Սկանսեն (շվեդ.՝ Sconce), առաջին բացօթյա թանգարանն ու կենդանաբանական այգին Շվեդիայում։ Գտնվում է Ստոկհոլմի Յուրգորդեն կղզում։ Բացվել է 1891 թվականի հոկտեմբերի 11-ին Արթուր Հազելիուսի (1833–1901) կողմից՝ ներկայացնելու մինչև արդյունաբերական դարաշրջանի կյանքի ձևը Շվեդիայի նահանգներում։

Սկանսեն
Изображение логотипа
Տեսակբացօթյա թանգարան, կենդանաբանական այգի և աշխատանքային թանգարան
Երկիր Շվեդիա[1]
ՏեղագրությունՍտոկհոլմ
ՎայրՍտոկհոլմ[1][2]
Կազմված էPharmacy, Skansen?[3][4], Bakery, Skansen?, The tower Bredablick, Skansen?, Printing house, Skansen?, Ekshärad Farmstead, Skansen?, Vastveit Storehouse, Skansen?, Oktorp Farmstead, Skansen?, Kyrkhult Farmhouse, Skansen?[5], Stone Cottage, Skansen?[6], Village Hall of Skansen?, The Hook Big Swing, Skansen?, The Post Office (the exhibit of Skansen)?, Q113622752?, Q113622861?, Älvros farmstead?, Farm Labourer’s Cottage?, Q113622668?, The Tottie residence?, Old Savings Bank, Skansen?, Mekaniska verkstaden?, Soldier’s Cottage?, Djurgården Pavilion museum concept?, Snus and match museum?, Q81872422?, Bobergs observatorium?, Petissan?, Skomakargården, Skansen?, Category:Skansen Parker och Trädgårdar?, Iron Master’s Farmstead?, Swedenborg’s Summerhouse?, Mora farmstead?, Tannery, Skansen?, Sami huts at Skansen?, Forester’s Hut?, Virserum Storehouse?, Skansen allotments?, Seglora Church?, Hornborga Cottage? և Hornborga Cottage?
Հիմնադրվել է1891
ՀիմնադիրԱրթուր Հազելիուս
Այցելուներ1 300 000 մարդ
Կայքskansen.se(շվեդ.)(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Սկանսեն անվանումն օգտագործվել է նաև որպես գոյական անուն՝ ներկայացնելու այլ բացօթյա թանգարաններ և պատմական կառույցների հավաքածուներ, մասնավորապես Կենտրոնական Եվրոպայում, Արևելյան Եվրոպայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներ։

Պատմություն խմբագրել

 
Ժողովրդական պար Սկանսենում, 1904
 
Սկանսենի աշխատակազմը 1896 թվականին
 
Սկանսենում կերակրում են ծովացուլին, 1908

19-րդ դարը Եվրոպայում եղել է մեծ փոփոխությունների շրջան, և Շվեդիան նույնպես բացառություն չէր։ Գյուղական ապրելակերպն արագորեն տեղ էր տալիս արդյունաբերական հասարակությանը, և շատերը վախենում էին, որ երկրի ավանդական սովորույթներն ու զբաղմունքները կարող են կորել պատմության անիվներում։ Հյուսիսային թանգարանի հիմնադիր Արթուր Հազելիուսը, ոգեշնչված 1881 թվականին Օսկար II-ի հիմնած Նորվեգիայի մշակույթի պատմության թանգարանով, կղզին գերիշխող բլրի վրա ստեղծեց բացօթյա թանգարան։ Սկանսենը մոդել դարձավ Սկանդինավիայի և հետագայում այլ վայրերի բացօթյա թանգարանների համար։

Ի սկբանե Սկանսենը եղել է Հյուսիսային թանգարանի մաս և 1963 թվականին դարձել է անկախ կազմակերպություն։ Սկանսենի շենքերի ներսում գտնվող առարկաները դեռևս Հյուսիսային թանգարանի սեփականություն են հանդիսանում։

