Սկյուռանմաններ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Կրծողներ
Ընտանիք Սկյուռանմաններ
Լատիներեն անվանում
Sciuridae
Fischer-Waldheim, 1817


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 180135
NCBI 55153

Սկյուռանմաններ լատին․՝ Sciuridae), կրծողների կարգի ընտանիք։

Արտաքին տեսք խմբագրել

Սկյուռիկները տարբերվում են իրենց արտաքին տեսքով և ապրելակերպով, միավորված են իրենց ծագման պատմությամբ և անատոմիական կառուցվածքի նմանությամբ։ Չափսերը փոքր են և միջին։ Մարմնի երկարություն 6-ից 60 սմ է։ Ընդգրկում է հիմնականում միջին և խոշոր չափերի 4 ենթաընտանիքի (թռչող սկյուռներ, ծառասկյուռներ, հողասկյուռներ, վերգետնյա սկյուռներ) ավելի քան 34 ցեղի մոտ 230 տեսակ։ Վերգետնյա սկյուռների ենթաընտանիքի 12 ցեղերի մեջ են մտնում շերտավոր սկյուռները (բուռունդուկներ), գետնասկյուռները և արջամկները։

Ծառային մասերում հանդիպող սկյուռիկները ունեն երկար փափուկ պոչեր, սուր եղունգներ և խոշոր ականջներ, հաճախ նաև վրձնի տեսք ունեցող։ Թռչողների մոտ դաստակի վրա առկա է թաղանթ։ Վերգետնյա տարածքներում հանդիպող սկյուռիկները ի տարբերություն մյուս երկուսի ավելի կարճ են, սակայն ունեն ամուր վերջույթներ։ Բոլոր սկյուռիկների մոտ ետին ոտքերն ավելի երկար են, քան առաջինը, բայց 2 անգամից ոչ ավելին։ Ետին ոտքերը՝ 5 մատ, իսկ առջևինները՝ 4 կամ 5։ 4-րդ մատը և՛ առջևի, և՛ ետին ոտքերի մոտ ավելի երկար է։ Մազային ծածկույթը հաստ է և փափուկ։ Մորթու գույնը հիմնականում միատարր է, հանդիպում են նաև կետերով և շերտերով մաշկեր, տատանվում են սև և սպիտակից կարմրավուն և մուգ դեղին գույների մեջ։

Ատամները ընդամենը 20-22 են։ Հիմնական ատամները արմատավոր են, յուրաքանչյուր կողմից վերին ծնոտում 5, իսկ ներքինում՝ 4։ Ծամելու մակերևույթը արմատավոր ատամների մոտ անհարթ է։

Սկյուռիկների տարածվածությունը բավական լայն է։ Բացակայում են Ավստրալիայի տարածաշրջանում, Մադագասկարում, բևեռային շրջաններում, հյուսիս-արևմտյան Աֆրիկայում (Սահարա) և Հարավային Ամերիկայի հարավում (Պատագոնիա, Չիլի, Արգենտինայի մեծ մասը)։ Բնակվում են լայնատարած լանդշաֆտներում. արևադարձային անձրևային անտառներից մինչև արկտիկական տունդրա։ Լեռներում հանդիպում են ստորին սառցադաշտային վայրերում։ Վարում են ցամաքային՝ հիմնականում անտառային կյանք։ Ակտիվանում են օրվա գլխավոր ժամերին, իսկ թռչողները հիմնականում գիշերային ժամերին։ Սնվում են տարբեր բուսական մթերքներով (սերմեր, ընկույզներ, սկեր), շատ հազվադեպ փոքր միջատներով։ Վերգետնյա սկյուռիկները հիմնականում սնվում են կանաչով։ Բարեխառն գոտում բնակվողները կուտակում են պահեստային կեր ձմռան համար։ Միայնակ ապրելակերպը համարվում է գաղութային տեսակ։ Որոշ տեսակներին բնորոշ է միգրացիայի երևույթը։ Հղիության տևողությունը 22-45 օր է։ Սկյուռիկները հիմնականում ծնում են 1-ից 15 մերկ և կույր ձագերի։ Մի քանի տեսակներ իրենցից ներկայացնում են մեծ առևտրային արժեք՝ մորթու պատճառով։ Առկա են նաև գյուղատնտեսական վնասատուներ։ Մարդու համար վտանգավոր հիվանդությունների առաջացման պատճառ են հանդիսանում։

