Սողոմոն II (Իմերեթի արքա)

Իմերեթի արքա

Սողոմոն II (վրաց.՝ სოლომონ II) (1772, Քութայիս - փետրվարի 7, 1815(1815-02-07), Տրապիզոն, Օսմանյան կայսրություն), վրաց Բագրատունի արքայատոհմից, եղել է Իմերեթական թագավորության (Արևմտյան Վրաստան) վերջին թագավորը 1789 թվականից մինչև 1810 թվականը` Ցարական Ռուսաստանի կողմից գահընկեց արվելը։

Սողոմոն II
სოლომონ II
Դրոշ
Դրոշ
Իմերեթի թագավոր
 
Մասնագիտություն՝ միապետ
Դավանանք Վրաց ուղղափառ եկեղեցի
Ծննդյան օր 1772
Ծննդավայր Քութայիս
Վախճանի օր փետրվարի 7, 1815(1815-02-07)
Վախճանի վայր Տրապիզոն, Օսմանյան կայսրություն
Թաղված Գելաթի վանք
Դինաստիա Բագրատիոնիներ
Քաղաքացիություն  Իմերեթի թագավորություն
Հայր Prince Archil of Imereti?
Մայր Էլենե Բատոնիշվիլի
Ամուսին Mariam Dadiani?
 
Ինքնագիր Изображение автографа

Իր իսկական անունը եղել է Դավիթ։ Եղել է արքայազն Արչիլ Իմերեթու` Սողոմոն I թագավորի եղբոր և Ելենեի` Վրաց թագավոր Հերակլ II-ի դստեր որդին։ Սողոմոն I-ը, ով մահացավ 1784 թվականին առանց ժառանգի, իր եղբորորդի Դավիթին նշանակեց, որպես իրեն հաջորդ։ Սակայն, Սողոմոնի զարմիկ Դավիթ II-ը խոչընդոտում էր իրեն և մեկ ուրիշ մրցակից արքայազն, եթե գահակալեր, որպես արքա և զբաղեցներ գահը, կհանգեցներ քաղաքացիական պատերազմի։ Հերակլ II-ը միջամտեց ի օգուտ իր թոռան և ուղարկեց իր բանակ, հաղթեց Դավիթ II-ին Մարխոջիի ճակատամարտում 1789 թվականի հունիսի 11-ին։ Դավիթը` Արչիլի որդին, գահակալեց որպես Իմերեթի թագավոր Սողոմոն II անվան տակ, բայց Դավիթ II-ը շարունակեց գահի ետ վերադառնալ մինչև իր վերջնական պարտությունը 1792 թվականին։ Սողոմոն II-ը կառավարեց իր մորական պապի` Հերակլ II-ի հովանավորությամբ և շարունակեց Սողոմոն I-ի քաղաքականությունը` սահմանափակելով ֆեոդալական նախարարական ուժերը։

1798 թվականին Հերակլ II-ի մահից և 1800-ին Ռուսաստանի կողմից Քարթլի-Կախեթի (Իմերեթի արևելք) գրավումից հետո Իմերեթում իրավիճակը դարձավ վտանգավոր։ Իր վասալներ` Մեգրելիայի և Գուրիայի իշխանները, անցան Ռուսաստանի պաշտպանության տակ և տարածքային պահանջներ դրեցին արքայական տիրույթների նկատմամբ։ Սողոմոնը փորձում էր օգնություն ստանալ օսմանացիներից և պարսիկներից` ռուսական ոտնձգությունների դեմ։ Այնուամենայնիվ, Վրաստանում ռուսակամ զորքերի հրամանատարը` արքայազն Պավել Ծիծանովը, իր զորքերը տեղափոխեց Իմերեթ և ստիպեց Սողոմոնին 1804ապրիլի 25-ին Էլազնաուրի կոնֆերանսում ընդունել Ռուսաստանի գերիշխանությունը։ Դեռևս Սողոմոնի և Ռուսաստանի միջև հարաբերությունները շարունակում էին լարվել։ 1810փետրվարի 20-ին ռուսական կառավարությունը գահընկեց արեց Սողոմոնին և զորքեր ուղարկեց` կառավարելու երկիրը։ Սողոմոնը փորձում էր վրեժխնդիր լինել համախմբված ժողովրդով ընդդեմ Ռուսաստանի և օգնություն էր խնդրում Թուրքիայից, Պարսկաստանից և Նապոլեոնյան Ֆրասնիայից։ Սողոմոնը պարտվեց և փախավ Օսմանյան կայսրություն` Տրապիզոն, որտեղ 1815 թվականին մահացավ և թաղվեց Նիսսայի Սուրբ Գրեգորի եկեղեցում[1]։ Սողոմոն II-ի` վրացի վերջին թագավորի մարմինը Տրապիզոնից տեղափոխվեց Գելաթի վանք՝ Վրաստան[2]։

Սողոմոնը ամուսնացած էր Մարիամի` Մեգրելիայի իշխանի աղջկա հետ և երեխա չեն ունեցել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Suny, Ronald Grigor (1994), The Making of the Georgian Nation: 2nd edition, p. 64. Indiana University Press, 0253209153
  2. სოლომონ II (Solomon II)(չաշխատող հղում). People.Istoria.Ge. Accessed September 23, 2007.