Սոլոմոս Դիոնիսիոս (ապրիլի 8, 1798(1798-04-08)[1][2][3], Զակինթոս, Zakynthos Municipality, Զակինթոս, Հոնիական կղզիներ, Հունաստան[4] - փետրվարի 9, 1857(1857-02-09)[2], Կերկիրա, Corfu Regional Unit, Հոնիական կղզիներ, Հունաստան[5]), հույն բանաստեղծ։ Առաջին բանաստեղծությունները գրել է իտալերեն։ 1821 թվականին մտել է «Ֆիլիկի էթերիա» ընդհատակյա կազմակերպության շարքերը։ «Ազատության հիմն»-ը (1823) Սոլոմոսի առաջին խոշոր ստեղծագործությունն է՝ գրված հունարեն։ Ժողողովրդական պայքարի թեմային են նվիրված «Ներբող Բայրոնի մահվան առթիվ» (1825) և «Ազատ պաշարվածները» պոեմները։ Ուշ շրջանի ստեղծագործությունները («Հունական նավ», «Սապֆո» են) գրված են իտալերեն։ Հանդես է եկել ժողովրդական լեզվի՝ դիմոտիկայի, հաստատման համար։ «Ազատության հիմն»-ի առաջին տները 1869 թվականին դարձել են Հունաստանի ազգային հիմնը։

Սոլոմոս Դիոնիսիոս
հուն․՝ Διονύσιος Σολωμός
Ծնվել էապրիլի 8, 1798(1798-04-08)[1][2][3]
ԾննդավայրԶակինթոս, Zakynthos Municipality, Զակինթոս, Հոնիական կղզիներ, Հունաստան[4]
Վախճանվել էփետրվարի 9, 1857(1857-02-09)[2] (58 տարեկան)
Վախճանի վայրԿերկիրա, Corfu Regional Unit, Հոնիական կղզիներ, Հունաստան[5]
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Ազգությունհույն
Քաղաքացիություն Հունաստան
ԿրթությունՊավիայի համալսարան (1817)
Ուշագրավ աշխատանքներԿիպրոսի Հանրապետության օրհներգ, The Free Besieged? և Q12882062?
Պարգևներ
Изображение автографа
 Dionysios Solomos Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Հոնիական կղզիներից մեկում՝ Զակինթոսում, նույն թվականին 1798 թվականին, երբ Ռիգաս Վելեստինլիսը մահապատժի ենթարկվեց թուրքերի կողմից[6]։

Ըստ այդ ժամանակ Զակինթոսի արիստոկրատական շրջանի այն ժամանակաշրջանում ընդունված ավանդույթի, տասնամյա Դիոնիսոսը ուղարկվել է Իտալիայում սովորելու[7]։ Դա իտալական գրականության մեջ ռոմանտիկ միտումների հաստատման ժամանակաշրջան էր, և Սոլոմոսի բանաստեղծական տաղանդի ձևավորումը ազդում էր ժամանակակից իտալական պոեզիայի փորձի վրա` իր հայրենասիրության և ազատության սիրով, ժողովրդական լեզվին հավատարիմ մնալով և մարդկանցից ընթերցողի նկատմամբ աճող կողմնորոշմամբ։

Ավարտել է Պավիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը[8]։

Սոլոմոսը իր առաջին բանաստեղծությունները գրել է իտալերեն, սակայն 1818 թվականին վերադառնալով հայրենիք՝ ուսումնասիրում է իր մայրենի լեզուն։ Նա պաշտպանում էր ժողովրդական հունարենի`դիոմոտիկայի հաստատումը։ Նա ստեղծում է ժողովրդական հունական երգեր և սեփական հունական բանաստեղծություններ՝ դիմոտիկայի վերաբերյալ։

1821 թվականին նա միանում է հունական ընդհատակյա կազմակերպության «Ֆիլիկի Էթերիա» շարքին։ Սոլոմոսի հունարեն առաջին խոշոր աշխատանքը «Ազատության հիմնն» է (1823 թվական1869 թվականից սկսած «Ազատության հիմնի» առաջին քառատողերը դարձել են Հունաստանի ազգային հիմնը։ Բանաստեղծի հիմնական գործերը «Ներբող Բայրոնի մահվան առթիվ» բանաստեղծությունները (1825 թվական) և «Ազատ պաշարվածները» (որի վրա բանաստեղծն աշխատել է մինչև իր կյանքի վերջը) նվիրված են ժողովրդական պայքարի թեմային[9]։ Չնայած այն բանին, որ հետագայում գործերը («Հունական նավ», «Սապֆո» և այլն) Սոլոմոսը գրել է իտալերեն, բայց նա նաև օգտագործում էր հունական բանահյուսության տարրեր։

Սոլոմոսը մահացել է 1857 թվականի փետրվարին ինսուլտից։ 1865 թվականին նրա աճյունը տեղափոխվել է Զաքինթոս կղզի[9]։

 
Սոլոմոս Դիոնիսոսի հուշարձանը Զակինթոս քաղաքում

Ակնարկներ խմբագրել

  • Ազատության օրհներգ
  • Ներբող Բայրոնի մահվան առթիվ (1825 թվական)
  • Ազատ պաշարվածները
  • Հունական նավ
  • Սապֆո

Ռուսերենով հրապարակումներ խմբագրել

  • Песни свободы / Пер. с новогреч. и итал. / cост. Я. Мочос, П. Антеос; Вступ. статья Я. Мочоса ; Примеч. С. Ильинской ; Ил.: Е. Ракузин. — М.: Художественная литература, 1964. — 183 с.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Babelio (ֆր.) — 2007.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 http://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1963/seferis-lecture.html
  5. 5,0 5,1 5,2 http://www.greeka.com/ionian/zakynthos/zakynthos-history/poets-writers-zakynthos.htm
  6. Zimmermann, Maurice (1895). «Méditerranée orientale. La mer Égée et la mer de Marmara». Annales de Géographie. 4 (19): 121–122. doi:10.3406/geo.1895.5796. ISSN 0003-4010.
  7. Trypanis, C. A. (1978-01). «A History of Modern Greek Literature. Linos Politis». Classical Philology. 73 (1): 82–83. doi:10.1086/366407. ISSN 0009-837X.
  8. Modern Greek Writers: Solomos, Calvos, Matesis, Palamas, Cavafy, Kazantzakis, Seferis, Elytis. Princeton: Princeton University Press. 2015 թ․ դեկտեմբերի 31. էջեր ix–x. ISBN 978-1-4008-7232-9.
  9. 9,0 9,1 Monsere, Christopher (2009 թ․ օգոստոսի 1). «Developing Corridor-Level Truck Travel Time Estimates And Other Freight Performance Measures From Archived ITS Data». {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)

Գրականություն խմբագրել

  • Мочос, Яннис Дионисиос Соломос // Вопросы литературы. — 1964. — № 2. — С. 112—126. — ISSN 0042-8795.
  • Sherrárd Ph. The marble threshing floor. — Լ., 1956. — P. 71-75. (անգլ.)
  • Raizis М. Byron. Dionysios Solomos. — N. Y., [1972]. (անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 491  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոլոմոս Դիոնիսիոս» հոդվածին։