Սյուզան Ջին Սիլվեր (անգլ.՝ Susan Jean Silver[1], հուլիսի 17, 1958(1958-07-17), Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ[2]), ամերիկացի երաժշտական մենեջեր և ձեռնարկատեր, առավել հայտնի է որպես Soundgarden, Alice in Chains և Screaming Trees սիեթլյան ռոք խմբերի մենեջեր[3][4]։ Բացի այդ Սիլվերը Susan Silver Management ընկերության[5] և The Crocodile ակումբի սեփականատերն է։ Նախկին ամուսինը եղել է Քրիս Քորնելը։

Սյուզան Սիլվեր
անգլ.՝ Susan Silver
Ծնվել էհուլիսի 17, 1958(1958-07-17) (65 տարեկան)
ԾննդավայրՍիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՎաշինգտոնի համալսարան
Մասնագիտությունգործարար, երաժշտական մենեջեր, երաժշտական պրոդյուսեր և ձեռնարկատեր
ԱմուսինՔրիս Քորնել

Կենսագրություն խմբագրել

Սյուզանը ծնվել է 1958 թվականի հուլիսի 17-ին Սիեթլում, Վաշինգտոն նահանգ՝ Սեմյուել և Էմոջին (Ջին) Սիլվերների ընտանիքում։ Նա երեք երեխաներից ավագն է։ Չինարեն է սովորել Վաշինգտոնի համալսարանում[6]։

Երաժշտական մենեջերի իր կարիերան սկսել է 1983 թվականին։ Առաջին համագործակցությունը եղել է սիեթլյան The U-Men և First Thought խմբերի հետ։ 1985 թվականին Սիլվերը ծանոթացել է Soundgarden խմբի երաժիշտների հետ, որի վոկալիստը նրա այն ժամանակվա ընկեր Քրիս Քորնելն էր, իսկ արդեն հաջորդ տարի դարձել է խմբի մենեջեր։ Միևնույն ժամանակ Սյուզանը նաև սիեթլյան մեկ այլ խմբի՝ Screaming Trees-ի մենեջերն էր։ Բացի ռոք խմբերի հետ համագործակցությունից, Սիլվերն աշխատել է John Fluevog ֆիրմայի կոշիկի խանութի ղեկավար[7]։ Մի քանի տարի անց խանութը շատ հայտնի է դարձել, քանի որ այնտեղ վաճառվում էին Dr. Martens ապրանքանիշի կոշիկները, որոնք հագնում էին սիեթլյան մի քանի գրանջ խմբերի երաժիշտներ։ Այս խանութի աշխատակիցներից ևս մեկը Քևին Մարտինն էր` Candlebox-ի ապագա վոկալիստը։

1988 թվականին Սիլվերը ծանոթացել է երաժշտական մենեջեր Քելլի Քյորթիսի հետ, որի ընկերը՝ Քեն Դինսը, Alice in Chains-ի մենեջերն էր։ Նա Սյուզանին նվիրել է այդ խմբի ստեղծագործությունների ձայներիզը, որը նրան շատ է դուր եկել[8]։ Դրանից կարճ ժամանակ անց գնացել է նրանց համերգին, որն իր դրայվով մեծ տպավորություն է թողել։ Երբ Քյորթիսը հետաքրքրվել է Mother Love Bone խմբի հետ համագործակցությամբ, Դինսը որոշել է, որ այլևս չի ցանկանում աշխատել Alice in Chains-ի հետ, այդ իսկ պատճառով նա առաջարկել է Սիլվերին և Քերթիսին՝ դառնալու նրանց մենեջերները, որից հետո նրանք սկսել են համատեղ ղեկավարել խումբը։ Որոշ ժամանակ անց Քյորթիսն սկսել է աշխատել բացառապես Pearl Jam-ի հետ, իսկ Սիլվերը մնացել է Alice in Chains-ի միանձնյա մենեջեր։

Սիլվերը մասնակցել ռեժիսոր Դագա Պրեայի «Հայփ» վավերագրական ֆիլմի նկարահանումներին, որոնք նվիրված են եղել Սիեթլի երաժշտական բեմին[9]։

1990-ականներին Սիլվերի հաճախորդների թվում էին նաև Hater, Inflatable Soul[10], Crackerbox[11], Sweet Water[12] և Spong խմբերը։ Նա համագործակցել է նաև երգչուհի Քրիսթեն Բերիի և պրոդյուսեր Թերի Դեյթի հետ[4][13]։

