Սոլենոիդ (ֆրանսերեն solénoïde, կազմված հունարեն solen "խողովակ, գլան" + eidos "ձև, տեսք" բառերից[1]), մեկուսացված մետաղալարի գլանաձև փաթույթ, կազմված համաչափ քայլով գալարների շերտից։ Եզրն առաջադրել է ֆրանսիացի ֆիզիկոս Անդրե Մարի Ամպերը պարուրաձև փաթույթի համար.[2]

Սոլենոիդ
7 գալարով սոլենոիդի մագնիսական դաշտը

Սոլենոիդի երկարությունը զգալիորեն մեծ է տրամագծից։ Ներքին խոռոչի միջին մասում մագնիսական դաշտն ուղղված է սոլենոիդի առանցքին զուգահեռ և համասեռ է։ Մագնիսական դաշտի լարվածությունը համեմատական է հոսանքի ուժին և, որոշ մոտավորությամբ, գալարների թվին։ Սոլենոիդի արտաքին մագնիսական դաշտը նման է ձողաձև մագնիսի դաշտին։ Երբ սոլենոիդի ներքին խոռոչի մեջ երկաթե միջուկ է դրվում, վերջինս մագնիսանում է հոսանքի դաշտով և մագնիսական ինդուկցիայի հոսքը սոլենոիդում խիստ աճում է (էլեկտրամագնիս

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Solenoid». Online Etymology Dictionary.
  2. «Parcours pédagogique — Ampère et l'histoire de l'électricité». CNRS. Վերցված է 2012 թ․ հուլիսի 31-ին.