«Սկոպիե 2014» (մակեդոներեն՝ Скопје 2014), Մակեդոնիայի Հանրապետության կառավարության նախագիծ՝ կառուցելու համար պատմական դեմքերի հուշարձաններ, շատրվաններ, արձաններ, թանգարաններ և վարչական շինություններ մայրաքաղաք Սկոպիեի կենտրոնում[1]։ Այն պետք է բարձրացներ քաղաքի հանդեպ զբոսաշրջիկների հետաքրքրությունը։ Ընդդեմ «Սկոպիե 2014» նախագծի հանդես են եկել մի շարք հասարակական միավորումներ և քաղաքական կուսակցություններ[2]։

1963 թվականի երկրաշարժից հետո վերակառուցված շինությունները (2014)

Նախագիծը ներկայացվել է 2010 թվականի փետրվարի 4-ին։ Աշխատանքների ավարտը նախատեսվել է մինչև 2014 թվականը[3]։ Սկզբնապես նախագիծը գնահատվել է 80 մլն եվրո[3]։ Ընդհանուր առմամբ համաձայն նախագծի նախատեսվել է կառուցել 20 շինություն և ավելի քան 40 հուշարձան[2]։ Հուշարձանների մեծ մասը նախատեսվել է կառուցել Մակեդոնիայի և Զինվորի հրապարակներում, Վարդար գետի ափամերձ տարածքում։ Կոնստանտինի և Հեղինեի եկեղեցու կառուցումը ժամանակավոր դադարեցվել է։

«Սկոպիե 2014» նախագծի շրջանակներում ամենահայտնի շինությունների շարքում էին Մակեդոնիայի հրապարակում Ալեքսանդր Մակեդոնացու ձիավոր 25 մետրանոց հուշարձանը՝ շրջապատված մարմարե շատրվաններով և առյուծների արձաններով, շատրվաններով և զինակիցների արձաններով շրջապատված Ֆիլիպ II Մակեդոնացու 28 մետրանոց արձանը Զինվորի հրապարակում, «Մակեդոնիա» հաղթանակի կամարը, Արվեստ և Քաղաքակրթություն նոր հետիոտնային կամուրջները Վարդար գետի վրայով՝ մեկը զարդարված սրբերի բազմաթիվ արձաններով, մյուսը՝ աշխարհիկ գործիչների, վերափոխված «Գոցե Դելչևա» ոսկե կամուրջը Վարդար գետի վրա, Մակեդոնիայի Ազգային թատրոնը, Մակեդոնիայի օպերան, Մակեդոնիայի ֆիլհարմոնիան, մի քանի խոշոր վարչական շինություն և թանգարանների շենքեր, Վարդար գետում նավի տեսքով երեք շինություն-ռեստորան, Վարդար գետում շատրվաններ[4]։ Նախագծի շրջանակներում կառուցվել են Մեթոդիոս Անդոնով Չենտոյի, Սամուել Կոմսաձագ թագավորի, Հուստինիանոս I-ի, Գոցե Դելչևի, Դամյան Գրուևի, «Գեմիջիի», սուրբ Կյուրեղի և Մեթոդիոսի, սուրբ Կլիմենտի և Նաումի ու բազմաթիվ այլ հուշարձաններ կամուրջների մոտ, հրապարակներում, այգիներում, շինությունների մոտ։ Նախագծի համաձայն՝ քաղաքում շրջում էին Լոնդոնի երկհարկանի ավտոբուսների նմանությամբ ստեղծված երթուղայիններ։

Քննադատություն խմբագրել

«Սկոպիե 2014» նախագիծը հաճախ է քննադատվել։ Ալեքսանդր Մակեդոնացու հուշարձանների տեղադրումը առաջացրել է Հունաստանի դժգոհությունը, որը նրան համարում է իր պատմության մասը։ Բացի այդ, ինչպես ցույց են տվել հարցումները, այդ նախագծին հավանություն չեն տվել հենց Մակեդոնիայի Հանրապետության բնակչության ավելի քան կեսը։ Դժգոհության հիմնական պատճառ նշել են ֆինանսական հսկայական ծախսերը, որոնք Մակեդոնիայի Հանրապետության տնտեսության այդ շրջանի համար հասարակ չէին։ Տարբեր գնահատականներով նախագծի վրա ծախսվել է 200-500 մլն եվրո[5][6]։ Քննադատություն հնչել է նաև նախագծի գեղագիտական կողմի վերաբերյալ[7]։ Այսպես, մակեդոնացի ճարտարապետ Ռոբերտ Դանդարովը պնդել է, որ «Սկոպիեն, ճիշտն ասած, վերածվել է «կիչի» հանրագիտարանի»[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. EastWest Institute (2000). Jonathan P. Stein, ed. The Politics of National Minority Participation in Post-Communist Europe: State-Building, Democracy, and Ethnic Mobilization. M.E. Sharpe. p. 91. 978-0-7656-0528-3.
  2. 2,0 2,1 Marusic, Sinisa. «Skopje 2014 Forges Ahead Despite Macedonian Crisis». Skopje: Balkan Story. Վերցված է 2012 թ․ հուլիսի 30-ին.
  3. 3,0 3,1 www.idividi.com.mk, Презентиран проектот «Скопје 2014», посетили на 20.09.2011 года.
  4. 4,0 4,1 Реконструкция или китч? «Скопье-2014» вызывает споры // azattyq.org
  5. Bugjevac, Dejan (2007). «СКОПЈЕ ЌЕ УМРЕ ОД НЕВКУС». Globus (Macedonian). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 8-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Koteska, Jasna (2011 թ․ դեկտեմբերի 29). «Troubles with History: Skopje 2014». Art Margins Online. Republic of Macedonia. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 8-ին.
  7. Maria Couroucli and Tchavdar Marinov eds., Balkan Heritages: Negotiating History and Culture, British School at Athens - Modern Greek and Byzantine Studies, Taylor & Francis, 2017, 1134800754, p. 218.