«Սոբիբոր» (ռուս.՝ Собибо́р), ռուսական ռազմական դրամա, Կոնստանտին Խաբենսկու առաջին աշխատանքը որպես լիամետրաժ ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ։ Գլխավոր դերերը կատարում են Կոնստանտին Խաբենսկին ու Քրիստոֆեր Լամբերը։

Սոբիբոր
ռուս.՝ Собибор
Երկիր Ռուսաստան
Ժանրռազմական ֆիլմ և դրամա
ԹեմաՍոբիբորի ապստամբություն
Թվական2017 և 2018
Լեզուռուսերեն, գերմաներեն, լեհերեն և իդիշ
ՌեժիսորԿոնստանտին Խաբենսկի
ՊրոդյուսերԳլեբ Ֆետիսով
Սցենարի հեղինակՎլադիմիր Մեդինսկի, Ալեքսանդր Ադաբաշյան, Աննա Չեռնակովա և Կոնստանտին Խաբենսկի
ԴերակատարներԿոնստանտին Խաբենսկի, Քրիստոֆեր Լամբեր, Մարիա Կոժևնիկովա, Դայնյուս Կազլաուսկաս, Դիրք Մարտենս, Միխալինա Օլշանսկա, Վոլգանգ Սերնի, Ֆելիչե Յանկել, Գելա Մեսխի, Մաքսիմիլիան Դիր, Մինդաուգաս Պապինիգիս, Սաուլյուս Բալանդիս, Mikołaj Krawczyk?, Andrius Paulavičius?, Ramūnas Rudokas? և Šarūnas Zenkevičius?
ԵրաժշտությունԿուզմա Բոդրով
Պատմվածքի վայրՍոբիբոր
Նկարահանման վայրՎիլնյուս
Տևողություն110 րոպե
Պաշտոնական կայքէջ

Ֆիլմի պրեմիերան Ռուսաստանում կայացել է 2018 թվականի մայիսի 3-ին[1]։ Ֆիլմի հիմքում ընկած է գրող Իլյա Վասիլևի «Ալեքսանդր Պեչերսկի։ Ճեղքում դեպի անմահություն» գրքի համառոտ բովանդակությունում։ Ֆիլմն ստեղծվել է «Патриот Продакшнс» ստուդիայում։

Սյուժե խմբագրել

Ֆիլմի հիմքում ընկած է իրական պատմություն, որ տեղի է ունեցել 1943 թվականին օկուպացված Լեհաստանի տարածքում՝ նացիստական Սոբիբոր մահվան ճամբարում։ Ֆիլմի գլխավոր հերոսը խորհրդային հրեա Ալեքսանդր Պեչերսկին է (Կոնստանտին Խաբենսկի), որ ինտենդանտ է, բանակային մատակարարող, ունի լեյտենանտի կոչում։ 1943 թվականի հոկտեմբերին նա գերի է ընկնում և հայտնվում Սոբիբոր համակենտրոնացման ճամբարում, ուր հրեաներին տանում էին արդեն ոչ թե աշխատեցնելու, այլ գազի խցիկներում ոչնչացնելու նպատակով։ Ալեքսանդրը, որ հոգով ուժեղ և բարոյապես անընկճելի անձնավորություն էր, հաջողվում է երեք շաբաթվա ընթացքում ծրագրել ինտերնացիոնալ ապստամություն Արևմտյան Եվրոպայից և Լեհաստանից բերված կալանավորների մասնակցությամբ։ Այդ ապստամբությունը դարձել է միակ հաջողվածը պատերազմի ամբողջ ընթացքում, և ավարտվել է նացիստական մահվան ճամբարից կալանավորների զանգվածային փախուստով։

Դերերում խմբագրել

Նկարահանող անձնակազմ խմբագրել

  • Սցենարի հեղինակներ՝ Կոնստանտին Խաբենսկի Ալեքսանդր Ադաբաշյանի, Անդրեյ Նազարովի և Աննա Չեռնիկովայի մասնակցությամբ
  • Բեմադրող ռեժիսոր՝ Կոնստանտին Խաբենսկի
  • Բեմադրող օպերատոր՝ Ռամունաս Գրեյչյուս
  • Կոմպոզիտոր՝ Կուզմա Բոդրով
  • Բեմադրող նկարիչ՝ Յուրգիտա Գերդվիլայտե
  • Հագուստների նկարիչ՝ Գուլնարա Շախմիլովա
  • Գրիմի նկարիչ՝ Մարիա Նովիկովա
  • Պրոդյուսերներ՝ Էլմիրա Այնուլովա, Գլեբ Ֆետիսով, Մարիա Ժուրոմսկայա, Կյաստուտիս Դրասդաուսկաս (գծային), Ալեքսանդր Զվյագինցև (կրեատիվ), Իվան Վասիլև (կրեատիվ), Մարիա Միխայլովա (գործադիր)