1998 թվականին Սիլվերը հեռացել է երաժշտական բիզնեսից՝ իր ընտանիքին ավելի շատ ժամանակ հատկացնելու նպատակով։ 2005 թվականին Դեբորա Սեմերի՝ Ձայնագրման ակադեմիայի Խաղաղօվկիանոսյան հյուսիսարևմտյան բաժանմունքի նախկին գործադիր տնօրենի հետ նա հիմնել է նոր ընկերություն ՝ Atmosphere Artist Management-ը, որը մասնագիտացել է կառավարման և խորհրդատվության ոլորտում։ Նրանց առաջին հաճախորդը դարձել է Children of the Revolution երաժշտական-պարային խումբը[14]։

Alice in Chains-ի նրա նախկին սաները 1996-2005 թվականներին գրեթե ակտիվ չեն եղել[15]։ 2002 թվականին թմրանյութերի պատճառով նրանց վոկալիստ Լեյն Սթեյլիի մահից[16] հետո խումբը հանրության առջև հանդես է եկել միայն 2005 թվականի փետրվարին մի քանի հրավիրված վոկալիստների հետ բարեգործական համերգի ժամանակ[17]։ Սակայն որոշ ժամանակ անց երաժիշտները կապվել են Սիլվերի հետ և հայտնել նրան, որ ցանկանում են վերստեղծել Alice in Chains[18]։ Որպես նոր ֆրոնտմեն խումբ է հրավիրվել վոկալիստ Ուիլյամ Դյուվալը[19][20]։ 2009 թվականից սկսած Սիլվերը կառավարել է Alice in Chains-ը մենեջեր Դևիդ Բենվենիստի և նրա Velvet Hammer Management ընկերության հետ միասին[21]։

Բիզնես խմբագրել

2009 թվականից սկսած՝ Սիլվերը համարվում է սիեթլյան The Crocodile ակումբի համասեփականատեր՝ Alice in Chains-ի թմբկահար Շոն Քիննիի[22][23], Մարկուս Չարլզի (Capitol Hill Block Party փառատոնի կազմակերպիչը)[24], Փեգի Քյորթիսի և Portugal. The Man խմբի կիթառահար Էրիկ Խոուկի հետ։

2013 թվականին Rolling Stone ամսագրի խմբագրությունը The Crocodile-ը անվանել է Ամերիկայի լավագույն ակումբներից մեկը՝ այն համապատասխան վարկանիշի 7-րդ տեղում դնելով[25]։

Անձնական կյանք խմբագրել

1985 թվականին Սիլվերն սկսել է հանդիպել Քրիս Քորնելի՝ Soundgarden խմբի վոկալիստի հետ, որի մենեջերն է դարձել հանդիպումից մեկ տարի անց[26]։ 1990 թվականին նրանք ամուսնացել են[27]։ Քորնելը կնոջը նվիրել է իր դեբյուտային «Euphoria Morning» սոլո ալբոմի «Moonchild» երգը[28]։ 2000 թվականի հունիսին նրանք ունեցել են դուստր, որին անվանել են Լիլիան Ջին[29]։ 2004 թվականին զույգը բաժանվել է[30]։

