«Սղոց» (անգլ.՝ Saw), ամերիկա-ավստրալիական, սարսափ-թրիլեր ժանրի ֆիլմ։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2004 թվականի հունվարի 19-ին։ Թրիլերը շատ դուր եկավ հանդիսատեսին և Հոկտեմբերի 29-ին դուրս եկավ մեծ վարձույթ։ Առաջին հանգստյան օրերին ֆիլմը հավաքեց 18 մլն դոլար (ընդ որում` բյուջեն կազմել էր 1,2 մլն դոլար), իսկ ընդհանուր շահույթը կազմեց $103 096 345, որոնցից ԱՄՆ-ում` $55 185 045, մնացած երկրներում` $47 911 300: Ֆիլմի ունեցած մեծ հաջողությունից հետո անմիջապես որոշում ընդունվեց նկարահանել սիքվելը, որին էլ հաջորդեց ամբողջ ֆիլմաշարը։

Սղոց
անգլ.՝ Saw
Երկիր ԱՄՆ
Ժանրgore?, սարսափ ֆիլմ[1][2] և քրեական ֆիլմ
Թվականհոկտեմբերի 5, 2004, 2003, հունվարի 19, 2004, փետրվարի 3, 2005[3], մարտի 4, 2005 և 2004
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋեյմս Վան[4][5][6][…]
ՊրոդյուսերԳրեգ Հոֆման, Մարկ Բուրգ և Օրեն Կաուլզ
Սցենարի հեղինակԼի Ուոննել[7] և Ջեյմս Վան
ԴերակատարներՔերի Էլվես[1][5][6][…], Դենի Գլովեր[1][5][6][…], Մոնիկա Փոթեր[8][9], Մայքլ Էմերսոն[9], Քեն Լյուն[6][8][9], Տոբին Բել[5][8][7][…], Լի Ուոննել[1][6][8][…], Բենիտո Մարտինես[9], Շոունի Սմիթ[8][7][9], Մաքենզի Վեգա[9], Դինա Մեյեր[8][7][9], Նեդ Բելամի[9] և Ալեքսանդրա Բոքյուն Չուն
ՕպերատորDavid Armstrong?
ԵրաժշտությունՉարլի Կլոուզեր
ՄոնտաժՔևին Գրոտերգ
ԿինոընկերությունEvolution Entertainment? և Twisted Pictures
Տևողություն103 րոպե
Բյուջե1 200 000 $
Շահույթ103 100 000 $
Պաշտոնական կայքէջ

Կարգախոսները խմբագրել

  • «Ամեն հատվածը հանելուկ էր...»
  • «Որքա՞ն արյուն կթափես ողջ մնալու համար»
  • «Շատ արյուն կլինի»
  • «Ես ուզում եմ խաղալ քեզ հետ»
  • «Ապրիր կամ մեռիր։ Ընտրությունը քոնն է»[10]։

Սյուժեն խմբագրել

Երիտասարդ տղան` Ադամն արթնանում է ինչ-որ սենյակում, որտեղ հայտնաբերում է իրեն` շղթայով կապված երկաթե խողովակին։ Ադամին թվում է, թե նա մահացել է, սակայն սենյակի մյուս անկյունից մի ուրիշ տղամարդ (Լոուրենս) ասում է, որ դա այդպես չէ։ Պարզվում է, որ նա նույնպես գտնվում է Ադամի կարգավիճակում` շղթայված խողովակին։ Նրանց ուշադրությունը գրավում է սենյակի կենտրոնում, արյան մեջ ընկած դիակը։ Լոուրենսն ու Ադամը սկսում են մտածել, թե ինչպես կարող են դուրս գալ այդ սենյակից, սակայն, գտնելով ձայներիզն ու լսելով այն, հասկանում են, որ դա այդքան էլ անցավ չի լինելու...

Դերերում խմբագրել

Դերասան Կերպար
Թոբին Բելլ Ջոն Կրամեր/Նախագծող
Լի Ուոնել Ադամ Սթենհայթ-Ֆոքներ
Քերի Էլվես Լոուրենս Գորդոն
Դենի Գլովեր Դեվիդ Թեփ
Քեն Լյուն Սթիվեն Սինգ
Դինա Մեյեր Էլիսոն Քերրի
Մայքլ Էմերսոն Զեփ Հինդլ
Շոունի Սմիթ Ամանդա Յանգ
Մայք Բաթերս Փոլ Լեյխի
Փոլ Գութրեխտ Մարկ Ուիլսոն
Մոնիկա Փոթեր Էլիսոն Գորդոն
Մաքենզի Վեգա Դայանա Գորդոն
Ալեքսանդրա Բոքին Չան Կառլա
Բենիտո Մարտինես Բրեթ
Նեդ Բելամի Ջեֆ Ռայդենհոր
Օրեն Քոուլս Դոննի Գրեկո

