Սողքի տեսություն, հոծ միջավայրի մեխանիկայի բաժին, որն ուսումնասիրում է պինդ մարմինների շատ դանդաղ հոսքը։ Միաչափ սողքի տեսության խնդիրը՝ չափվող մեծությունների (լարման, դեֆորմացիայի, ջերմաստիճանի, ժամանակի) միջև կապ հաստատելն է։ Սողքի տեսությունը հարում է պլաստիկության տեսությանը, սակայն պինդ մարմինների մեխանիկական հատկությունների բազմազանության պատճառով գոյություն չունի սողքի միասնական տեսություն։ Առավել մեծ տարածում է ստացել մետաղների և բետոնի սողքի տեսությունը։

Մետաղների սողքի տեսություն խմբագրել

Մետաղների համար մեծ մասամբ օգտվում են հոսքի տեսությունից, սողքի դեֆորմացիայի արագությունը՝

 ,

որտեղ σ-ն լարումն է, t-ն՝ ժամանակը։ Այս տեսությունը բավարար կերպով է նկարագրում սողքը դանդաղ և մոնոտոն փոփոխվող լարումների դեպքում, սակայն σ-ից  -ի կախումն ունի ոչ գծային բնույթ։ Սողքի առավել լրիվ նկարագրությունը տալիս է ամրացման տեսությունը

 ,

որը հարմար է լարման բարձր մակարդակի դեպքում կարճատև սողքի մոտավոր վերլուծության համար։ Այս տեսությունը լավ է հաստատվում փորձի արդյունքներով։

Պոլիմերների մեխանիկայի սողքի տեսություն խմբագրել

Պոլիմերների մեխանիկայում սովորաբար օգտվում են ժառանգականության տեսությունից

 ,

որտեղ ε-ն լրիվ դեֆորմացիան Է, իսկ K(t—τ)-ն՝ այսպես կոչված հետազդեցության միջուկը (կամ հիշողության ֆունկցիան)։ Նշված տեսությունը որոշում է լրիվ դեֆորմացիան և տալիս որոշ ավելի բարդ երևույթների (օրինակ, հակադարձ սողքի էֆեկտի) որակական բնութագիրը։

Մեխանիկական մոդելների սողքի տեսություններ խմբագրել

Բացի թվարկած տեսություններից, կան մեխանիկական մոդելների (Մաքսվելի մոդել, Ֆոյգտի մոդել) վրա հիմնված տեսություններ, որոնք տալիս են նյութերի դեֆորմացման բարդ պրոցեսների որակական վերլուծությունը։

Գրականություն խմբագրել

  • Арутюнян Н․ X․, Некоторые вопросы теории ползучести, М․, 1952.
  • Работнов Ю․ Н, Ползучесть элементов конструкций, М․, 1966.
  • Малинин Н․ Н․, Прикладная теория пластичности и ползучести, М․, 1968․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Սողքի տեսություն» հոդվածից (հ․ 10, էջ 499 )։