Սոխուկ կամ կոճղեզ (լատին․՝ bulbus), ստորգետնյա ձևափոխված ընձյուղ՝ խիստ կարճացած ցողունով և թեփուկանման, մսալի տերևներով։ Կոճղեզը ծառայում է ջրի, սննդանյութերի (հատկապես շաքարների) պահեստման, ինչպես նաև վեգետատիվ բազմացման ու նորոգման համար։ Սոխուկը, որպես պահեստող օրգան, կարող է գործել մեկ (վարդակակաչ, սոխ) կամ մի քանի (ձնծաղիկ, հակինթ) տարի։ Սոխուկային ներքին թեփուկները հյութալի են, հաստ, պարունակում են սննդարար նյութեր։

Սոխի սոխուկները

Արտաքին թեփուկները բարակ են, չոր և պաշտպանում են ներքին թեփուկները չորացումից, վնասակար գործոնների ազդեցությունից։ Որոշ բույսերի (օրինակ, շուշանի) թեփուկները նեղ են, կղմինդրի ձևով դասավորված, մյուսներինը (սոխ, հակինթ) լայն են, իրար ընդգրկող։ Սխտորի կոճղեզային թեփուկների ծոցում ձևավորվում են առանձին մանր կոճղիկներ, որոնք տեղադրված են կողք-կողքի, շարքով և կոչվում են բարդ կոճղեզը։ Կոճղեզը հատկանշական է շքանարգիզազգիներին, շուշանազգիներին, որոնց մեծ մասը աճում է շոգ, չորային պայմաններում։


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոխուկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 532