Սոկոտրա (արաբ․՝ سقطرى ‎‎), կղզի Հնդկական օվկիանոսի հյուսիս-արևմուտքում։ Աշխարհագրորեն պատկանում է նույնանուն Սոկոտրա կղզեխմբին, իսկ քաղաքականորեն՝ Սոկոտրա մուհաֆազային[1][2](Եմենի Հանրապետություն)։ Կղզու գլխավոր քաղաք Հադեյբոն (Հադիբո) (ֆր.՝ Hadiboh) հյուսիսային ափին է։ Բնակությունը՝ 42 842 մարդ (2005

Սոկոտրա
Տեսակկղզի
Երկիր Եմեն
Վարչատարածքային միավորHadhramaut Region? և Socotra Governorate?
Մասն էՍոքոթրա
Երկարություն132 կմ
Լայնություն50 կմ
Մակերես3796 կմ²
Բնակչություն42 842 մարդ (2005)
Քարտեզ
Քարտեզ

Աշխարհագրություն խմբագրել

Կղզին գտնվում է Ադենի ծոցի արևելյան ելքի մոտ, Սոմալի թերակղզուց մոտավորապես 250 կմ հեռավորության վրա, ինչպես նաև, մոտ 350 կմ հարավ Արաբական թերակղզուց։ Կղզու երկարությունը մոտավորապես 133 կմ է, մակերեսը՝ 3625 կմ²[3]։

Սոկոտրայի ամենաբարձր կետը 1505 մ է։

Կլիմա խմբագրել

Կլիման արևադարձային անապատային և կիսանապատային է, ձմռանը թեթև տեղումներով, որոնք ավելի առատ են կղզու լեռներում, քան ափամերձ հարթավայրերում։ Մուսոնների սեզոնին բնորոշ է ուժեղ քամին և բարձր ալիքները։

Պատմություն խմբագրել

1880 թվականի սկզբին պրոֆեսոր Իսահակ Բալֆուրի գլխավորած բրիտանական հետազոտական առաջին արշավախումբը ժամանեց Սոկոտրա կղզի։ Գիտնականները մտադրված էին հավաքել լեռնային կենդանիների և բույսերի տեսակների հավաքածու։ Բուսաբանական հետազոտությունների արդյունքները շշմեցուցիչ էին. 48 օրվա ընթացքում հայտնաբերեցին գիտությանն անհայտ ավելի քան 200 տեսակ բույսեր, որոնց մի մասը պատկանում էր 20 նոր կարգերին։ Այդ ժամանակվանից կղզուն ամրագրվեց բուսաբանական դրախտի փառքը, այն սկսեցին անվանել «Հնդկական օվկիանոսի Գալապագոսներ»[4]։

Բնություն խմբագրել

 
Վիշապածառ կինովարա-կարմիր (լատին․՝ Dracaena cinnabari)

Կղզու խորքում և լեռների լանջերին կարելի է հանդիպել մեծ մասամբ էնդեմիկ ֆլորայի խիտ թփուտներ և նույնպիսի էնդեմիկ ֆաունա։ Տեղական տեսականերին են պատկանում դդմազգիների ընտանիքի ոչ մեծաթիվ ծառանմաններից մեկը՝ վարունգի ծառը և ոսկեթև սերինոսը (լատին․՝ Rhynchostruthus socotranus): Ափամերձ որոշ հատվածներ եզրավորված են ավազուտներով՝ Երկրի ամենամեծ ափամերձ ավազուտներով։ Սոկոտրան հայրենիքն է կավճային ժամանակաշրջանի մնացուկ կինովարա-կարմիր վիշապածառի (լատին․՝ Dracaena cinnabari), որի փայտախեժն օգտագործվում է բնական դեղամիջոցների և խունկի պատրաստման համար։ Կղզու էնդեմիկ տեսակներին է պատկանում նաև կապտածաղիկ զիգոկարպումը (լատին․՝ Zygocarpum caeruleum):

2003 թվականին Սոկոտրան կղզեխմբի մյուս կղզիների հետ միասին հայտարարվեց կենսոլորտի արգելոց։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Наумкин В. В. Сокоторийцы: Историко-этнографический очерк / Отв. ред. А. И. Першиц. — М.: «Наука» (ГРВЛ), 1988. — 304 с. — 3000 экз. — ISBN 5-02-016793-2
  • Наумкин В. В. Острова архипелага Сокотра (экспедиции 1974—2010 гг.). — М.: Языки славянской культуры, 2012. — 528 с. — 800 экз. — ISBN 978-5-9551-0574-1УДК 94(677.28)+904:72
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոկոտրա» հոդվածին։