Գեորգ Կաստրիոտի Սկանդերբեգ (ալբ․՝ Gjergj Kastrioti Skënderbeu, մայիսի 6, 1405(1405-05-06), Sinë, Principality of Kastrioti - հունվարի 17, 1468(1468-01-17)[1][2][3], Լեժա, Վենետիկի հանրապետություն), թուրք նվաճողների դեմ ալբան ժողովրդի ազատագրական պայքարի ղեկավար, Ալբանիայի ազգային հերոս։ Կաստրիոտի իշխանական տոհմից։

Սկանդերբեգ
ալբ․՝ Skënderbeu
Դիմանկար
Ծնվել էմայիսի 6, 1405(1405-05-06)
ԾննդավայրSinë, Principality of Kastrioti
Մահացել էհունվարի 17, 1468(1468-01-17)[1][2][3] (62 տարեկան)
Մահվան վայրԼեժա, Վենետիկի հանրապետություն
ԳերեզմանԼեժա
Քաղաքացիություն Վենետիկի հանրապետություն և Օսմանյան կայսրություն
Կրոնքրիստոնեություն[4] և կաթոլիկություն[4]
ԿրթությունEnderun School?
Մասնագիտությունազնվական, պետական գործիչ և ռազմական հրամանատար
ԱմուսինԴոնիկա Կաստրիոտի[5]
Ծնողներհայր՝ Jovan Kastriot?, մայր՝ Voisava Tripalda?
Զբաղեցրած պաշտոններմիապետ
ԱնդամությունOrder of the Dragon?
ԵրեխաներԳյոն Կաստրիոտի II
Ստորագրություն
Изображение автографа
 Skanderbeg Վիքիպահեստում

Գործունեություն խմբագրել

Մանուկ հասակում պատանդ է տրվել թուրքական սուլթան Մուրադ 2-րդին, հետագայում ծառայել նրա զորքում։ Զորավարական տաղանդի համար ստացել է բեյի (բեգի) տիտղոս, ի պատիվ Ալեքսանդր Մակեդոնացու կոչվել Իսքենդեր բեյ (Ալեքսանդր անվան թուրքերեն արտասանությունը, աղավաղված՝ Սկանդերբեգ)։ Թաքուն պատրաստվել է սուլթանի դեմ պայքարի, կապեր հաստատել նրա արտաքին և ներքին հակառակորդների հետ։ 1443 թվականին Սկանդերբեգ 300 հեծյալով լքել է թուրքական ճամբարը, մեկնել Ալբանիա։ Հենվելով ազատ գյուղացիության վրա՝ արշավանք է սկսել ալբանական հողերից թուրքերին վռնդելու համար։ Նոյեմբերի 28-ին հռչակվել է Կաստրիոտի իշխանության ղեկավար։ Բազմաթիվ բերդերից վտարել է թուրքական կայազորները, ազատագրել երկրի մեծ մասը, ձգտել է միավորել ալբան ֆեոդալներին, ժողովրդական աշխարհազորը վերածել կանոնավոր բանակի։ Շուրջ քառորդ դար ալբան ժողովուրդը Սկանդերբեգի գլխավորությամբ հաջողությամբ դիմագրավել է թուրքական զավթիչներին, որոնք փորձում էին վերականգնել իրենց իշխանությունը։ Սկանդերբեգը ուներ պետական և զինվորական գործչի արտասովոր տաղանդ, հաղթահարել է ներքին և արտաքին քաղաքական մեծ դժվարություններ՝ ալբան ֆեոդալների անջատողական նկրտումները, Վենետիկի ու պապի շահախնդիր քաղաքականությունը են։ Ալբանիայի ժողովրդական Հանրապետությունում սահմանված Հ. Սկանդերբեգի շքանշան։

Հիշատակ խմբագրել

Տիրանայի գլխավոր հրապարակն անվանվել է Սկանդերբեգի անունով։ 1968 թվականին՝ Սկանդերբեգի մահվան 500-ամյա տարելիցին, հրապարակում տեղադրվել է Սկանդերբեգի բրոնզե հուշարձանը։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 436  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սկանդերբեգ» հոդվածին։