Սմոգ (անգլերեն՝ smog, smoke, ծուխ, ծխել և fog - մառախուղ), մթնոլորտի խիստ աղտոտվածությունը արդյունաբերական արտանետվածքներով։

Սմոգ և արևային օր՝ տասն օրվա տարբերությամբ

Սմոգի առաջացմանը նպաստում են մթնոլորտի ջերմային ինվերսիաները և մթնոլորտային բարձր ճնշումն ու քամու բացակայությունը, որոնց հետևանքով թուլանում է տուրբուլենտ դիֆուզիան և արտանետվածքները չեն նոսրանում։ Վնասակար նյութերի բարձր պարունակության դեպքում առաջանում է թունավոր սմոգ, որը կարող է գրավել մեծ տարածություններ և տևել մի քանի օր։ Հայտնի են թունավոր մառախուղով մարդկանց զանգվածային թունավորման դեպքեր Բելգիայի Juiuiu գետի հովտում։ Սմոգի մյուս տեսակը պայմանավորված է օդում ֆոտոքիմիական ռեակցիաներով, որոնք խթանվում են արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներով և տեղի են ունենում այն նյութերի (օրինակ, օզոն, օրգանական պերօքսիդներ, ազոտի օքսիդներ, ազատ ռադիկալներ և այլն) մասնակցությամբ, որոնց կլանման սպեկտրը գտնվում է 290-400 նմ տիրույթում։ Նշված նյութերը մեծ քանակությամր պարունակվում են ավտոտրանսպորտի, նավթաքիմիական և քիմիական մի շարք ձեռնարկությունների արտանետվածքներում։ Ֆոտոքիմիական սմոգի ժամանակ առաջացած նյութերը և բացասական ազդեցություն են թողնում մարդու շնչառական ֆունկցիայի, սիրտանոթային համակարգի վրա։ Սմոգի ընդհանուր թունավոր ազդեցությունն արտահայտվում է նաև բուսականության վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 468