Ստեղծման պատմությունը խմբագրել

Նախքան նկարահանումների մեկնարկը խմբագրել

Ֆիլմի սցենարիստներ Ջեյմս Վանը և Լի Ուոնելը ծանոթացել էին Մելբուրնի կինոդպրոցում։ Որպես դիպլոմային աշխատանքներ նրանք գրել էին «Սղոց» ֆիլմի սցենարը և դրա հիման վրա նկարահանել էին կարճամետրաժ ֆիլմ (այն շատ նման էր Ամանդայի հատվածին, միայն Շոունի Սմիթի փոխարեն այնտեղ խաղացել է Լի Ուոնելը)։ Նրանց ղեկավարն այնքան էր տպավորված տեսածով, որ ուղարկեց այն Հոլիվուդ։ Ուղարկեց և մոռացավ։ Մի քանի ամիս անց նամակ եկավ, որում ասվում էր, որ Վանին և Ուոնելին հրավիրում էին իրենց սցենարով ֆիլմ նկարահանելու։ Ֆիլմի պրոդյուսերներ դարձան Գրեգ Հոֆմանը, Փիթեր Բլոքը, Լարք Բերնինին, որոնք նախկինում աշխատել էին միայն անիմացիոն և մանկական ֆիլմերի վրա։ Նրանք այս հետաքրքիր սցենարից չեն նկարահանում հասարակ թրիլեր հեռուստատեսությամբ ցուցադրելու համար, այլ թույլ են տալիս դեբյուտանտներին նկարահանել այն, ինչ իրենք են ուզում։ Ֆիլմի նկարահանումներին նախապատրաստումը տևել է հինգ օր։ Ոչ մի փորձ չէր նախատեսվում, դերասանները ստիպված էին խաղալ զրոյից։ Ըստ DVD մեկնաբանության` Վանի և Ուոնելի գիշերային մղձավանջները ֆիլմի սարսափելի տեսարաններից մեծ մասի հիմքն էին։

Քասթինգ խմբագրել

Քասթինգի գործակալ Էմի Լիպենսը հետաքրքրվեց Ջեյմս Վանից, թե ում նա կցանկանար տեսնել Ամանդայի դերում։ Վանն առանց մտածելու տվեց Շոունի Սմիթի անունը, որին սիրահարված էր պատանի հասակում։ Մի քանի օր հետո, ի անակնկալ Ջեյմսի, Էմին հայտնեց, որ Շոունին համաձայնվել է խաղալ ֆիլմում։

Նկարահանումներ խմբագրել

Նկարահանումների համար ծախսվել է տասնութ օր, որից վեց օրը` զուգարանի տեսարանների վրա։ Քանի որ ֆիլմի բյուջեն սահմանափակ էր (1,2 մլն դոլար), նկարահանումները տեղի էին ունենում մեկ տաղավարում։ Հիմնական նկարահանումների մի մասը տեղի է ունեցել լքված պահեստում։ Անհրաժեշտ սենյակները վերանորոգել են այս կամ այն տեսարանների նկարահանումների համար։

  • Ադամի դերը կատարել է ֆիլմի սցենարիստ Լի Ուոնելը։ Ֆիլմում նա կատարել է ոչ միայն այդ դերը։ որոշ տեսարաններում նա ստիպված է եղել փոխարինել բացակայող դերասաններին։ Նկարահանումները ընթացել է այնպես, որ կադրում չերևան անձանց դեմքերը։ Այնպես որ, նա խաղացել է դետեկտիվ Սինգին` որսորդական հրացանով շենք մտնելիս, ինչպես նաև` Շոունի Սմիթի կերպարին` իր զոհին դանակահարելիս։ Որպեսզի պատի ստվերը նման լինի կնոջ ստվերի, Ուոնելը կեղծամ էր կրում։
  • Քերի Էլվեսը  «իրոք սղոցում էր» սեփական ոտքը, բայց այնքան ուժեղ էր շարժում ոչ սրած սղոցը, որ իրոք վնասվել էր։
  • Ամանդայի մեռյալ խցակցին խաղացել է Օրեն Քոուլեսը` ֆիլմի պրոդյուսերներից մեկը։
  • Զուգարանի տեսարանների նկարահանման ժամանակ դերասան Թոբին Բելը հրաժարվել է կեղծ  մարմնի օգտագործումից և ինքն է պառկել հատակին։

Ֆիլմի թողարկում խմբագրել

Քանի որ, բացառությամբ Դենի Գլովերի, ողջ դերասանական կազմը բաղկացած էր քիչ հայտնի կանադացի սերիալային դերասաններից, ֆիլմը չէր խոստանում լինել հաջողված և նախատեսվում էր անմիջապես հրատարակվել վիդեոյի համար, քանի որ բոլոր չափանիշներով ֆիլմը  «անկախ փոքրաբյուջե ֆիլմի» տիպիկ օրինակ էր։ Բայց Սանդենս կինոփառատոնում պրեմիերային ցուցադրության ժամանակ ֆիլմը շատ մեծ ազդեցություն ունեցավ։ Համաշխարհային վարձույթում հավաքելով $103 մլն` այն հայտնվեց բոլոր ժամանակների ամենաշահութաբեր ֆիլմերի յոթերորդ տեղում։ Տորոնտոյի կինոփառատոնում ֆիլմը փակեց մրցութային ծրագիրը։

Ֆիլմի հատկանիշներ խմբագրել

Նախագծող խմբագրել

«Նախագծող» կեղծանունը անգլ.՝ Jigsaw առաջացել է նրանից, որ իր զոհերի մարմնից նա կտրում էր փոքրիկ հատված, նման` փազլ խաղի հատիկներին (անգլ.՝ Jigsaw puzzle): Ըստ սյուժեի` Նախագծողը միշտ որևէ կերպ կապված է իր զոհերի հետ։ Նա հանդիպել է թմրամոլ Ամանդային, բժշկին, որը հայտնել է իրեն մահացու հիվանդության մասին և մանեկենների գործարանում աշխատողին։

Փիլիսոփայություն խմբագրել

  • «Գնահատիր այն, ինչ ունես, և պահպանիր կյանքդ»։
  • «Վստահիր ինձ, կանոնները պարզ են, սակայն նրանց խախտումը կարող է մահացու լինել»։
  • «Ուշադիր եղիր, փրկության բանալին քո ձեռքերում է»։
  • «Մի օգնիր նրանց, նրանք իրենք պետք է իրենց օգնեն»։
  • «Մի սպանիր նրանց, այլ ռեաբիլիտացրու... Փորձության ենթարկիր... Եթե նրանք հաղթահարեն փորձությունը, կդառնան ուրիշ մարդ»։
  • «Ամեն ինչ փոխկապակցված է, յուրաքանչյուր առանձին հատված տանում է դեպի գլխավորը»։
  • «Ամեն ինչ պետք է մտածված լինի մինչև ամենափոքր դետալները... Եթե դու գիտես մարդու մտքերի քայլերը, ապա պատահականություններ չեն լինի»։
  • «Մինչև մարդը չնայի մահի աչքերի մեջ, ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կանի նա հանուն կյանքի»։
  • «Ամեն ինչ տանում է մեկ կանոնին. գնահատելու համար քո կյանքը, պետք է անձամբ ճանաչես մահին»։

Այլ առանձնահատկություններ խմբագրել

Ի սկզբանե ֆիլմը պարունակում էր շատ երկար տեսարաններ և մոնտաժողները որոշեցին դրանք փոխարինել լուսանկարներով։ Ամբողջական ռեժիսորական տարբերակը թողարկվեց, գրեթե նույն ժամանակ, երբ «Սղոց 2»-ը։

Տեխնիկական տվյալներ խմբագրել

  • Պատկերի ֆորմատ։ 1.85 : 1
  • Տեսախցիկ։ Panavision[#97069487 Camerashttps://cdncache-a.akamaihd.net/items/it/img/arrow-10x10.png] and Lenses
  • Պատճենների ձևաչափ։ 35 mm
  • Նկարահանումների ձևաչափը։ 35 mm

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 http://www.metacritic.com/movie/saw
  2. http://www.imdb.com/title/tt0387564/
  3. Internet Movie Database — 1990.
  4. http://www.the-numbers.com/movie/Saw
  5. 5,0 5,1 5,2 5,3 http://stopklatka.pl/film/pila
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=57410.html
  7. 7,0 7,1 7,2 7,3 https://www.siamzone.com/movie/m/3428
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 http://www.bbfc.co.uk/releases/saw-2004-0
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 http://www.imdb.com/title/tt0387564/fullcredits
  10. «Пила: Игра на выживание (2004). Taglines» (անգլերեն). IMDb. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել