Սոկնդալ (նորվ.՝ Sokndal), կոմունա (համայնք) Նորվեգիայի Ռուգլան ֆյուլքեյում (մարզում)։ Կոմունայի վարչական կենտրոնը Հյուգե քաղաքն է։ Պաշտոնական լեզուների ընտրության ժամանակ 3 լեզուներից որևէ մեկը չի ընտրել, այսինքն՝ չեզոք է։ Զբաղեցնում է 295,16 կմ² տարածք[2]։

Սոկնդալ
նորվ.՝ Sokndal

Զինանշան

ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ԿարգավիճակՆորվեգիայի կոմունաներ
Մտնում էՌուգլան ֆյուլքե
ՎարչկենտրոնՀյուգե
Հիմնական լեզուչեզոք (այսինքն կոմունան չի ընտրել լեզուներից որևէ մեկը)
Բնակչություն3324 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Տարածք295.16
Սահմանակցում էԷիգերսուն, Լուն և Ֆլեքեֆյորդ
Ժամային գոտիUTC+1
ISO 3166-2 կոդ1111
sokndal.kommune.no
Սոկնդալ կոմունան Ռուգլան ֆյուլքեի քարտեզին

Սոկնդալի զինանշանը խմբագրել

Սոկնդալ կոմունայի զինանշանը իրենից ներկայացնում է դեղին գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա՝ պատկերված է սև գույնի 3 հատ քլունգ։ Քլունգները խորհրդանշում են տարածաշրջանում զարգացած հանքարդյունաբերության ոլորտը[2]։

Բնակչություն խմբագրել

Համաձայն 2016 թվականի մարդահամարի տվյալների՝ Սոկնդալ կոմունայում բնակվում է 3313 մարդ։ Վերջին 60 տարում բնակչության թվաքանակը մնացել է գրեթե նույն մակարդակի վրա[2]։

Տնտեսություն խմբագրել

Սոկնդալ կոմունան հարուստ է հանքանյութային պաշարներով, որոնք գտնվում են ընդերքում։ Հանքարդյունաբերությունը հանդիսանում է տվյալ տարածաշրջանի տնտեսության հիմնական ուղղություններից։

Պատկերասրահ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 07459: Alders- og kjønnsfordeling i kommuner, fylker og hele landets befolkning (K) 1986 - 2023Statistics Norway, 2023.
  2. 2,0 2,1 2,2 Kristiania, Norge: W. C. Fabritius & sønners bogtrikkeri. p. 1.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոկնդալ» հոդվածին։