Բազում ճամփորդություններից հետո Հազելիուսը գնել է շուրջ 150 տուն ամբողջ երկրից (ինչպես նաև Նորվեգիայի Տելեմարկից) և դրանք մաս-մաս տեղափոխել թանգարան, որտեղ վերակառուցելուց հետո ստացել է ավանդական Շվեդիայի եզակի պատկերը։ Թանգարանի շենքերից միայն երեքը բնօրինակ չեն, և պատճենվել են Հազելիուսի գտած օրինակներից։ Բոլոր շենքերը բաց են այցելուների համար և ցույց են տալիս շվեդական կյանքի ամբողջ պատկերը՝ 1680 թվականին կառուցված Skogaholm Manor տնից մինչև 16-րդ դարի Älvros գյուղացիական տնտեսություններ։

Բացօթյա թանգարան խմբագրել

Սկանսենն ամեն տարի ունենում է 1.3 միլիոն այցելու[7]։ 75 ակր մակերեսով տարածքում է գտնվում 19-րդ դարի միջին քաղաքի ամբողջական կրկնօրինակը՝ ավանդական հագուստով արհեստավորներ, դաբաղող վարպետներ, կոշկակարներ, մետաքսագործներ, հացաթուխներ և ապակեգործներ, որոնք ցուցադրում են իրենց հմտությունները շրջակայքում։ Ծխախոտ աճեցնելու համար կա նույնիսկ փոքրիկ տարածք։ Բացօթյա կենդանաբանական այգում կան տարբեր սկանդինավյան կենդանիներ, այդ թվում՝ զուբր, գորշ արջ որմզդեղն, մոխրագույն փոկ, լուսան, սովորական աղվես, եղջերու, գորշ գայլ, կուղխ. Կան նաև գյուղացիական տնտեսություններ, որտեղ գյուղատնտեսական կենդանիներ կարելի է տեսնել։

Դեկտեմբերի սկզբին այս վայրի Bollnäs կենտրոնական հրապարակում անցկացվեց հանրաճանաչ Սուրբ Ծննդյան շուկան, որն անցկացվում է 1903 թվականից ի վեր՝ յուրաքանչյուր հանգստյան օրերին այստեղ բերելով շուրջ 25000 այցելուի։ Ամռանը կազմակերպվում են ժողովրդական պարերի և համերգների ցուցադրություններ։

Ֆունիկուլյոր խմբագրել

Սկսած 1897 թվականից Սկանսենը սպասարկվում է Սկանսենս Բերգբանա (Skansens bergbana) ֆունիկուլյորը, որն ունի 196.4 մետր երկարություն, ընդհանուր առմամբ 34,57 մետր բարձրությամբ[8]։

Սկանսեն են հասնում Գիծ 7-ի ժամանակակից տրամվայները։

Սկանսենի պահապաններ խմբագրել

Տարի Պահապաններ
1891–1901 Արթուր Հազելիուս
1901–1905 [Գունար Հազելիուս
1905–1912 Բերնհարդ Սալին
1913–1928 Գուստավ Ափմարկ
1929–1955 Անդրեաս Լինդբլոմ
1956–1968 Գոստա Բերգ
1969–1982 Նիլս Էրիկ Բահրենդց
1982–1991 Եվա Նորդենսոն
1992–1994 Հանս Ալֆրեդսոն
1995–2005 Աննա-Գրետա Լեյխոն
2005- Ջոն Բրաթմիր

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. http://vocab.getty.edu/tgn/7009861
  3. (unspecified title) (շվեդերեն)
  4. http://www.skansen.se/en/apoteket-ua
  5. http://www.skansen.se/en/kyrkhultstugan
  6. http://www.skansen.se/en/stenstugan
  7. «Skansen». Official site. Վերցված է 2008 թ․ փետրվարի 7-ին.
  8. «Skansens Bergbana». Funiculars.net. Վերցված է 2007 թ․ հունիսի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սկանսեն» հոդվածին։