Սմոլնիի ինստիտուտ, ազնվական օրիորդների, կանանց միջնակարգ կրթական-դաստիարակչական առաջին հիմնարկությունը Ռուսաստանում։

Սմոլնիի ինստիտուտ

Հիմնադրվել է 1764 թվականին Պետերբուրգում, Եկատերինա II-ի ցուցումով, պալատական վերնախավի աղջիկների համար (200 սանուհի)։ 1765 թվականին Սմոլնիի ինստիտուտին կից բացվել է ոչ ազնվական ծագում ունեցողների (բացառությամբ ճորտ գյուղացիների) բաժանմունք, 1848 թվականին՝ մանկավարժական դասարան։ Ոչ ազնվական ծագում ունեցողների բաժանմունքը վերակառուցվել է որպես Սանկտ-Պետերբուրգյան Ալեքսանդրյան ուսումնարան։ 1859-1862 թվականներին դասարանների տեսուչ է եղել Ուշինսկին։ Սմոլնիի ինստիտուտն հավասարազոր էր իգական գիմնազիային։ 1917 թվականին սանուհիները փոխադրվել են այլ ուսումնական հաստատություններ, իսկ Սմոլնիի ինստիտուտի շենքում տեղավորվել են իշխանության հեղափոխական օրգանները։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 470