Սննդային թունավորումներ

Սննդային թունավորումներ, հիվանդություններ, որոնք առաջանում են բակտերիային թույներ պարունակող կամ թունավոր խառնուրդներով աղտոտված սննդամթերքների օգտագործումից։

Սննդային թունավորումներ
Տեսակհիվանդություն
Պատճառfood-borne transmission?[1][2][3] և food contaminant?[1][2][3][…]
Հիվանդության ախտանշաններորովայնային ցավ[3], լուծ[3], գլխացավ[3], փսխում[3] և թունավորում
ԲուժաքննությունԱրյան ընդհանուր հետազոտություն[3] և մանրէաբանական կուլտուրա
Բժշկական մասնագիտությունբժշկական թունաբանություն[4]
ՀՄԴ-9005.9
Բուժումդետոքսիկացիա, oral rehydration solution?, Q4532072?, intravenous fluid replacement?, սիմպտոմատիկ բուժում և Ստամոքսի լվացում
 Foodborne illness Վիքիպահեստում

Սննդային թունավորումների տեսակները խմբագրել

 
Թունավոր սնկեր

Բակտերիային ծագման սննդային թունավորումներն անվանում են սննդային տոքսիկո-ինֆեկցիաներ, երբ թունավորման երևույթների զարգացմանը մասնակցում են օրգանիզմ ներթափանցած կենդանի մանրէները, և տոքսիկոզներ՝ երբ թունավորումը պայմանավորված է սննդամթերքի մեջ միկրոբի արտադրած թույներով (օրինակ՝ բոտուլիզմ, ստաֆիլակոկային թունավորումները

Թունավորման տեսակը Թունավորման ենթատեսակը Հիվանդության պատճառային գործոն
Միկրոբային Տոքսիկո-ինֆեկցիաներ Էնտերոկոկեր, բացիլներ, վիբրիոններ և այլ միկրոօրգանիզմներ
Տոկսիկոզներ Բակտերիալ տոկսիկոզներ ստաֆիլակոկներ և բոտուլիզմի ցուպիկ
Միկոտոկսիկոզներ Մանրադիտակային սնկեր, ասպերգիլլներ, սպորներ և այլն
Ոչ միկրոբային Թունավորումներ ըստ բնույթի թունավոր սննդով Բուսական սնունդ թունավոր սնկեր, վայրի թունավոր բույսեր և այլն
Կենդանական սնունդ մարինկա ձկի ձկնկիթը, կաթ, փշամորթներ և այլ ձկների տեսակներ
Թունավորում այն սննդով որը թունավոր է որոշ պայմաններում Բուսական սնունդ կորիզավոր պտուղների դառը կորիզներ, հում լոբի, ծլած կարտոֆիլ
Կենդանական սնունդ լյարդ, ձկնկիթ, գայլաձուկ և այլն

[5][6]

Թունավորումների պատճառներ խմբագրել

 
Թունավոր հատապտուղ

Ոչ բակտերիային սննդային թունավորումի պատճառ կարող են դառնալ թունավոր սնկերը, որոշ թունավոր բույսեր, առանձին պտուղների (նուշ, ծիրան, դեղձ և այլն) դառը կորիզները, ձկների որոշ թունավոր տեսակներ (մարինկա և այլն) և խավիարը։ Թունավորումներ լինում են հացից և հացամթերքներից, եթե պարունակում են մոլախոտերի թունավոր սերմեր (օրինակ, սննդաթունային ալեյկիան), թունաքիմիկատներից, երբ դրանց մնացորդային քանակները գերազանցում են թույլատրվող նորմաները, ծանր մետաղներից (կապար, պղինձ, ցինկ), որոնք որոշակի պայմաններում անցնում են ամանեղենից, սննդարտադրության մեջ կիրառվող որոշ նյութերից (նիտրատներ, նիտրիտներ և այլն)։ Սննդային թունավորումների կլինիկական պատկերը պայմանավորված է ներմուծված թույնի բնույթով, քանակով, ինչպես նաև օրգանիզմի դիմադրողականությամբ։

Թունավորումների ախտանիշներ խմբագրել

 
Թունավոր հատապտուղ

Մեծ մասամբ սննդային թունավորումներն ունեն սուր սկիզբ, կարճ գաղտնի շրջան և ուղեկցվում են ստամոքսաաղիքային համակարգի գործունեության խանգարումներով (մետաղական համ բերանում, սրտխառնոց, փսխում, լուծ կամ փորկապություն, ցավեր որովայնում)։ Որոշ թունավորումների ժամանակ գերակշռում են կենտրոնական նյարդային համակարգի ախտահարման երևույթները՝ գլխացավ, գլխապտույտ, երբեմն զառանցանք, գիտակցության կորուստ, ցնցումներ, արյան ճնշման անկում և այլն։ Դժգույն սնկից և որոշ մոլախոտերից թունավորումների ժամանակ նկատվում է լյարդի ախտահարում և դեղնուկ։ Ոչ բակտերիային ծագում ունեցող թունավորումների և տոքսիկոզների ժամանակ, ի տարբերություն տոքսիկո-ինֆեկցիաների, ջերմաստիճանի բարձրացում չի նկատվում։

Թունավորումների ախտորոշում խմբագրել

 
Բոտուլիզմի ցուպիկ

Սննդային թունավորումների մի մասը խիստ վտանգավոր է և կարող է ունենալ մահացու ելք, ուստի հիվանդները պարտադիր պետք է գտնվեն բժշկի հսկողության տակ։

Առաջին օգնությունը թունավորումների ժամանակ խմբագրել

Առաջին օգնությունը ստամոքսաաղիքային համակարգից թունավոր սննդի մնացորդների հեռացումն է (ստամոքսի լվացում, մաքրող հոգնաներ, լուծողական միջոցներ)։ Բուժումը կախված է թունավորում առաջացնող պատճառից։

Թունավորումների կանխարգելումը խմբագրել

Հասարակական սննդի ձեռնարկություններում սանիտարական խիստ հսկողություն և բնակչության մեջ այդ ուղղությամբ անհրաժեշտ գիտելիքների պրոպագանդում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://tx.fhir.org/snomed/20611000087101/?type=snomed&id=75258004
  2. 2,0 2,1 Microsoft Academic — 2016.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 eMedicine — 1996.
  4. Deutsche Nationalbibliothek Record #4034915-9 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. КЛАССИФИКАЦИЯ ПИЩЕВЫХ ОТРАВЛЕНИЙ(утв. N 2436-81 от 30.07.81 г.)
  6. Степанова Ирина Владимировна Санитария и гигиена питания: учебное пособие. — СПб: Троицкий Мост, 2010. — 224 с. — 1000 экз. — ISBN 978-5-904406-08-0
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սննդային թունավորումներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 483