջեր 165–6. ISBN 1843530937.
  • Borer, Mary Cathcart The City of London: A History. New York: McKay, 1977 (pp 156)
  • John Stow A Survey of London. Reprinted from the Text of 1603. Ed. Charles Lethbridge Kingsford. 2 vols. Oxford: Clarendon, 1908 (2:394-5)

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Visits made in 2015 to visitor attractions in membership with ALVA
  2. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2018 // The Art Newspaper — 2019. — Vol. XXVIII, Iss. 311. — ISSN 0960-6556
  3. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2019 // The Art Newspaper — 2020. — Vol. XXIX, Iss. 322. — ISSN 0960-6556
  4. Visitor Figures 2013: Museum and exhibition attendance numbers compiled and analysed, The Art Newspaper, International Edition, Апрель 2014.
  5. Shand-Tucci, Douglass. Built in Boston: City and Suburb, 1800-2000, p. 6. University of Massachusetts Press, Amherst, 1999. ISBN 1-55849-201-1.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոմերսեթ հաուս» հոդվածին։