Սյու Գարդներ (անգլ.՝ Sue Gardner, մայիսի 11, 1967(1967-05-11)[1][2], Բրիջթաուն, Բարբադոս[4])[5], կանադացի լրագրող։ 2007 թվականի դեկտեմբերից 2014 թվականի մայիսը Վիքիմեդիա Հիմնադրամի գործադիր տնօրեն (նրան հաջորդում է ազգությամբ ռուս Լայլա Տրետիկովը)[6]։ Ավելի շուտ Société Radio-Canada կազմակերպության CBC.ca վեբ-կայքում աշխատել է տնօրենի պաշտոնում։

Սյու Գարդներ
անգլ.՝ Sue Gardner
Դիմանկար
Սյու Գարդները 2013 թվականին Վիքիմանիայի ժամանակ
Ծնվել էմայիսի 11, 1967(1967-05-11)[1][2] (56 տարեկան)
ԾննդավայրԲրիջթաուն, Բարբադոս
Քաղաքացիություն Կանադա
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՌայերսոնի անվան համալսարան
Մասնագիտությունլրագրող, գրող, գործարար և մենեջեր
ԱշխատավայրWikimedia[3], Société Radio-Canada և The Tor Project, Inc?
Զբաղեցրած պաշտոններՎիքիմեդիա Հիմնադրամի գործադիր տնօրեն և trustee?
Պարգևներ և
մրցանակներ
Կայքsuegardner.org
 Sue Gardner Վիքիպահեստում

2012 թվականին Սյու Գարդները որպես աշխարհի ամենաազդեցիկ կին Forbes ամսագրում գրավել է 70-րդ հորիզոնականը[7]։ 2013 թվականին նա միացել է Global Voices Online բլոգերների միությանը[8]։ 2015 թվականի մայիսին հետազոտական-կրթական շահույթ չհետապնդող Tor Project կազմակերպությունը հրապարակել է, որ Գարդները աջակցելու է իրենց երկարաժամկետ կազմակերպական ստրատեգիայի զարգացմանը[9]։

Կենսագրություն խմբագրել

Գարդները ծնվել է Բարբադոսում[4]։ Մեծացել է Կանադայի Օնտարիո նահանգի Port Hope քաղաքում, Կանադայի անգլիկան եկեղեցու նախարարի և դպրոցի տնօրենի դուստրն է[10]։ Լրագրողի կոչում է ստացել Կանադայի Ռեյերսոնի համալսարանում[10]։

Կարիերա խմբագրել

Լրագրողի կարիերա խմբագրել

Գարդներն սկսել է իր լրոգրողական կարիերան 1990 թվականից Կանադայի Broadcasting Corporation (CBC) ռադիոյում As It Happens ծրագրով և CBC ռադիոյում ավելի քան մեկ տասնամյակ աշխատել է որպես պրոդյուսեր և թղթակից։ Newsworld International-ում աշխատել է կենտրոնանալով փոփ մշակույթի և սոցիալական հարցերի վրա[11]։

2006 թվականին Կլոդ Գալիփը փոխարինեց CBC-ի գլխավոր տնօրենի պաշտոնով[12][13]։

Վիքիմեդիա Հիմնադրամում խմբագրել

 
Սյու Գարդները 2013 թվականի փետրվարին:

2007 թվականի մայիսին հեռացել է CBC-ից և սկսել համագործակցությունը Վիքիմեդիա Հիմնադրամի հետ որպես կառավարման գծով խորհրդական[14]։ 2007 թվականի դեկտեմբերից հիմնադրամում սկսել է աշխատել որպես գործադիր տնօրեն[15]։

Երկու տարի անց նա դարձավ հիմնադրամի լիարժեք տնօրեն։

2013 թվականին Ռեյերսոնի համալսարանի կողմից Սյուն ստանում է իր պատվավոր դոկտորի կոչումը[16][17]։

2014 թվականին հունիսի 1-ից Վիքիմեդիա Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնել է Լայլա Տրետիկովը[6][18][19][20]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://edramar.com/Wikimedia-Foundation-Executive-Director-Sue-Gardner%E2%80%99s-
  2. 2,0 2,1 http://cn.ieonline.microsoft.com/knows/Sue%20Gardner
  3. Staff and contractors - Wikimedia Foundation Governance Wiki
  4. 4,0 4,1 «US Power Women Born Abroad». Forbes. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 10-ին.
  5. «Sue Gardner's Blog: About». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 29-ին.(անգլ.)
  6. 6,0 6,1 Vreede, Jan-Bart de. «Announcing our new Executive Director: Lila Tretikov». Wikimedia blog. Վերցված է 2014 թ․ մայիսի 5-ին.
  7. The World's 100 Most Powerful Women, Sue Gardner. Forbes. Accessed August 23, 2012.
  8. Ivan, Sigal. «Wikimedia's Sue Gardner Joins Global Voices Board». Global Voices Online. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 17-ին.
  9. arma. «Sue Gardner and the Tor strategy project». Tor Project Blogs. Վերցված է 2015 թ․ մայիսի 11-ին.
  10. 10,0 10,1 Wikipedians do it for love. Really Արխիվացված 2011-12-30 Wayback Machine. Globe and Mail. July 26, 2010
  11. From the Lavin Agency's profile Արխիվացված 2014-02-03 Wayback Machine.
  12. Perkins, Tara (2006 թ․ հուլիսի 19). «CBC clicks online by Tara Perkins». Friends of Canadian Broadcasting. Toronto Star. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 7-ին.
  13. Ouimet. «Does CBC.ca run itself?». The Tea Makers. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 7-ին.
  14. Wikimedia Foundation press release, June 27, 2007.
  15. "Sue Gardner Hired as Executive Director", Wikimedia Foundation press release. December 3, 2007
  16. «Ken Dryden, Deepa Mehta among honorary doctorate recipients at convocation». Ryerson Today. Ryerson University. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 1-ին.
  17. «Honorary Doctorates - Convocation - Ryerson University». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 3-ին.
  18. Please welcome Lila Tretikov, the Wikimedia Foundation's new ED Jan-Bart de Vreede, Wikimedia Foundation Board of Trustees, 1 May 2014.
  19. «Wikipedia's New Chief: From Soviet Union to World's Sixth-Largest Site». The Wall Street Journal. Վերցված է 2014 թ․ մայիսի 5-ին.
  20. Cohen, Noam. «Open-Source Software Specialist Selected as Executive Director of Wikipedia». New York Times. Վերցված է 2014 թ․ մայիսի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Հարցազրույցներ խմբագրել