Ստեղծում խմբագրել

Ֆիլմն ստեղծվել է Իլյա Վասիլևի «Ալեքսանդր Պեչերսկի։ Ճեղքում դեպի անմահություն» գրքի հիման վրա[2]։ Ֆիլմի աշխատանքային վերնագիրն է՝ «Լեգենդ փախուստի մասին»։ Սկզբում ֆիլմի ռեժիսորը եղել է Անդրեյ Մալյուկովը[3]։ Ապա նրան փոխարինել է գլխավոր դերակատար Կոնստանտին Խաբենսկին, որի համար այն դարձել է ռեժիսորական նորամուտ[4]։

Ավելի ուշ Կոնստանտին Խաբենսկին «ԿինոՊոիսկին» տված հարցազրույցում հերքել է այն տեղեկությունը, թե սկզբում ֆիլմի ռեժիսոր նշանակվել է Մալյուկովը՝ բացատրելով դա նրանով, որ իրեն սկզբում հրավիրել են որպես դերասան, իսկ ռեժիսորն այդ ժամանակ վերջնականապես հաստատված չի եղել։ Խաբենսկին կատակել է. «Եթե չգտնեք արժանավոր մեկին, ֆիլմը կնկարահանեմ ես»։ Այդ արտահայտությունը լուրջ է ընդունվել պրոդյուսերների կողմից։ Խաբենսկին սկզբում հրաժարվել է ռեժիսորի աթոռից, բայց հետո տվել է իր համաձայնությունը։ Իսկ Մալյուկովը մնացել է ֆիլմի գեղարվեստական ղեկավար, և նրա խորհուրդներն օգտակար են եղել Խաբենսկու համար, որն իր առաջին քայլերն էր անում որպես ռեժիսոր։

Հիմնական նկարահանումներն անցկացվել են Լիտվայում, որտեղ կառուցվել են համակենտրոնացման ճամբարի դեկորացիաներ Սոբիբորում հնագիտական պեղումների մասնակիցների գծագրերի հիման վրա[3]։

Պրեմիերա խմբագրել

Ռուսաստանում ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է 2018 թվականի հունվարի 29-ին՝ Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվան և Լենինգրադը ֆաշիստական շրջափակումից լիակատար ազատագրելու տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ, որ անցկացվել է Հրեական թանգարան և հանդուրժողականության կենտրոնում։ Ցուցադրությանը ներկա են եղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, ֆիլմի ստեղծագործական խումբը[5]։ Համաշխարհային պրեմիերան կայացել է 2018 թվականի ապրիլի 23-ին Վարշավայում։ Ֆիլմի առաջին ռուսական ցուցադրությունը կայացել է ապրիլի 24-ին Ալեքսանդր Պեչերսկու հայրենի քաղաքում՝ Դոնի Ռոստովում։

Ֆիլմի հեռուստատեսային պրեմիերան կայացել է 2018 թվականի հունիսի 14-ին Ռուսաստանի Առաջին ալիքով[6]։

Քննադատություն խմբագրել

Ֆիլմն արժանացել է միջին գնահատականի ռուս կինոքննադատների կողմից։ Megacritic կայքում միջին միավորը կազմել է հնարավոր 10-ից 7,0՝ հիմնված 26 գրախոսությունների վրա[7]։ «Новая газета» թերթից Լարիսա Մալյուկովան ֆիլմին տվել է 10 հնարավորից 8 միավոր[8]։

Մրցանակներ խմբագրել

  • Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության մրցանակ մշակույթի և արվեստի բնագավառում (2018)[9]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «СОБИБОР: кассовые сборы, о фильме» (ռուսերեն). www.kinometro.ru. Վերցված է 2018 թ․ փետրվարի 13-ին.
  2. Собибор
  3. 3,0 3,1 «В Литве начались съемки «Легенды о побеге» с Хабенским и Ламбертом». РИА Новости. 5 сентября 2016. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
  4. Елена Пальмер (13 ноября 2017). «В Лос-Анджелесе оценили российские фильмы». Известия. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
  5. Мероприятие, посвящённое дню памяти жертв Холокоста и годовщине снятия блокады Ленинграда / kremlin.ru, 29.01.2018
  6. «На Первом канале состоится телевизионная премьера «Собибора» спустя месяц после проката"». vokrug.tv. 2018 թ․ հունիսի 5.
  7. «Собибор» (ռուսերեն). Megacritic. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  8. Лариса Малюкова (2018 թ․ ապրիլի 30). «Научили евреев убивать» (ռուսերեն). Новая газета. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  9. «В Театре Армии состоялась церемония награждения лауреатов премии Минобороны России в области культуры и искусства». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 6-ին.

Արտաքին հղումենր խմբագրել