2002 թվականին Alice in Chains-ի վոկալիստ և կիթառահար Ջերի Քանթրելլին մամուլի ասուլիսի ժամանակ խնդրել են անվանել իր անձնական հերոսներին։ Այլ կանանց շարքում նա նշել է Սիլվերին[31]։ 2012 թվականի մայիսի 31-ին MusiCares MAP Fund Benefit-ի արարողության ժամանակ նրա ելույթի ընթացքում, որտեղ նա պարգևատրվել է Սթիվի Ռեյ Վոնի անվան մրցանակով, Քանթրելը նաև շնորհակալություն է հայտնել Սիլվերին այն բանի համար, որ նա այն մարդկանցից մեկն էր, որոնք օգնել են իրեն անցնել վերականգնողական փուլ և հաղթահարել թմրակախվածությունը[32]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. David De Sola (2015 թ․ օգոստոսի 4). «Alice in Chains: The Untold Story». Google Books (անգլերեն). Thomas Dunne Books. էջ 101.
  2. «Emmogene Molly (Jean) Silver». Legacy.com (անգլերեն). 2017 թ․ հունվարի 23. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  3. «Susan Silver». Stargate (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  4. 4,0 4,1 «Faces To Watch In '91 -- A Look At Up-And-Comers Who Will Be Helping To Shape The Arts This Year». The Seattle Times (անգլերեն). 1991 թ․ հունվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  5. «Recording Academy's Pacific Northwest Chapter Elects Leadership». Mix Online (անգլերեն). 2003 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  6. Jae-Ha Kim (1997 թ․ ապրիլի 27). «Susan Silver steers careers toward rock stardom». Chicago Sun-Times (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  7. Mark Yarm (2011 թ․ սեպտեմբերի 6). «Everybody Loves Our Town: An Oral History of Grunge». Google Books (անգլերեն). Three Rivers Press. էջեր 355–356. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  8. Mark Yarm (2011 թ․ սեպտեմբերի 6). «Everybody Loves Our Town: An Oral History of Grunge». Google Books (անգլերեն). Three Rivers Press. էջ 177. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  9. «Hype! Film». hypethemovie.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  10. «Soundgarden: New Metal Crown». Google Books (անգլերեն). 1995 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  11. «Inflatable Soule Is Band That Is On Its Way Up». The Seattle Times (անգլերեն). 1994 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  12. «Chris Cornell, Searching for Solitude». Pitchfork (անգլերեն). 2017 թ․ մայիսի 19. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  13. «Kristen Barry». These Streets (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  14. «Susan Silver creates Atmosphere Artist Management». seattlepi.com (անգլերեն). 2005 թ․ հունվարի 6. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  15. Stephen Thomas Erlewine. — One of the moodiest and heaviest of Seattle's grunge bands in the '90s, the band mounted a successful 2010s comeback without late singer Layne Staley.«Alice in Chains Biography» (անգլերեն). AllMusic. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  16. «The Last Days of Layne Staley». Rolling Stone (անգլերեն). 2002 թ․ հունիսի 1. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  17. «Kinney drums up enthusiastic response for tsunami benefit». Seattle Post-Intelligencer. 2005 թ․ փետրվարի 17. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  18. «Putting The Band Back Together». PollstarPro (անգլերեն). 2010 թ․ փետրվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  19. «ALICE IN CHAINS Tap COMES WITH THE FALL's DUVALL For European Tour». Blabbermouth (անգլերեն). 2006 թ․ ապրիլի 5. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  20. «Interview with Alice In Chains: The Return». The Aquarian (անգլերեն). 2006 թ․ մարտի 8. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  21. «Alice In Chains Signs With Virgin/EMI». Blabbermouth.net (անգլերեն). 2009 թ․ ապրիլի 25. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  22. «Legendary Crocodile, the cradle of grunge, rocks into its next stage». The Seattle Times (անգլերեն). 2009 թ․ մարտի 21. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  23. Gillian G. Gaar (2010 թ․ փետրվարի 2). «Alice in Chains' Homecoming». Seattle Weekly (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  24. «The Return of The Crocodile». The Stranger (անգլերեն). 2009 թ․ մարտի 26. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  25. «The Best Clubs in America / 7. The Crocodile in Seattle». Rolling Stone (անգլերեն). 2013 թ․ մարտի 28. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  26. «Becoming Chris Cornell: Inside the Early Days of Soundgarden». Billboard (անգլերեն). 2017 թ․ մայիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  27. «Chris Cornell: His Rise to the Top of the Seattle Scene». People (անգլերեն). 2017 թ․ մայիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 22-ին.
  28. «Chris Cornell Talks 'Euphoria Morning' in 1999 SPIN Interview». SPIN Magazine (անգլերեն). 2017 թ․ մայիսի 18. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  29. «Chris Cornell Feels "Euphoria" With Newborn Daughter». MTV (անգլերեն). 2000 թ․ հուլիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  30. «Chris Cornell, Singer with Soundgarden and Audioslave, Dies at 52». Billboard (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  31. «Alice in Chains' Jerry Cantrell: "Layne Staley, Sean Kinney and Susan Silver are my heroes"». YouTube (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  32. «Jerry Cantrell Thanks Alice in Chains' Manager Susan Silver in his Stevie Ray Vaughan Award Speech». YouTube (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել