Սկոպաս (հին հունարեն՝ Σκόπας), դասական արվեստի ուշ շրջանի հույն քանդակագործ և ճարտարապետ։ Ծնվել է Պարոս կղզում։ Ստեղծագործել է մ․թ․ա․ IV դարւմ․ Հունաստանի և Փոքր Ասիայի տարբեր քաղաքներում։ Որպես ճարտարապետ մասնակցել է Տեգեայի Աթենաս Ալեայի տաճարի (մ․թ․ա․ 350—340) և Հալիկառնասի դամբարանի գոտու «Ամազոնամաքիա» բարձրաքանդակներն են (մարմար, մ․թ․ա․ IV դարի․ կես, Բրիակսիսի, Լեոքարեսի, Տիմոթեոսի հետ, հատվածները՝ Բրիտանական․ թանգարանում, Լոնդոն)։ Սկոպասի բազմաթիվ գործեր հայտնի են հռոմեական․ կրկնօրինակներից («Փոտոս», «Երիտասարդ Հերակլես», «Մենաս»)։ Հրաժարվելով V դարի․ արվեստին բնորոշ կերպարի ներդաշնակ հանգստությունից, Սկոպասը․ արտահայտել է մարդու հոգեկան ուժեղ ապրումները, կրքերի պայքարը, որոնց մարմնավորման համար կիրառել է դինամիկ կոմպոզիցիա, մանրամսաների մեկնաբանման նոր եղանակներ։ Սկոպասը․ մեծապես ազդել է հելլենիստական մշակույթի քանդակագործների վրա։

Սկոպաս
Դիմանկար
Ծնվել էմոտ մ. թ. ա. 395
ԾննդավայրՊարոս (կղզի), Paros Municipality, Paros Regional Unit, Հարավային Եգեյան կղզիներ, Հունաստան
Մահացել էմ. թ. ա. 350
ԵրկերPothos?, Pediments of the Athena Alea temple? և Aphrodite statue at Elis?[1]
Մասնագիտությունքանդակագործ և ճարտարապետ
 Scopas Վիքիպահեստում
Սկոպասի աշխատանքներից
Սկոպասի քանդակներից

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Παυσανίας 6.25.1 // Description of Greece (հին հունարեն.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սկոպաս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 444