Սյուզաննա Թոմփսոն

ամերիկացի դերասանուհի

Սյուզաննա Թոմփսոն (անգլ.՝ Susanna Thompson, հունվարի 27, 1958(1958-01-27)[1], Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան հեռուստատեսության, բեմի և ֆիլմի դերասանուհի[2][3]։ Նա հայտնի է իր կատարած դերերով «Փոքրիկ հսկաները» (1994), «Միսսիսիպիի հոգիները» (1996), «Պատահական սրտեր» (1999) և «Ճպուռ» (2002) ֆիլմերում և Քերեն Սեմլերի դերով ABC հեռուստաալիքի դրամա «Նորից և կրկին» հեռուստասերիալում։ 2012 թվականից 2014 թվականներին Թոմփսոնը մարմնավորել է Մոիրա Քուինին The CW հեռուստաալիքի «Նետ» հեռուստասերիալում[4]։

Սյուզաննա Թոմփսոն
անգլ.՝ Susanna Thompson
Ծնվել էհունվարի 27, 1958(1958-01-27)[1] (66 տարեկան)
ԾննդավայրՍան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունՍան Դիեգոյի պետական համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի

Կարիերա խմբագրել

Փոմսոնը ստացել է Դրամատիկ մրցանակ իր Լուիզայի դերի համար «Շայնա Մեիդել»-ում։ Նա նաև ստացել է լավագույն դերասանուհի նոմինացիան «Աստծո Ագնես»-ում իր կատարած դերի համար San Diego Critics Circle-ի շրջանակներում։ Նա հայտնի է Քերեն Սեմլերի դերով «Նորից և կրկին» և Բորգ Քունի դերով «Աստղային ճամփա։ Վոյաջեր» հեռուստասերիալներում։ Նա նաև մարմնավորել է Դենիս Հայդեքերին «Լիճը» հեռուստաֆիլմում։

2006 թվականի հունվարին նա կատարել է երկրորդական դեր NBC հեռուստաալիքի «Դանիելի գիրքը» դրամայում։ 2006 թվականի նոյեմբերին նա մարմնավորել է Հոլիս Մանին CBS հեռուստաալիքի «NCIS» հեռուստասերիալում։ Նույն շաբաթվա ընթացքում նա նկարահանվել է «Առանց հետք»-ում։

Թոմփսոնը սկսել է նկարահանվել NBC«Արքաներ» հեռուստասերիալում, որը հիմնված է Դավիթի պատմության վրա[5]։ 2012 թվականից 2014 թվականներին մարմնավորել է Մոիրա Քուինին The CW հեռուստաալիքի «Նետ» հեռուստասերիալում։

Անձնական կյանք խմբագրել

Սան Դիեոգոյի համալսարանում Թոմփսոնը հասել է դրմայի բակալավրի աստիճանի[6][7]։ Նրա ամուսինը պրոֆեսոր է Սան Դիեգոյի համալսարանում։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմ խմբագրել

Տարի Անվանում Իրական անվանում Դեր Նշումներ
1992 Բեթի Բրոդռիքի պատմությունը A Woman Scorned: The Betty Broderick Story ընդունարանի աշխատող Հեռուստաֆիլմ
1992 Բեմբի Բեմբենեկի պատմությունը Calendar Girl, Cop, Killer? The Bambi Bembenek Story Քրիստինե Հեռուստաֆիլմ
1993 Դարանը Ուաքոյում Ambush in Waco: In the Line of Duty Մեգ Հեռուստաֆիլմ
1993 Երիտասարդների կոտորած Slaughter of the Innocents Քոնի Քոլինս
1994 Վրեժի գինը In the Line of Duty: The Price of Vengeance Հեռուստաֆիլմ
1994 Այլմոլորակայինների ազգ։ Մութ հորիզոն Alien Nation: Dark Horizon Լորին Քլարկ Հեռուստաֆիլմ
1994 Օկսանա Բաիուլ պատմությունը A Promise Kept: The Oksana Baiul Story Մարինա Բաուլ Հեռուստաֆիլմ
1994 Երբ տղամարդը սիրում է կնոջը When a Man Loves a Woman Ջանեթ
1994 Փոքրիկ հսկաներ Little Giants Փեթի Ֆլոյդ
1996 Ամերիկայի երազանքը America's Dream Բեթ Ան Հեռուստաֆիլմ
1996 Բերմունդյան եռանկյունի Bermuda Triangle Գրեյս Հեռուստաֆիլմ
1996 Միսսիսիպիի հոգիները Ghosts of Mississippi Փեգի Լոյդ
1997 Փառքի բոց In the Line of Duty: Blaze of Glory Սիլվիա Ուիթմոր Հեռուստաֆիլմ
1997 Լիճը The Lake Դենիս Հեյդեքեր Հեռուստաֆիլմ
1999 Քեյսիները The Caseys Հեռուստաֆիլմ
1999 Պատահական սրտեր Random Hearts Փեյթոն Վան Դեք Բրոեք
2000 Բարձր ցերեկ High Noon Էմի Քեյն Հեռուստաֆիլմ
2002 Ճպուռ Dragonfly Էմիլի Դարոու
2005 Ջեքի և Ռոզի բալլադը The Ballad of Jack and Rose Միրիամ Ռենս
2005 Բարև Hello Ռորի Կարճամենտրաժ ֆիլմ
2007 Հավաք The Gathering Էլաին Թաներ Հեռուստաֆիլմ
2007 Ամերիկյան ժամանց American Pastime Շիրլի Բուրել

Հեռուստատեսություն խմբագրել

Տարի Անվանում Իրական անվանում Դեր Նշումներ
1991 Մետաքսե սթոքինգ Silk Stalkings Սուսան Հարներ Սերիա. «Օդաչու»
1992 Քաղաքացիական պատերազմներ Civil Wars Սյուզան Ֆելան 2 սերիա
1992 Աստղային ճանապարհ։ Հաջորդ սերունդ Star Trek: The Next Generation Վարել Սերիա. «Հաջորդ փուլ»
1993 Աստղային ճանապարհ։ Հաջորդ սերունդ Star Trek: The Next Generation Ինմատե Ջայա Սերիա. «Մտածելակերպ»
1993 Ապացույց մարմիններ Bodies of Evidence Էլիզաբեթ ՄքՔարթի Սերիա. «Ֆլեշ և արյուն»
1993 Գաղտնի ֆայլեր The X-Files Միշել Գաներո Սերիա. «Տիեզերք»
1994 Լոս Անջելեսի օրենք L.A. Law Սյուզան Էլներ Սերիա. «Ցուրտը կտրում է»
1995 Նյու Յորքի ոստիկանություն NYPD Blue Ջոյս Նովակ 2 սերիա
1995 Աստղային ճանապարհ։ Խորը տիեզերք 9 Star Trek: Deep Space Nine Բժիշկ Լենարա Կան Սերիա. «Վերամիավորված»
1995 Դոկտոր Քուին, բժիշկ կին Dr. Quinn, Medicine Woman Անա Մարի Շիհան Սերիա. «Ֆիֆիի առաջին Սուրբ ծնունդը»
1997 Մռնչոց Roar Գուենեթ Սերիա. «Արշալույս»
1998 Որս Prey Ջեյն Դենիելս 2 սերիա
1998 Խաղացողներ Players Ջին Քամերուն Սերիա. «Հանելուկ»
1998 Մայքլ Հեյս Michael Hayes Միսիս Բոլանդ Սերիա. «Նվիրվածություն»
1999 Հույս Չիկագո Chicago Hope Ֆրանչեսկա 1 սերիա
1999-2000 Աստղային ճանապարհ։ Վոյաջեր Star Trek: Voyager Բորգ Քուին 4 սերիա
1999-2002 Նորից և կրկին Once and Again Քերեն Սեմլեր 49 սերիա
2002 Մթնշաղային գոտի The Twilight Zone Անի ՄաքԻնթոշ Սերիա. «Բարելավում»
2003 Օրենք ու կարգուկանոն։ Հատուկ կորպուս Law & Order: Special Victims Unit Բժիշկ Գրետա Հեինց Սերիա. «Մայր»
2003-04 Հանգիստ կյանք Still Life Շարլոտ Մորգան Չի հեռարձակվել. 5 սերիա
2005 Բժշկական հետաքննություն Medical Investigation Բժիշկ Քեյթ Եուինգ 3 սերիա
2005 Ջեյքը առաջընթացում Jake in Progress Էմա Թեյլոր Սերիա. «Ծնունդդ շնորհավոր»
2006-15 NCIS NCIS Հոլիս Ման Երկրորդական դեր. 8 սերիա
2006 Դանիելի գիրքը The Book of Daniel Ջուդիթ Ուեբսթեր 8 սերիա
2006 CSI: Հանցանքի վայր CSI: Crime Scene Investigation Ջենսի Քուփեր Սերիա. «Մարդասպան»
2006 Առանց հետք Without a Trace Սինթիք Նյուիրթ Սերիա. «Հաղթանակ»
2009 Արքաներ Kings Քուին Ռոզ Բենյամին 13 սերիա
2010 Սառը դեպք Cold Case Դայան Յաթես 3 սերիա
2012-16 Նետ Arrow Մոիրա Քուին Հիմնական դեր. 38 սերիա (1-2 սեզոն) Հրավիրված. (5 սեզոն)
2016 Տարաժամ Timeless Քարոին Փրեսթոն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Showtimes, reviews, trailers, news and more - MSN Movies». msn.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
  3. «Susanna Thompson Biography (1958–)». Film Reference. Վերցված է 2012 թ․ հունիսի 29-ին.
  4. «'Arrow' post mortem: Boss opens up about the shocking [spoiler]!». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
  5. Kings details, Վերցված է 2009 թ․ մարտի 15-ին
  6. «Susanna Thompson». TV Guide.
  7. «Susanna Thompson». BuddyTV.com. Վերցված է 2012 թ․ հունիսի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սյուզաննա Թոմփսոն» հոդվածին։