Սոդալիտ, ալյումասիլիկատների խմբի միներալ։ Քիմիական բանաձևը Na8(AlSiO4)6Cl2։ Բյուրեղագիտական համակարգը խորանարդային է։ Առաջացնում է հատիկային ագրեգատներ։ Անգույն է, ունի տարբեր երանգներ, հաճախ՝ կապույտ։ Կարծրությունը՝ 5,5-6, խտությունը՝ 2300-2500 կգ/մ³։ Հանդիպում է Կոլայի թերակղզում, Ուրալում, Ուկրաինայում։ Սոդալիտի խումբ, միներալներ սիլիկատների կարգից, սnդալիտ՝ Na8(AlSiO4)6Cl2, նոզեան՝ Na8(AlSiO4)6SO4, հայուին՝ NaCa(AlSiO4)6(SO4)2, լազուրիտ Na2Ca2(AlSiO4)(S04)։ Բյուրեղագիտական համակարգը խորանարդային է։ Առաջացնում են ռոմբոդոդեկաէդրիկ (սոդալիտ, լազուրիտ) և օքտաէդրիկ (հայուին) բյուրեղներ։ Սովորաբար հանդիպում են ապարներում տձե հատիկներով։ Կարծրությունը՝ 5,5-6, խտությունը՝ 2300 կգ/մ³, լազուրիտ-2500 կգ/մ³։ Գույնը՝ կապույտ, երկնագույն, դեղին, կանաչավուն, սպիտակ կամ մոխրագույն։ Մի քանի միներալներ (սոդալիտ, նոզեան, հայուին) ապար կազմող միներալներ են նեֆելինային սիենիտներում, ֆոնոլիտներում են։ Հայուինը հանդիպում է Մերձբայկալում և Վեզուվի շրջակայքում։ Սոդալիտի և լազուրիտի կապույտ տարբերակները թանկարժեք քարեր են։ Սինթետիկ միներալներն օգտագործվում են ռադիոէլեկտրոնիկայում և հեռուստատեսության մեջ։

Սոդալիտ
Ընդհանուր
Կատեգորիամիներալների տեսակ
Բանաձև
(կրկնվող միավորը)
Na₄Si₃Al₃O₁₂Cl
Նիկել-Շտրունցի դասակարգում9.FB.10[1]
Դանա դասակարգում76.2.3.1
Շերտի գույնսպիտակ
Բյուրեղային համակարգԽորանարդային համակարգ[1]
Մոոսի կարծրություն6
Ենթակատեգորիաsodalite group?[2] և sodalite framework (SOD)?

Ծանոթագրություններ խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 488