Տարածվածությունը Հայաստանում խմբագրել

Հայաստանում հանդիպում են ծառասկյուռանմաններ (լատին․՝ Sciurinae) և վերգետնյա (լատին․՝ Marmotinae) սկյուռեր ենթաընտանիքների սկյուռեր (լատին․՝ Sciurus) և գետնասկյուռեր (լատին․՝ Spermophilus) ցեղերի՝ պարսկական սկյուռը և փոքրասիական գետնասկյուռը։

Դասակարգում խմբագրել

 
Անտիլոպյան Հարրիսի (Ammospermophilus harrisii)

Ընտանիքը կազմված է 48 տեսակից, որոնք միավորված են 2 ենթաընտանիքներում։ սկյուռներ և թռչողներ։

  • Ենթաընտանիք Ratufinae
  • Հսկա սկյուռիկների տեսակ (Ratufa)
  • Ալեխառն հսկա (Ratufa macroura)
  • Հնդկական հսկա (Ratufa indica)
  • Երկգույնանի հսկա (Ratufa bicolor)
  • Մաշկագույն հսկա (Ratufa affinis)
  • Ենթաընտանիք Sciurillinae
  • Sciurillus տեսակ
  • Փոքրիկ սկյուռիկ (Sciurillus pusillus)
  • Ենթաընտանիք Sciurinae
  • Ցեղ Sciurini
  • Կարճ սկյուռիկների տեսակ (Microsciurus)
  • Կենտրոնական Ամերիկայի կարճ սկյուռիկներ (Microsciurus alfari)
  • Ամազոնյան սկյուռիկ (Microsciurus flaviventer)
  • Արևմտյան կարճ սկյուռիկներ (Microsciurus mimulus)
  • Խիզախ կարճ սկյուռիկներ (Microsciurus santanderensis)
  • Rheithrosciurus տեսակ
  • Վերգետնյա սկյուռիկ (Rheithrosciurus macrotis)
  • Սկյուռիկների տեսակ (Sciurus)
  • Աբերտի սկյուռիկներ (Sciurus aberti)
  • Գվիանյան սկյուռիկներ (Sciurus aestuans)
  • Ալլենա սկյուռիկ (Sciurus alleni)
  • Պարսկական սկյուռիկ (Sciurus anomalus)
  • Արիզոնյան սկյուռիկ (Sciurus arizonensis)
  • Ոսկեգույն սկյուռիկ (Sciurus aureogaster)
  • Կարոլինյան սկյուռիկ Sciurus carolinensis)
  • Կոլյե սկյուռիկ (Sciurus colliaei)
  • Դեպպե սկյուռիկ (Sciurus deppei)
  • Կրակով սկյուռիկ (Sciurus flammifer)
  • Դեղնավուն սկյուռիկ (Sciurus gilvigularis)
  • Կարմրապոչ սկյուռիկ (Sciurus granatensis)
  • Դեղին սկյուռիկ (Sciurus griseoflavus)
  • Արևմտյան մոխրագույն սկյուռիկ (Sciurus griseus)
  • Բոլիվիական սկյուռիկ (Sciurus ignitus)
  • Ամազոնյան կարմիր սկյուռիկ (Sciurus igniventris)
  • Ճապոնական սկյուռիկ (Sciurus lis)
  • Աղվեսատիպի սկյուռիկ (Sciurus niger)

Պատկերներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սկյուռանմաններ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սկյուռանմաններ» հոդվածին։